Նորութիւններ

Ընդհանուր քաղաքական պլատֆո ՞րմ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ ՀՅԴ-ն իր արտահերթ Գերագույն ժողովն անելու է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ինչպես տեղեկացրել էինք, դաշնակցությունը հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշելու է իր նախագահի թեկնածուի հարցը։ Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ դաշնակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում կարող է…

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը հույսեր է կապում Իսրայելի ընտրվելիք խորհրդարանի` Քնեսեթի հետ

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն արդեն կախված կլինի այն հանգամանքից, թե քաղաքական ուժերն ինչ հարաբերակցությամբ ներկայացված կլինեն նոր խորհրդարանում: «Վերջին քննարկումների ժամանակ մի շարք պատգամավորներ ի նպաստ Հայոց Ցեղասպանության ճանաչման արտահայտվեցին: Հույս ունենանք, որ վերընտրվելու պարագայում դրական տեղաշարժ կլինի ճանաչման ուղղությամբ»,- ասաց Հակոբ Սեւանը:…

Հայ Դատը կ՚որոշէ նեցուկ չկանգնիլ նախագահական թեկնածուներուն

Նոյեմբեր 6ին կայանալիք Միացեալ Նահանգներու ընտրութեանց նախօրեակին, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց, թէ ո՛չ նախագահ Պարաք Օպամա եւ ո՛չ ալ Մեսեչուսեցի նախկին նահանգապետ ու Հանրապետական կուսակցութեան թեկնածու Միթ Ռամնի պիտի արժանանան ամերիկահայութեան աջակցութեան: «Ո՛չ Պարաք Օպաման, որ բազմաթիւ առիթներով դրժած է հայութիւնը յուզող հարցերու վերաբերեալ իր տուած խոստումները, ոչ ալ Միթ Ռամնին, որ իբրեւ Մեսեչուսեցի…

Հայաստանը շուտով երկրորդ ինքնաթիռը կուղարկի Սիրիա

Դեպի Սիրիա Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքն Էրզրումում, այնտեղ նրա ստուգումը թեև եղել է նախապես պայմանավորված, սակայն հարցը, ըստ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, շահարկվում է: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում Վահան Հովհաննիսյանը նշել է, թե բեռի ստուգմամբ Թուրքիան երկու նպատակ էր հետապնդում՝ ուժի ցուցադրում՝ զինուժի, հրշեջ մեքենաների,…

Ինչ բեռ է տեղափոխել հայկական ինքնաթիռը Սիրիա

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հալեպ ուղեւորվեց Սիրիայի աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝ բեռնված 14 տոննա պարենամթերքով։ Թռիչքն իրականացրեց «Էյր Արմենիա» ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը հայտնում է, որ թուրքական կողմի հետ նախնական պայմանավորվածության եւ հաստատված թռիչքային պլանի համաձայն բեռնատար ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրզրումի…

Հալեպից ինքնաթիռը վերադարձել է. սիրիահայությանը օգնությունը շարունական է լինելու

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է այս պահին եւս աշխատել եւ արդեն նախապատրաստում է Սիրիայի հայերին ուղարկվելիք մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը։ Նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը «Երկիրն այսօրին» տեղեկացրեց, որ մեր հայրենակիցները շարունակում են արձագանքել, եւ արդեն օգնության առաջարկներ կան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից, «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, «Սիվիլիթաս» հիմնադրամից եւ այլ անհատներից ու կազմակերպություններից։ «Եթե առաջիկայում…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը հասել է Հալեպի օդանավակայան

Այսօր առավոտյան` ժամը 11:15-ին, Հայաստանից Սիրիա ուղարկվեց առաջին մարդասիրական օգնությունը: Բեռը կազմում էր 14 տոննա. յուրաքանչյուրը 10 կիլոգրամ տարողությամբ` 1.4 հազար տուփ սնունդ: Համաձայն թուրքական ԶԼՄ-ների տարածած լուրերի՝ Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 15-ի առավոտյան ստիպել են հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել Էրզրում քաղաքի օդանավակայանում: Այս լուրը հայտնվել է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես այս մասին են…

Կոչ Օպամային եւ Ռոմնիին` հայերն ու յոյները յուզող հարցերուն շուրջ այլեւս չլռելու

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբն ու Ամերիկայի Յունական հիմնարկը հրապարակած են միացեալ կոչ մը` ուղղուած Միացեալ Նահանգներու նախագահական ընտրութիւններուն մէջ մրցակցող թեկնածուներ, գործող նախագահ Պարաք Օպամային եւ հանրապետական Միթ Ռոմնիին: Անոնք թեկնածուներուն կոչ կ՛ուղղեն` հայերն ու յոյները յուզող հարցերուն նկատմամբ լռութեան վերջ տալու: Երկու կառոյցներու ղեկավարներուն` Արամ Համբարեանի եւ Նիքա Լարիկաքիսի յայտարարութեան մէջ մասնաւորաբար ըսուած է.…

Հայ-թուրքական արձանագրությունների համար ՀՅԴ-ն առաջարկում է լուծման երկու տարբերակ

«Երեք տարի առաջ ոչ միայն համոզված էինք, այլև իշխանություններին էինք ներկայացնում, որ հայ-թուրքական արձանագրություները ապագա չունեն: 3 տարի անցել է, և եթե իրենք վերհիշեն, թե ինչի էին ձգտում և ինչի հասան, ինչ էինք մենք նախազգուշացնում և ինչ կատարվեց, կհստականա, որ մեր ասածները հիմնականում իրականացել են»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի այսօրվա եթերում, անդրադառնալով հայ-թուրքական…

Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Պելճիքայի Եւ Լիւքսամպուրկի Մէջ Հունգարիոյ Դեսպանին Հետ

Եւրոպայի Հայ դատի գրասենեակէն պատուիրակութիւն մը այցելեց Պելճիքայի եւ Լիւքսամպուրկի մէջ Հունգարիոյ Հանրապետութեան մնայուն դեսպան Քովաչ Թամաս Իվանի, որ հանդիպման ընթացքին նաեւ կը ներկայացնէր Հունգարիոյ երկու մնացեալ ներկայացուցչութիւնները` ՕԹԱՆ-ի ու Եւրոպական Միութեան մէջ: Հանդիպման նպատակն էր Հունգարիոյ իշխանութիւններէն բացատրութիւններ պահանջել Ռամիլ Սաֆարովի արտայանձնման գծով, եւ առաջարկել քայլեր` ուղղուած Հայաստանի եւ Հունգարիոյ միջեւ կապերու վերահաստատման: Դեսպանը…