Հ.Յ.Դ. Մամուլ

Հետընտրական ցնցումներ մարզում չեն լինի

Մեր հանրապետության մի շարք համայնքներում նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլն է ընթանում: Գյումրիում պայքարի մեջ է 10 կուսակցություն եւ մեկ դաշինք: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի խոսքով, հետ-ընտրական ցնցումներ մարզում չեն լինի: Դաշնակցական մարզպետն այցելել է ՀՅԴ Գյումրու, այնուհետ Ախուրյանի համայնքապետի թեկնածու Արծրունի Իգիթյանի նախընտրական շտաբեր: Հովսեփ Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է` պաշտոնական դիրքը չի…

Դաշնակցության ծրագիրն իրատեսական է, բացառիկ

Դաշնակցության ծրագիրն իրատեսական է, բացառիկ. Լոռու մարզի ՀՅԴ պատասխանատու մարմնի ներկայացուցիչ Հասարակությունը հաճախ է խոսում ՀՅ Դաշնակցության կառույցների, անդամների և համակիր շրջանակի անդավաճան ու նվիրված համախմբման մասին: Եվ դա իսկապես այդպես է. Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց Լոռու մարզի ՀՅԴ պատասխանատու մարմնի ներկայացուցիչ Գնել Տիգրանյանը: «ՀՅԴ-ն երբեք պարզունակ անդամահավաքով զբաղվելու խնդիր չի ունեցել: Դաշնակցությանն անդամակցում է…

Կ՛երթամ Ուխտի

Միշտ փափաքած եմ այցելել Իրան: Անցեալ տարի նոյնիսկ մտածեցի «Ասպարէզ» թերթի նախաձեռնութեամբ՝ դէպի Թադէի վանք ուխտագնացութիւն կազմակերպել եւ, անշուշտ, խումբին միանալով՝ իրականացնել փափաքս: Հազար ու մէկ պատճառներով անցեալին կարելի չէր եղած այս ճամբորդութիւնը կատարել: Հիմա, «Ալիք» օրաթերթի 85ամեակին առիթով, պաշտօնակիցներս հրաւիրած են խմբագիրներ ու լրագրողներ՝ Հայաստանէն եւ Սփիւռքէն, որոնց շարքին ըլլալու պատիւը շնորհած են ինծի:…

Խորհրդակցական հանդիպում ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում

Սեպտեմբերի 10-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացավ խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները, ԼՂՀ բոլոր շրջանների պատասխանատու ընկերները, Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի և Արցախի Երիտասարդական Միության վարչության անդամները: Խորհրդակցական հանդիպման օրակարգում էին Արցախի կուսակցական կառույցի կազմակերպական հարցեր և կառույցի ներգրավվածության խնդիրը քաղաքական գործընթացներում:…

ՀՅԴ-ն Գյումրիում վճռական է տրամադրված

Գյումրիում երեկվանից մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Yerkir.am-ը զրուցել է Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ, ՀՅԴ ցուցակով ավագանու թեկնածու Արա Նախշքարյանի հետ: Ըստ նրա` Գյումրիում ընդհանուր տրամադրությունը մարտական է: «Կան մի քանի նոր գրանցված կուսակցություններ, որոնք մի քանի ձայն փախցնելու համար են դա արել, որպեսզի կարողանան հարված հասցնել իրենց ալտերնատիվ կուսակցությանը, այդպիսով` աջակցելու…

Դաշնակցության ծրագրային դրույթներն ընկալելի ու համոզիչ են

ՀՅԴ-ն կուղղի վանաձորցու մեջքը Վանաձորում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Այսօր մեկնարկել է ընտրական քարոզարշավը: Վանաձորի խնդիրների, դրանց լուծման ուղղված` ՀՅԴ ծրագրի, ընտրական ընդհանուր իրավիճակի մասին Yerkir.am-ը զրուցել է Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող` «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն»-ի կրթական ծրագրի պատասխանատու, դաշնակցական Նելսոն Մամուլյանի հետ: – Պարո’ն Մամուլյան, վանաձորցին հետաքրքրվա՞ծ է ընտրություններով, ընտրական թեժության ի՞նչ…

Հայ Դատը Միջին Արեւելքի Քրիստոնեաներուն Դիմագրաւած Մարտահրաւէրներուն Գծով Գործնական Քայլեր Կը Պահանջէ Ուաշինկթընէն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Սեպտեմբեր 7ին ընթացք առած քրիստոնեաներու պաշտպանութեան նուիրուած համաժողովի բացման մամլոյ ասուլիսին ընթացքին, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան «կարճատես եւ անպատասխանատու» որակեց Միջին Արեւելքի քրիստոնեաներուն նկատմամբ Միացեալ Նահանգներու իշխանութեան որդեգրած քաղաքականութիւնը, քրիստոնեաներուն դիմագրաւած մարտահրաւէրներուն դէմ դնելու համար ազդու եւ գործնական քայլեր պահանջելով Ուաշինկթընէն։ Նշենք, որ «Ցեղասպանութենէն անդին. Քրիստոնէութեան պահպանում Միջին Արեւելքի մէջ»…

Հայաստան Նոր Փոփոխութիւններու Սեմին

(ԱՐԴԵՕ՞Ք) Չ’ըսինք բարեփոխում, այլ ըսինք փոփոխութիւն։ Էապէս տարբեր բաներ են։ Որովհետեւ ամէն փոփոխութիւն անպայման բարեկարգում, կամ բարեփոխութիւն կրնայ չնշանակել։ Այս յօդուածը գրուելու պահուն, արդէն յստակ էր ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանի հրաժարականը եւ այդ պաշտօնի նոր թեկնածուն՝ Կարէն Կարապետեան։ Ան եղած է Հայաստանի մէջ ռուսական կազի ընկերութեան նախագահ, ապա կարճ ատենի համար՝ Երեւանի քաղաքապետ։ Իր մասին…

«Ազդակ»ի Խմբագրական. Դէպի Նոր Սահմանադրութեան Կենսագործում

Պետական բարձրագոյն օղակներէն հնչած յայտարարութիւններուն եւ առնուած քայլերուն միջեւ կայ, կ՛երեւի հետեւողականութիւն: Չէ բացառուած, որ փոփոխութիւններու միտող որոշումներու կայացումն ու անոնց գործնականացման ուղղութեամբ առնուած քայլերը արագացան յատկապէս յուլիսեան դէպքերէն ետք: Չմոռնանք սակայն, որ յուլիսեան դէպքերուն նախորդած քառօրեայ պատերազմը եւս ընթացքի արագացման մէջ իր դերը ունէր: Ի վերջոյ համատարած համոզում էր եւ է տակաւին, որ արմատական…

Դեմ եմ, որ հարցին ձևական լուծում տրվի

ԿԳ նախարարը` Գյումրու երկու բուհերի միավորման մասին Տևական ժամանակ է` քննարկվում է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հետ միավորելու հարցը: Yerkir.am-ը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից փորձեց ճշտել, թե որ փուլում է այս գործընթացը, և արդյո՞ք կա բուհերը միավորելու հստակ որոշում: Նախարարը պատասխանեց, որ բուհերի միացման հարցն այժմ քննարկման…