Հ.Յ.Դ. Մամուլ

Անելիքները շատ են. Հայաստանը ջրի երկիր է, իսկ Երևանը փոշու քաղաք է դարձել

Yerkir.am-ի զրուցակիցն է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Խաչատուր Ստեփանյանը: -Վերջին շրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն առանձնապես հաջողություններ չի ունեցել, իսկ վերջին անգամ չի մասնակցել դրանց: Ինչո՞ւ այս անգամ որոշեց մասնակցել ընտրություններին: -Իմ կարծիքով՝ ՀՅԴ-ն՝ որպես դասական, ազգային կուսակցություն, որպես Հայաստանում իր դերն…

«Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը Շուշիում

Սեպտեմբերի 11-ին Շուշիում՝ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության շենքում կայացել է Երվանդ Փամբուկյանի «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը: Այն Արամ Մանուկյանի տասնամյա (1904-1915) նամակագրությունն է` ամբողջական բովանդակությամբ ու ժամանակագրական հերթականությամբ: Հայոց պետականության հիմնադրի կյանքի ու գործունեության մի ժամանակշրջանը ներկայացնող գրքի շնորհանդեսին ներկա էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ…

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում պետական և ոչ պետական վերահսկողության անհրաժեշտությունը

Շուրջ մեկ ամիս առաջ հրապարակվել է և շահագրգիռ քննարկումների փուլում է ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը (էլեկտրոնային տարբերակը՝ arfd.info էջում): Նախագծում առարկայական անդրադարձ կա մեր երկրում սոցիալ-աշատանքային իրավունքների պաշտպանության ոլորտին՝ որպես տնտեսության ներառական զարգացման կարևոր նախապայմանի: Այս ոլորտի ռազմավարական բարեփոխումներին վերաբերող հավաքական լուծումներում սկզբունքորեն կարևորված է պետության լիարժեք պարտավորությունների ստանձնման անհրաժեշտությունը: Միանգամից անհրաժեշտ է արձանագրել,…

Բարեփոխումները պետք է համալիր լինեն

Օրերս եկամտային հարկը նվազեցնելու մասին վարչապետի հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել մասնագետների կողմից. ոմանք պնդում են, որ այդ քայլով հնարավոր կլինի պայքարել աշխատաշուկայում գոյություն ունեցող ստվերի դեմ եւ բյուջեն ապահովել մեծ հոսքերով, իսկ ոմանց կարծիքով այն արդյունավետ մեխանիզմ չէ եւ միայն լրացուցիչ բեռ է դառնալու պետական բյուջեի համար: Հիշեցնենք, որ վարչապետը կառավարությանն առաջարկել է մինչեւ…

ՀՅԴ-ն քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ՀՅԴ-ն տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից: Բացման խոսքով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ այսօր Դաշնակցությունը նշում է իր հիմնադրման 128-րդ ամյակը: Այս ընթացքում եղել են ինչպես ուրախ, պայծառ, այնպես էլ մութ, արյունոտ էջեր: «Այս էջը, որը բացում ենք, ճակատագրական, բեկումնային է լինելու Հայաստանի, Արցախի համար:…

Ակնարկ. Թրքական Տրովադայի Ձին` Ռազմավարական Առանցքին Մէջ

Թեհրանի միջնախագահական եռակողմ ժողովը, ըստ էութեան միացեալ զինուորաքաղաքական որեւէ նախաձեռնութիւն առնելու որոշումին չէ յանգած: Կարգախօսաբանութիւնը գերակշիռ է ժողովէն բխած յայտարարութիւններուն, ու տակաւին` անոր մասնակից իւրաքանչիւր նախագահի կողմէ կատարուած հրապարակումներուն մէջ: Նախ նկատելի է, որ սուրիական հիմնահարցին հանգուցալուծման յատկացուած ժողովին բացակայ է ի՛նքը` Սուրիան: Մինչ պաշտօնական Անգարան կը շարունակէ Դամասկոսի կամ սուրիական վարչակարգի հովանաւոր ուժեր եզրաբանութիւնը…

Տեսակետներ՝ եկամտահարկի նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

Օրերս, հանրային քննարկման նպատակով, ՀՀ վարչապետը ներկայացրեց եկամտահարկի նախատեսվող փոփոխության երկու հիմնական տարբերակներ: Մասնավորապես, առաջին տարբերակով նախատեսվում է եկամտահարկի գործող եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը դարձնել երկաստիճան և նվազեցնել դրույքաչափերը: Այս տարբերակով առաջարկվում է եկամտահարկի 20 տոկոս դրույքաչափ՝ մինչև 250 հազար դրամ եկամտի դեպքում, և 25 տոկոս՝ 250 հազար դրամից ավելի համար: Ընդ որում, այս տարբերակով նախատեսվում…

«Ով մարդկային արդարութիւն…» Թուրքիան «մտահո՜գ» է կոտորածներով

Սիրիայի հարցով թեհրանեան գագաթաժողովում Թուրքիան, ի դէմս Էրդողանի, քաղաքական պարտութիւն կրեց լոկ անազնիւ կեցւածքի ու դիրքորոշումների պատճառով… Միաժամանակ թէ՛ մեխին, եւ թէ՛ նալին խփելով ու դիւանագիտական լարախաղացութեամբ Թուրքիայի հնարքները յօդս ցնդեցին՝ Սիրիայի ու մասնաւորապէս Իդլիբի հարցում Իրանի եւ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման առկայութեամբ: Եւ սա այն դէպքում, երբ դեռ սեպտ. 7-ին, եռակողմ նիստի նախօրեակին, Թուրքիայի «Հուրրիէթ»…

Համազգայինի 90-ամեակի Հանդիսաւոր Նշում` Հայաստանի Մէջ

Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութիւնը 9 սեպտեմբերին, ժամը 19:00-ին, հանդիսաւոր կերպով նշեց իր հիմնադրութեան 90-ամեակը, Գ. Սունդուկեանի անուան ազգային ակադեմական թատրոնին մէջ` ներկայութեամբ պետական նախարարներու, նախարարներու ներկայացուցիչներու եւ հիւրերու: Թատրոնի նախասրահին մէջ ցուցադրուած էին Համազգայինի հրատարակչական, գրական, մանկավարժական եւ տարբեր բնոյթի գործունէութիւնը մարմնաւորող նմուշներ: Այս առիթով խօսք առին Համազգայինի Կեդրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեան…

Սխալ ձեւակերպումներ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ Չնչին բացառութեամբ բոլոր ժողովրդների, ի մասնավորի հայ ժողովրդի աւանդոյթում, հեքիաթներում, պատմւացքներում և առ հասարակ առօրեայ կեանքում, սպիտակ գոյնը համարւել է բարութեան, մաքրութեան, խաղաղութեան և համերաշխութեան խորհրդանիշ, իսկ սև գոյնը՝ չարութեան, նենգութեան, թշնամութեան և անմիաբանութեան։ Արդ զարմանում եմ, Երևանի աւագանու արտահերթ ընտրութիւններում, «Իմ քայլը» դաշինքի կողմից, մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարութեանը, հակառակ Մայիսեան «թաւշեայ…