Նորութիւններ

Մոնթրէալի քաղաքապետական ընտրութիւններուն վերընտրուեցան Յարութ Շիթիլեան եւ Մարի Տէրոս Չավուշեան

Գանատայի Քեպէգ նահանգի քաղաքապետական ընտրութիւնները կայացան Նոյեմբեր 3-ին։ Ընտրութիւններուն մասնակից 6 հայ թեկնածուներէն յաջողութիւն արձանագրեցին երկու թեկնածու։ Ահունցիք Գարթիէվիլի քաղաքապետութեան Պորտօ Գարթիէվիլի ընտրամասի քուէարկողներու 50 տոկոսը քուէարկեց ի նպաստ Յարութիւն Շիթիլեանի, որուն 5 մրցակիցները ստացան մնացեալ 50 տոկոսի քուէները։ Յարութիւն Շիթիլեան Մոնթրէալի վերոնշեալ ընտրամասի քաղաքապետական խորհուրդի անդամ ընտրուած է առաջին անգամ 2009-ին իսկ 2011-ին ընտրուած…

Կառավարությունն ընդունել է արտագաղթի կասեցման ՀՅԴ առաջարկած ծրագրի որոշ դրույթներ

ՀՅ Դաշնակցությունն առաջիկայում պատրաստվում է վերջնական խմբագրել և հրապարակել «Մենք ապրելու ենք մեր տանը» արտագաղթի կասեցման ծրագրի ամբողջական տեքստը: Մանավանդ, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կուսակցության խորհրդարանական խմբակցության մշակած ծրագրի մի քանի դրույթներ եւ դրանք ներառել օրենսդրական տարբեր նախաձեռնություններում: «Իհարկե, գաղափարը կառավարության կողմից ընդունելի է, սակայն կատարման տեսանկյունից դեռևս թերություններ կան: Մենք մտադիր ենք ծրագիրը…

Ամեն գնով անձին պաշտոնից հեռացնելը չի կարող լինել փրկության միակ ուղին կամ լուծումը

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ – Հայաստանն իսկապես փակուղու մե՞ջ է, որից, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարել, Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի: – Ես չեմ ուզում մեկնաբանել առաջին նախագահի խոսքերը, ցանկություն էլ չկա: Ավելի լավ է՝ յուրաքանչյուրս փորձենք այնպես անել, որ ոչ Հայաստանի, ոչ Արցախի իրավունքները չոտնահարվեն: Դա վստահաբար…

Դեկտեմբերին կհրապարակվեն վիճակախաղի տոմսերը իրացնելուն նպաստող անձանց անունները

Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ղարաբաղի ազատագրված տարածքներում վերաբնակեցում կազմակերպելու նպատակով հանդես էր եկել նախաձեռնությամբ` մշակելով պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր: Վիճակախաղի մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է, սակայն գնելու դեպքում մարդիկ շահելու են ոչ թե գումար, այլ Արցախում արտադրված ձեռագործ գորգեր և այլ իրեր: Տոմսերի վաճառքից առաջացած ողջ գումարը պետք…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը Աւստրիայի ընկերվարական երիտասարդների համագումարին

Այսու տեղեկացնում ենք, որ Աւստրիայի ընկերվարական երիտասարդների (SJÖ) հրաւէրով, ՀՅԴ Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ` Կարապետ Շադոյեան (Աւստրիա) և Սերժ Տէր-Յակոբեան (Գերմանիա) մասնակցեցին յիշեալ կազմակերպութեան տարեկան համագումարին, որը տեղի ունեցաւ թուականիս հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, Աւստրիայի Ֆելտեն քաղաքի մէջ։ Համագումարին մասնակցել են շուրջ 250 երիտասարդներ Աւստրիայից և հրւաիրեալներ Շուեդիայից, Նիդերլանդներից, Չեխիայից, Սերբիայից և այլ երկրներից։ Համագումարն սկսել…

Հակահայ եւ հակաիրան «գիտաժողովն» աննպէս էլ չկայացաւ…

Թւականիս նոյեմբերի 6-ին, Թաւրիզի Պետական համալսարանում որոշւած էր կայանար այսպէս ասած «Ղարաբաղի միջազգային» հարցով համագումար, որը ինչ-ինչ պատճառներով յետաձգւել է: Յիշեալ համագումարի մասին «Արան նիւզ» կայքէջը մի առ ժամանակ է ինչ կոչեր է ուղղում թուրք եւ ադրբեջանցի շրջանակներին, որպէսզի յօդւածներ յղեն համագումարը կազմակերպող յանձնախմբին: Նման համագումարի կազմակերպումը չէր կարող վրիպել Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների…

Ակնարկ. Թեհրան-Արեւմուտք Նախամերձեցման Փուլը Եւ Անգարայի Անհանգստութիւնը

«Ժընեւ-2»-ը գումարել-խափանելու պարանաձգութիւնը կը շարունակուի: Առնչակից կողմերու քաղաքական յայտարարութիւնները կրնան ամփոփել այն մթնոլորտը, որուն մէջ փորձ կը կատարուի ճշդելու երկիրներու մասնակցութեան հարցը: Ճգնաժամային դիւանագիտութեան ժամանակաւոր արդիւնաւորումը յանգեցաւ պատերազմական գործողութիւններու առկախման որոշումին: Խորքին մէջ, անիկա այն ելքն էր, որ Մոսկուան հրամցուց սահմանափակ, կարճաժամկէտ, պատժիչ եւ դաստիարակիչ բնոյթ ունեցող զինուորական հարուածի անխուսափելիութիւնը յայտարարած Ուաշինկթընին: Երեւցածը անշուշտ ռուս-ամերիկեան…

Չստացւած համագումար

«Ղարաբաղի միջազգային համագումարի» կազմակերպիչները յայտարարել են, որ ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարութեան անշնորհակալ վերաբերմունքի՝ անորոշ ժամանակով յետաձգում են այդ համագումարը: Համագումարը պէտք է անցկացւէր Թաւրիզում՝ նոյեմբերի 6-ին: Այն կազմակերպել էին Թաւրիզի Պետական համալսարանը եւ «Արան ուսումնասիրութիւնների կենտրոն»-ը, Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականների մի շարք այլ համալսարանական կենտրոնների համագործակցութեամբ: Ըստ տարածւած տեղեկատւութեան՝ համագումարին պէտք է մասնակցէին նաեւ Ադրբեջանից,…

Անվանի փաստաբաններն ԱՄՆ-ում կքննարկեն Հայկական հարցի իրավական ասպեկտները

Ամերիկահայ անվանի փաստաբաններ Դավիթ Բալաբանյանը, Քեյթ Նահապետյանը, Իգոր Տիմոֆեևը և Էդվին Մինասյանը կմասնակցեն «Անդրազգային արդարադատության» ժողովին, որ կազմակերպել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ամերիկայի հայ իրավաբանների ընկերակցության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, իրավաբանները կներակայացնեն Հայկական հարցի պաշտպանության ոլորտում ունեցած իրենց անձնական փորձը` ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային իրավական համակարգում: Ժողովի ժամանակ կքննարկվեն…

ՀՅԴ-ն Արարատում ոչ մեկին չի պաշտպանի

Նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի ընտրություններում, որտեղ թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, ՀՅԴ-ն որևէ թեկնածուի չի պաշտպանելու: «Չեզոքություն ենք պահում, հետևում ենք ընտրությունների արդար ընթացքին»,- երեկ «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Մեր հարցին` ՀՅԴ չեզոքությունը կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ Արարատի ներկա մարզպետը նախկին դաշնակցական է,…