
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին: ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամի փոխանցում էր կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։ Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքներն ավարտական փուլում են, և դրանք ամբողջացնելու…












