
Ուջանի խնդիրների, ուջանցիների հոգսերի մասին Yerkir.am-ը զրուցել է ազատամարտիկ, ապրիլյան պատերազմի մասնակից, Ուջանի համայնքապետի թեկնածու Նաիրի Կիրակոսյանի հետ: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում է կռվել, 1992 թվականից դաշնակցական է: «Լավ ընկերներ ունեցա մեր գումարտակում, գաղափարի մարդիկ էին, կռվող տղաներ, քաջ տղաներ: Նրանց հետ շփվելով` ես չէի կարող վատ մարդ դառնալ:…















