Նորութիւններ

Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը քաղաքական շարժառիթ է ունեցել

Ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ ընթացքը բխում է թե՛ պետության և թե՛ հասարակության շահերից. սա համազգային առաջադրանք է: Անկախ ընտրությունների արդյունքից, թեկնածուների մոտեցումներից, տարբեր հայացքներից և դիրքորոշումներից՝ ընտրությունները մեր երկրում պետք է անցնեն արդար, հանգիստ, խաղաղև քաղաքակիրթ պայմաններում,և սա բխում է թե՛ պետության,թե՛ հասարակության շահերից։ «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:…

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի դեմ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է` սերմանել վախի եւ անապահովության մթնոլորտ: Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու…

Դա կարող էր ձեռնտու լինել միայն հայ ժողովրդի թշնամիներին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը խայտառակություն է որակել: Վահան Հովհաննիսյանը շեշտել է, որ անհապաղ պետք է բացահայտել այդ հանցագործությունը: ՀՅԴ Բյուրոյի անդամը նշել է, որ այդ հանցագործությունը կարող էր ձեռնտու լինել միայն ու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի թշնամիներին, որովհետև դա երկրի վարկանիշի վրա ազդեղ երևույթ է:

Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան, սակայն ժամկետը ճշտված չէ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այս տարի կայցելի Հայաստան, սակայն այցի կոնկրետ ժամկետը ճշտված չէ, հայտնել է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը: Նա նշել է, որ նախագահի սպասվելիք այցի մասին տեղեկությունները ճշտել են Ֆրասնիայի նախագահական պալատից. «Ճշտված թվական չկա: Բայց Ֆրանսիայի նախագահը 2013թ պետք է այցելի Հայաստան»,- ասել է Հրաչյա Վարժապետյանը` շեշտելով, որ…

Թե ինչու է Արցախի Հանրային հեռուստատեսությունը խուսափում Դաշնակցություն բառից

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միությունն արդեն ավանդույթ է դարձրել «Պիտի գնանք` վաղ, թե ուշ» խորագրով ինտելեկտուալ խաղի անցկացումը: Այն մինչ օրս կազմակերպվել է Արցախի բուհերի թիմերի, երիտասարդական կազմակերպությունների միջև հիմնականում ազգային տոն օրերին: Այս խաղը յուրօրինակ ձև է` երիտասարդության մեջ արթուն պահել ամբողջական Հայաստանի գաղափարը: Հունվարի 31-ին ԼՂՀ N զորամասում ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է…

ԱՄՆ նորանշանակ պետաքարտուղար Ջոն Քերին` Հայոց ցեղասպանության, Ռամիլ Սաֆարովի և ԼՂ հակամարտության մասին

ԱՄՆ-ի Սենատը (օրենսդիր մարմնի` Կոնգրեսի Վերին պալատը) երեքշաբթի ձայների 94 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Մասաչուսեթս նահանգի սենատոր, դեմոկրատ Ջոն Քերիի թեկնածությունը երկրի Արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Միացյալ Նահանգներում հրատարկվող Asparez պարբերականը, վկայակոչելով ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունը, հաղորդում է, որ թեկնածության հաստատման շուրջ լսումների ժամանակ Քերին պատասխանել է նաև հայամետ կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի…

Ընտրությունների անիմաստությունն ապացուցելու համար անվավեր եմ դարձնելու քվեաթերթիկը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստերին խոսելով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ ասել է, որ եթե խորհրդարանական հզոր ուժերը չեն մասնակցում ընտրություններին, ուրեմն ինչ-որ բան այն չէ, ժողովրդի 80 տոկոսը չի հավատում արդյունքներին, և բացի այդ՝ ընտրություններով վիճակ չի փոխվում: «Այս ամենի արդյունքում…

Աւելի Քան 1500 Հայորդիներու Ներկայութեամբ Տեղի Ունեցաւ ՀՅԴ 122ամեակի Տօնակատարութիւնը

ԿԼԵՆՏԷՅԼ.- Անցեալ Կիրակի, 27 Յունուարին, երեկոյեան ժամը 6ին, «Կլենտէյլ Հայ Սքուլ»ի հանդիսասրահ եկած էին աւելի քան 1500 հայորդիներ՝ մասնակցելու համար ՀՅԴ 122ամեակի տօնակատարութեան: Բազմաթիւ էր նաեւ թիւը անոնց, որոնք չկարենալով իրենց ինքնաշարժներուն տեղ գտնել սրահին մօտակայքը՝ ստիպուած եղան տուն վերադառնալու: Ներկաներու շարքին էին Հայաստանի գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեան, շրջանի հայ համայնքի բոլոր յարանուանութեանց հոգեւոր առաջնորդները…

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում` բոլոր հայաշատ քաղաքներում, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ (CCAF) Մուրադ Փափազյանը: «Դեռևս հստակ չեմ կարող նշել, թե որ քաղաքներն են ընդգրկված լինելու կամ միջոցառումների շարքը ինչպիսին է լինելու, քանզի դա մենք հիմա պետության հետ…

Հակառակ գաղութէս ներս տիրող անբարենպաստ պայմաններուն, հալէպահայութիւնը արժանապատիւօրէն տօնանշեց ՀՅԴ 122-ամեակի ոգեկոչում

Կի­րա­կի, 20 Դեկ­տեմ­բեր 2013-ին, Հա­լէ­պի «Գ.Եսայ­եան» սրա­հին մէջ հա­լէ­պա­հա­յու­թիւնը ար­ժա­նա­ւոր կեր­պով նշեց Հ.Յ.Դաշ­նակ­ցու­թեան հիմ­նադ­րու­թեան եւ պայ­քա­րի 122-ամ­եա­կը: 122 տա­րի­ներ շա­րու­նակ յա­նուն ժո­ղո­վուր­դի ծա­ռա­յու­թեան եւ յա­նուն ազ­գա­յին վսեմ նպա­տակ­նե­րու իրա­կա­նաց­ման` Դաշ­նակ­ցու­թեան պատ­նէ­շի վրայ ըլ­լա­լու ապա­ցոյցն էր հոծ բազ­մու­թեան ներ­կա­յու­թիւնը: Հան­դի­սու­թիւնը կը հո­վա­նա­ւո­րէր Բեր­իոյ Հա­յոց Թե­մի Առաջ­նորդ Տ. Շա­հան Ս. Եպիս­կո­պոս Սար­գիս­եա­նը: Ներ­կայ էին Հայ Աւե­տա­րա­նա­կան հա­մայն­քի…