Նորութիւններ

Համաներում անցկացնելը կարեւոր է Հայաստանի համար

Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահը համաներում հայտարարելու առաջարկ է ներկայացրել ԱԺ: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նախագիծը դեռևս չի բաժանվել պատգամավորներին, կբաժանվի, կծանոթանանան և ըստ այդմ, կարող են կարծիք հայտնել: Համաներմանն առհասարակ Աղվան Վարդանյանը դրական է վերաբերվում: «Բնականաբար անհրաժեշտությունը մենք չպետք է որոշենք, ԱԺ-ին առաջարկելը դա նախագահի իրավասությունն է:…

Նա Հայրենիք էր ստեղծում

Սոս Սարգսյանի հիշատակին Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում: Բանից պարզվում է`…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Միշել Մըրի

Երկրի զանազան կողմերու պատասխանատուներուն հետ հանդիպումներու ծիրին մէջ, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, բաղկացած` ընկերներ Յակոբ Խաչերեանէ, Աւետիս Կիտանեանէ, Րաֆֆի Աշքարեանէ եւ երեսփոխան Յակոբ Բագրատունիէ, երէկ այցելեց նախկին նախարար Միշել Մըրի: Քննարկուեցան լիբանանեան ներքին քաղաքական վերջին իրադարձութիւնները եւ շրջանային զարգացումները: Ազգային Ազատականներու Կուսակցութեան Պատուիրակութիւնը Այցելեց «Շաղզոյեան» Կեդրոն Ազգային Ազատականներու կուսակցութեան մէկ պատուիրակութիւնը` գլխաւորութեամբ Տորի…

Մեր ճանապարհը դեպի Եվրոպա, չպետք է անցնի արեւելաեվրոպական մայրաքաղաքներով

Ակնհայտ էր, որ Մաքսային միությանը միանալու մասի ՀՀ նախագահի հայտարարությունը իրավիճակային լուծում էր. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ մինչ այդ երկար տարիներ եվրոպական ինտեգրացիայի պրոցեսը մեր հասարակության մեջ չի առաջացրել դժգոհություն, տարակուսանք, կամ ինչ-որ հակադրություն, որ հեռանկարային առումով եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը ճիշտ…

Ո՞վ է հրահրում ռուս-հայկական պրովոկացիան

«Ժառանգություն» կուսակցության և ռուս սահմանապահների միջև սեպտեմբերի 25-ին տեղի ուենցած սկանդալային միջադեպը նոր թափ է ստանում: Հիշեցնենք, որ այդ օրը երեկոյան Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում ռուս սահմանապահները Երևան-Մեղրի ավտոճանապարհին կանգնեցրել են 38-րդ ընտրատարածքում սեփական պատգամավորության թեկնածուի նախընտրական քարոզչությանը մասնակցող «Ժառանգություն» կուսակցության անդամների և թեկնածուի ավտոշարասյունը, ստուգել ներսում գտնվողների փաստաթղթերը: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների պնդումների` սահմանապահները ոչ…

ՀՅԴ խմբակցությունը Գեւորգ Կոստանյանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների հարցը

ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ եւս ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հանդիպումն ավարտվել է։ Ինչպես տեղեկացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, իրենք քննարկմանն անդրադարձել են սահմանադրական բարեփոխումների խնդրին՝ հաշվի առնելով նաեւ, որ Կոստանյանը ՀՀ նախագահի կողմից ձեւավորված հանձնաժողովի անդամ է։ Դաշնակցությունը բարձրացրել է խորհրդարանական կառավարման անցնելու հարցը եւ ցանկացել լսել դատախազի թեկնածուի տեսակետը։ Վերջինս հանձնաժողովի…

Կյանքից հեռացել է հայ կինոյի ու բեմի Նահապետը

Սեպտեմբերի 26-ին, կյանքի 83-րդ տարում կյանքից հեռացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը: Վաստակավոր արտիստը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի…

Կանադան ցանկանում է օգնել սիրիահայ փախստականներին, Ադրբեջանի հիստերիան անտրամաբանական է

Այսօր, սեպտեմբերի 26-ին «Ուրբաթ» ակումբում տեղի է ունեցել մամուլի սուլիս` Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը տեղեկացրել է իր այցի նպատակը. տեղում ծանոթանալ Արցախի իրականությանը, աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը, ծանոթանալ Հայաստանում եւ Արցախում գտնվող սիրիահայերի խնդիրներին` դրանց լուծմանը Կանադայի…

ԱՄՆ Սենատ է ներկայացվել Հայաստանի եւ Հայիթիի անտառների վերականգնման մասին օրինագիծ

ԱՄՆ Սենատի` ժողովրդավարական մեծամասնության առաջնորդի օգնական Ռիչարդ Դարբինը սեպտեմբերի 25-ին նոր օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է կանխել արագ անապատացումը Հայաստանում և Հայիթիում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, օրինագիծը նախատեսում է քսան տարվա ընթացքում վերականգնել անտառային շերտը` այն հասցնելով մինչև 1990 թվականի մակարդակի: «Մենք ուրախ ենք աջակցել սենատոր Դարբինի ներկայացրած «Հայիթիի և Հայաստանի…