Նորութիւններ

Կանադացի խորհրդարանականը Արցախում

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է մեկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին եւ նրան ուղեկցող անձանց։ Այդ մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից: «Հաճելի է հանդիպել Կանադայի խորհրդարանի ազդեցիկ դեմքերից ու երկրի քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի հետ, ով առանցքային դեր է կատարել դաշնային օրենսդիր մարմնի…

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տէր–Յովհաննիսեան, 1867–1914). Հայկական Յեղափոխութեան ԲԱՐՈՅԱԿԱՆ Հսկան

Սեպտեմբերի 23ը տարելիցն է անկրկնելի Նիկոլ Դումանի ողբերգական վախճանին։ 23 Սեպտեմբեր 1914ին, մեր աշխարհէն առյաւէտ հեռացաւ հայ յեղափոխական շարժման ԲԱՐՈՅԱԿԱՆ հսկան, որուն թշնամի փամփուշտը երբեք չկրցաւ խոցել, բայց առողջական վիճակին քայքայումը անբուժելիօրէն հիւծեց եւ Պաքուի մերձակայքը գտնուող առողջարանի մը կազդուրման սնարին գամեց զինք՝ այնպիսի ժամանակ մը, երբ Առաջին Աշխարհամարտի բռնկումին հետ թաւալգլոր անդունդ ինկող ողջ…

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հանդիպումը Ընկերվար Միջազգայնականի նախագահ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. սեպտեմբեր 19) – Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ։ Արծարծուցծ հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում…

Ամերիկայի Հայ Դատը կոչ է արել Սպիտակ տանը դատապարտել Ալիևի հակահայ ճառը

Բարձրաձայնելով ամերիկահայ համայնքի զայրույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակահայ ճառի նկատմամբ՝ ԱՄՆ-ի Հայ դատի գրասանյակի ղեկավար Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի նախագահին՝ պատերազմ վերսկսելու սպառնալիքների, էթնիկ հայերին Հայաստան տեղափոխելու և մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին գովաբանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահին ուղղված իր սեպտեմբերի 19-ի նամակում Խաչիկյանը նշել…

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել (մաս IX)

Բնութագիր 11-րդ դարի առաջին կեսին Արաբական խալիֆայությունում ապրում էր մի բժիշկ, համատեղության կարգով` ստրկավաճառության բնագավառի մասնագետ` Իբն Բութլան անունով: Նա իրենից հետո բավականին հետաքրքիր խրատական գիրք է թողել լավ ստրուկ գնելու կանոնների մասին: Դրանում մանրամասն նկարագրված են տարբեր ազգերից սերող ստրկուհիների եւ ստրուկների դրական ու բացասական հատկանիշները: Այդ աշխատության` ստորեւ ներկայացված հատվածն, անկասկած, կհետաքրքրի մեր…

Թուրքիան սարսափ է ապրում, որ Եգիպտոսը կարող է ճանաչել Ցեղասպանությունը

Թուրքիան սարսափ է ապրում, որ Եգիպտոսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր սահմանն անցավ Եգիպտոսի հանդեպ և հայտարարեց, որ Եգիպտոսում ոչ թե հեղափոխություն է, այլ հեղաշրջում, Եգիպտոսն ակնարկեց, որ կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Եվ դա համընկնում է եգիպտացի ժողովրդի ցանկությունների հետ,- «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եգիպտոսից ժամանած…

«Ազդակ»ի Խմբագրական. «Մենք Ապրելու Ենք Մեր Երկրում» (Հայաստանի Հանրապետութեան Վերանկախացման 22-րդ Տարեդարձին Առիթով)

22-րդ սեպտեմբերի 21-ի նշումը Հայաստանի Հանրապետութեան այսօրուան գերխնդիրներուն վրայ կը հրաւիրէ բոլորին ուշադրութիւնը: Պէտք է արձանագրել անպայման, որ 22 տարին պատմութեան մէջ ակնթարթային ժամանակի յղացքը ունի, այուհանդերձ ամենաբարդ պայմաններու մէջ, ապրելու, արարելու, զարգանալու, բայց մանաւանդ սահման պաշտպանելու հրամայականները դժուար իրագործելի առաջադրանքներ են: Այստեղ համեմատական տրամաբանութիւնը ինքզինք կը պարտադրէ իրադրութիւններուն գնահատական տալու որեւէ փորձի պարագային: Հայաստանի…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եռօրյա համաժողով է անցկացվում

Այս օրերին Երեւանում են հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանք մասնակցում են Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող եռօրյա համաժողովին, որը կրում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը: Պաշտպանության, Սփյուռքի եւ այլ ոլորտներում անցկացվող հանդիպում-քննարկումների ընթացքում փորձ է արվում հստակեցնել անելիքը եւ ավելի համակարգված աշխատել ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի տարբեր…

Պետք է վերանայել 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը

Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Արգումենտի ի ֆակտի» գործակալությունում, տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը ներկայացվել է քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին և ընթերցողների լայն շրջանակի: Միջոցառումը կազմակերպել էր «Ռուս-հայկական համագործակցությունը»՝ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Շնորհանդեսը վարում էր «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը: «Թուրքիան…

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ ՀՅԴ-ն որեւէ կերպ չի ներգրավվելու իշխանության կազմակերպած հերթական ֆարսում: Հայտարարության տեքստը` ստորեւ. «Հաշվի առնելով, որ – սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու, ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր…