Նորութիւններ

Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 25-26 – ին Իվ.Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի երկրորդ շենքի ճեմասրահում կանցկացվի Հայոց եղեռնը պատկերող վավերագրական լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի նպատակն է վրացի ուսանողների իրազեկության մակարդակի բարձրացումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ: Ցուցահանդեսի նախաձեռնողն ու կազմակերպիչն է «Վրաստանի Հայ Համայնք» – ի ուսանողական միությունը: Երկօրյա ցուցահանդեսը նվիրված է 1915-23թթ. Հայոց ցեղասպանության 98 – րդ տարելիցին: Հիշեցնենք,…

Եւրոպական միութեան խորհրդարան – Հայաստան բարեկամութեան խումբի պատուիրակութեան այցը Ծիծեռնակաբերդ

Ապրիլ 24, 2013, Պրիւքսել.- Այսօր, ապրիլ 24, 2013-ի առաւօտեան, Եւրոպական միութեան խորհրդարան – Հայաստան բարեկամութեան խումբի անդամներէն բաղկացած պատուիրակութիւն մը նախագահութեամբ եւրոերեսփոխան դոկտ. Էլենի Թէոխարուսի (Եւրոպայի ժողովրդական կուսակցութիւն, Կիպրոս) այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր, իր յարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ զոհերու յիշատակին։ Պատուիրակութեան նաեւ ընկերակցեցան Ֆրանսայի Ազգային ժողովի անդամ, Հայկական Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող…

Ջահերով երթ Պուէնոս Այրէսի մէջ Հայոց Ցեղասպանութեան 98ամեակի առիթով

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Չորեքշաբթի, Ապրիլ 24ի երեկոյեան, Արժանթինի մայրաքաղաք՝ Պուէնոս Այրէսի հայութիւնը ընդառաջեց համայնքի երիտասարդական միութիւններու նախաձեռնութեան, որ Հայոց Ցեղասպանութեան 98ամեակի առիթով կազմակերպած էր քայլարշաւ մը դէպի Թուրքիոյ Դեսպանատուն։ Այսպէս, հոծ բազմութիւն մը ներկայ գտնուեցաւ Պուէնոս Այրէսի Իրաւաբանութեան Պետական Համալսարանի մուտքին, ուրկէ ջահերով, պաստառներով եւ դրօշակներով ուղղուեցաւ դէպի Թուրքիոյ Դեսպանատուն, մինչ երիտասարդները բարձրախօսներով կ’արտայայտէին…

Օբաման նախընտրեց հետևել բերանը փակելու Թուրքիայի քաղաքականությանը. ANCA-ն՝ ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA, Armenian National Committee of America) հաղորդագրություն է տարածել, որում իր խորը հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Օբաման Հայոց ցեղասպանության 98-րդ տարելից կապակցությամբ այսօր հայ ժողովրդին ուղերձ էր հղել, որում, սակայն, կրկին խուսափել էր 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները «ցեղասպանություն» որակելուց…

Փարիզի կենտրոնում` Կոմիտասի անվան արձանի մոտ, մեկնարկել է բազմամարդ ակցիա

Փարիզի կենտրոնում` Կոմիտասի անվան արձանի մոտ, մեկնարկել է բազմամարդ ակցիա` ոգեկոչելու 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, միջոցառման ընթացքում նախատեսվում է ծաղկեպսակի տեղադրում, ապա քայլարշավ դեպի Շանզելիզեում գտնվող թուրքական դեսպանատուն, որի առջեւ եւ կկայանա բազմահազարանոց ցույց: Ապրիլի 24-ի առավոտյան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի…

Ֆրանսիայի հայ համայնքն աշխատում է նոր օրինագծի ուղղությամբ

Ֆրանսիայի հայկական համայնքը, երկրի կառավարության հետ համագործակցելով, շարունակում է աշխատանքները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակման ուղղությամբ: «Կառավարական ծրագիր մըն է այս անգամ, խորհրդարանի նախաձեռնություն պիտի չըլլա: Դեռ ընթացքի մեջ է, որովհետև դժվար է, աշխատում ենք, որպեսզի չունենանք այն պրոբլեմը, որ Սահմանադրական դատարանը մերժի, երկրորդ անգամ ձախողման ենթարկվինք»,- Lragir.am-ին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի…

Թուրքիան պետք է հատուցի հայերի կրած կորուստները

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան, որոշակի ճնշումների ներքո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դա, սակայն, դաշնակցական գործչի համոզմամբ, որեւէ կերպ չի կարող գոհացնել Հայաստանին։ «Մեզ նրանց ներողությունը չի պետք, մեզ պետք է հատուցում։ Արյունը մեր նախնիների չի կարող հատուցվել միայն գեղեցիկ խոսքերով։ Պետք է դնենք արդեն հատուցման…

Հայոց ցեղասպանության փաստը ժխտողները վարձված են Թուրքիայի կողմից. Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

Թուրքիան որքան էլ շարունակի ժխտել 1915 թ-ին իր կատարած ոճրագործության մասին, Հայոց ցեղասպանությունն արդեն ընդունված իրողություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նրա կարծիքով` այսօր քիչ մարդկանց կարելի է գտնել, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: «Նրանք էլ վարձված են Թուրքիայի կողմից»,- կարծում է Գասպար Կարապետյանը: Թեեւ…

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել

Ապրիլի 23-ին Մոսկվայում «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպվել: Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթ են ունեցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը, Վադիմ Դենգինը, «Հայ-ռուսասկան համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ալբերտ Անդրյան, հասարակական գործիչ Էդուարդ Ղուլյանն ու Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ…

Անհրաժեշտ է ձեւավորել Համազգային համախոհություն. 100-րդ տարելիցը վերջը չէ

Ըստ Կիրո Մանոյանի, պետք է գիտակցել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ձեռնարկվող քայլերը շարունակական են լինելու. «100-րդ տարելիցը վերջը չէ: Այն մեր իրավունքների ձեռքբերման գործընթացի սկիզբը պետք է լինի: Այսինքն՝ այդ նախաձեռնությունները միջոցառումների ու հանդեսների շարան չեն, որ 2015-ի վերջին ավարտվելու են: Այդ նախաձեռնությունները պետք է լինեն շարունակական, քանի որ 100 տարին, հատկապես ցեղասպանության…