Նորութիւններ

Հայաստանն ունի ժողովրդագրական պատկերի բարելավման գերխնդիր

Նախագահական ընտրությունները կարող էին նկատելի շրջադարձ լինել ընդհանրապես մեր երկրի ընտրական մշակույթի կայացման գործընթացում։ Խոսքն այստեղ սոսկ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու դասական կարգախոսի լիարժեք իրարանցման մասին չէ: Ընտրություններն այս հանգրվանին կարող են լինել համեմատաբար ավելի ժողովրդավար, քաղաքակիրթ և կազմակերպվածության առումով ավելի համահունչ միջազգային օրինաչափություններին։ Խնդիրը, սակայն, մրցակցային դաշտի չկայացումն է։ Ավելի կոնկրետ՝ իրոք,…

Եվրախորհրդարանում անցկացվելիք համաժողովին կքննարկվեն Ցեղասպանության ճանաչմանը, Հարավ. Կովկասին առնչվող հարցեր

Եվրոպական Միության հետ հարաբերությունները խթանելով և անդամ պետությունների հետ երկխոսելով ուժեղացնել Հայաստանը. սա է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի օրակարգային հարցը։ Այս մասին «Արմենպրես»-ի` Բրյուսելի թղթակցի հետ զրույցում նշեց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը` ընդգծելով` որքան ուժեղ է Հայաստանը, այնքան ուժեղ կլինի նրա ձայնը։ Այդ նպատակների իրականացման ճանապարհին նախաձեռնվել է Հայ-եվրոպական երրորդ համաժողովը, որը…

Ինչի՞ հաշվին է Ադրբեջանը բարեկամություն հաստատում

Ադրբեջանական մամուլը, հղում անելով իրենց նախագահի պաշտոնական կայքին, նշում է, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ուրուգվայի նախագահի հատուկ պատվիրակ Դիեգո Կանեպայի հետ, ով Ալիեւին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուհիկի Կորդանոյի նամակը եւ հայտնել, որ նախագահից հատուկ կարգադրություն է ստացել` Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Նա նշել է, թե Ուրուգվայը հետաքրքրված…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել մինչեւ Ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի երկրորդ երդմնակալության կապակցությամբ և կոչ է արել վերսկսել հարաբերությունները ամերիկահայերի հետ և մինչև Ապրիլի 24-ը հանդիպել համայնքի ղեկավարների հետ։ «Մենք շնորհավորում ենք Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ողջունում Ձեր երդմնակալությունը և ԱՄՆ-ի երկու միլիոն հայերի անունից վերահաստատում մեր հետաքրքրվածությունը՝ աշխատելու…

Կսատարի՞ ՀՅԴ-ն որեւէ թեկնածուի, թե՞ ոչ

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն ժողովը Գերագույն մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հարկ եղած դեպքում հայտարարությամբ հանդես գալ», -ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Ըստ նրա` դեկտեմբերի 25-ին, երբ կայացավ Գերագույն ժողովը, պարզորոշ չէր, թե ովքեր կգրանցվեն նախագահի թեկնածու, ինչպիսին կլինի ընտրարշավը, դրա համար էլ այդ ժամանակ նման լիազորություն չի տրվել: «Երբ քարոզարշավը սկսվի,…

Պատմագիտութեան Ճանապարհին. «Նիւթեր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պատմութեան Համար»

Պատմագէտ եւ բանասէր Երուանդ Փամպուքեանի աշխատասիրութիւնը սոսկ պատմագիտութիւն չէ, այլեւ` ստեղծագործական գրականութիւն: Այս համոզումը ունեցանք, որովհետեւ այսօր մեր ձեռքին ունինք «Նիւթեր Հայ յեղափոխական դաշնակցութեան պատմութեան համար» կոթողային շարքին Թ. հատորը, 558 ծաւալուն էջերով, լոյս տեսած` Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատունէն: Իբրեւ ընդհանրութիւն` թեման նոյնն է, բայց` տարբեր հորիզոններու աշխարհագրական այլ տարածքներու վրայ սերմանուած հետեւողական եռուն գործունէութեամբ:…

Այս ընտրությունները վերածվել են խաղի, որ կանոններ չի ճանաչում

«Մենք առաջիկա մեկուկես-երկու ամիսը որոշակի դադարի մեջ ենք: Ճիշտ է` պետության մեջ ամենակարևոր իրադարձություններն են, բայց իրենց կանխատեսելիությամբ որևէ ակնկալիքի տեղ չեն թողնում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները, ըստ նրա, չեն կարող լինել դանդաղ. այնքան ակնհայտ ու դժվարին են խնդիրները, որ դրանց…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ին մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հիմնվելով մի շարք ծանրակշիռ փաստերի վրա, կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր 113-րդ Կոնգրեսի անդամներին մեծացնել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը, ինչպես նաև ընդլայնել այն ծրագրերը, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային համագործակցությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ ամերիկացի…

Դաշնակցությունը իր ընտրազանգվածին կկողմնորոշի

Կուսակցության Գերագույն ժողովը Գերագույն Մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հայտարարությամբ հանդես գալ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Անցած տարեվերջին Դաշնակցության Գերագույն ժողովը որոշեց առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել՝ բացառելով նաեւ իշխանության թեկնածուին աջակցելը։ «Սա ոչ թե մրցակցությունից խուսափել է, այլ անհավասար պայքարի մեջ անիմաստ չմտնել։ Եվ…

ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին

«Քաղաքացիները չպետք է մտածեն, որ քանի որ ընտրություններով շատ հարց չի կարող լուծվել, պետք է մերժեն և չմասնակցեն ընտրություններին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս մասնակցել ընտրություններին, թեկուզև իրենց վճռական ոչն ասելու բոլոր թեկնածուներին: «Մենք մտածում ենք, որ ընտրություններին անպայման պետք է մասնակցեն քաղաքացիները, այդ թվում…