Նորութիւններ

Արա Պապեանի նորագոյն անլրջութիւնները

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Հինգշաբթի, մայիս 17ին, Փաստ կէտ Էյ. Էմ կայքէջի լրագրողներէն Արմինէ Գրիգորեան յօդուածի ձեւաչափով հարցազրոյց մը լոյս ընծայած է նախկին դեսպան, «Մոտիւս վիւենտի» կեդրոնի ղեկավար Արա Պապեանի հետ, որ կը զարգացնէ այն միտքը, որ Դաշնակցութիւնը «պէտք է ինքնամաքրուի»՝ եթէ կ՛ուզէ տեղ գրաւել յառաջիկայ խորհրդարանին մէջ։ Մէկդի դնելով այն հանգամանքը, թէ ԱԺ-ի յառաջիկայ ընտրութիւնները ե՞րբ…

Սիմոն Վրացեան (1882-1969). Հայաստանի վարչապետն ու Դաշնակցութեան դրօշակիրը

Մայիս 21ին, Պէյրութի մէջ, յետ-երկարատեւ հիւանդութեան, յոգնաբեկ ու մարած իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի նորագոյն պատմութեան մեծանուն կերտիչներէն Սիմոն Վրացեան։ 28 Մայիս 1918ին հիմնուած Հայաստանի Հանրապետութեան չորրորդ եւ վերջին վարչապետն էր Սիմոն Վրացեան՝ Հայաստանի անկախութիւնը կերտած սերունդին արժանաւոր ներկայացուցիչներէն մէկը։ Երկար ապրեցաւ եւ մինչեւ 87 տարեկան հասակը պատնէշի վրայ մնաց Վրացեան՝ գործելով եւ պատասխանատու…

Մեր քաղաքականությունը հիմնականում ուղղված է լինելու փոքր գյուղտնտեսությունների օժանդակմանը

Շահագրգռված ենք, որ գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների համաներում լինի և այդ գումարները ներդրվեն գյուղատնտեսության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նաև հայտնեց, որ գյուղնախարարության օժանդակությունից չպետք է անմասն մնան նաև փոքր գյուղտնտեսությունները. «Մինչ այժմ եղած քաղաքականության շահառուները, ցավոք սրտի, եղել են խոշոր գյուղատնտեսական խաղացողները, բայց գյուղարտադրանքի բացարձակ մեծամասնությունը գալիս…

«Հայրենիք»ի Խմբագրական. 90-ամեայ Համազգայինի տեսլականը

«Իմաստութիւնը ո՛չ թէ տարիքի, այլ կրթութեան եւ ուսման հետեւանք է» Անթոն Չեխով (1860-1904, ռուս գրագէտ) Շարունակ կը մոռնանք եւ լուսանցքի տակ կ՛առնենք, թէ Մայիս 28 միայն Հայաստանի առաջին անկախութեան օրը չէ, այլ նաեւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հիմնադրութեան օրն է: Յաւելեալ շփոթ ալ չստեղծենք: Տասը տարուան տարբերութիւն կայ երկու տարեդարձներուն միջեւ: Այս տարի…

Դաշնակցութեան դէմ ստաբանութեան զինուորագրեալները

Սեդօ Պոյաճեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դէմ ստաբանութեան արշաւի զինուորագրեալները երբեք չեն պակսած հայ կեանքէն ներս։ Ի վերջոյ ասոնք զինուորագրեալներ են, թէ ի՞նչ հաշիւներով, որո՞ւ հաշւոյն կամ ինչպիսի՞ ծառայութեան մէջ այնքան ալ կարեւոր չէ այս պահուն։ Կարեւորը նման ծառայողներու գոյութեան փաստն է։ Օրուան աւարտին, իր հակադաշնակցական մոլուցքին յագուրդ տալէ եւ իր հովանաւորին պատգամը կատարելէ ետք, ստաբանողը…

Հավանական է կոալիցիայի ձեւավորումը

Կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի միջև նպատակների, սկզբունքների ամրագրման համար փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Վերջինս նշեց, որ փաստաթղթի մշակման շուրջ պաշտոնապես նման բանակցություններ չեն մեկնարկել, բայց հանդիպումների ժամանակ խոսվել է դրա կարևորության մասին: Արսեն Համբարձումյանը նշեց, թե այս պահին դժվար է ասել՝ ինչ անուն…

Կովսականը եւ Այնճարը՝ քույր քաղաքներ

Մայիսի 18-ին Արցախի Կովսական և Լիբանանի Այնճար քաղաքների միջև համաձայնագիր է ստորագրվել՝ քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը և Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լիբանան այցելած Արցախի պատվիրակության անդամները, Լիբանանի ՀՅԴ ԿԿ անդամներ, Լիբանանի օգնության խաչի, ՀՄԸՄ, Համազգային միության ներկայացուցիչներ, Այնճարի քաղաքապետարանի խորհրդի անդամներ: Մայիսի 17-ին նման…

Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունը, արդարև, իր դրոշմն էր թողնում հասարակական-քաղաքական կյանքի վրա: Այդուհանդերձ, աստիճանաբար նկատվում էր հանրային-քաղաքական կյանքի աշխուժացում: Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական կյանքի կենտրոններ: Հանրապետությունում լույս էին տեսնում վեց տասնյակ անուն պարբերականներ` թերթեր ու ամսագրեր: Դրանց շուրջ կեսը ընդդիմադիր կամ անկախ էին, գործում էին բազմաթիվ հրատարակություններ…

1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը

Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն ուղղաթիռներով եւ ուղեւորատար ինքնաթիռներով: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Շուշիի հաղթանակից հետո ռազմական մյուս մեծ հաջողությունը Լաչինի ազատագրումն էր: Լաչինը վերածվել էր մաքառող Արցախը Հայաստանից մեկուսացնող գլխավոր ռազմական…

Հայ Դատը Նեցուկ Կը Կանգնի Կեւըն Նիւսըմի Ընտրապայքարին

ԿԼԵՆՏԷՅԼ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ որոշած է նեցուկ կանգնիլ Քալիֆորնիոյ նահանգապետ դառնալու համար Կեւըն Նիւսըմի ընտրապայքարին: Ան ներկայիս նահանգապետի տեղակալն է, իսկ անցեալին եղած է Սան Ֆրանսիսքոյի քաղաքապետը։ Նիւսըմ շնորհակալութիւն յայտնած է Հայ Դատի այս որոշումին համար՝ յոյժ կարեւոր համարելով ամերիկահայութեան եւ յատկապէս Սան Ֆրանսիսքոյի հայ համայնքին հետ երկար տարիներու ընթացքին…