Հ.Յ.Դ. Մամուլ

Ակնարկ. Շրջափակել Ահաբեկչութեան Գլխաւոր Արտադրամասը

Հայկական Կողմը Պէտք Է Յայտարարէ, Որ Այսուհետեւ Ի՛նք Կը Փակէ Սահմանը Թուրքիոյ Հետ Սահմանադրական փոփոխութիւններու կենսագործման վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան նախագահի խօսքին հետեւեալ բաժինը պէտք է լուսարձակի տակ բերել, ամէն անգամ, երբ Թուրքիոյ մեկուսացման աշխարհաքաղաքական առաջադրանքի մասին վերլուծումի փորձ կը կատարուի. «Մենք այս պայմաններում ապրում ենք արդէն 25 տարի: Այս պայմաններին մենք արդէն ընտելացել ենք եւ…

Վահրամ Բալայնն անդրադարձել է Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչմանը

Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ միաժամանակ հորդորելով, որ միջազգային հանրությունը եւս ճանաչի ԼՂՀ-ն` որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարական պետություն: Այս թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը: Նա նախ շնորհակալության խոսք է հղել նահանգի Ներկայացուցչական պալատին եւ նահանգի ժողովրդին՝…

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը ամփոփել է Եվրոպա կատարած այցի արդյունքները

Արցախյան շարժման 28-ամյակի շրջանակներում Ֆրանսիայում կազմակերպված «Զորակցություն Արցախին ու Հայկական բանակին» խորագիրը կրող միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ Արեւմտյան Եվրոպայի ՀՅԴ ԿԿ հրավերով Ֆրանսիայում էր գտնվում ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Այցի ընթացքում նա մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, հանդես եկել Արցախի ներկա կացության ու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դասախոսություններով…

Լրանում է Հրաչ Մուրադյանի սպանության երրորդ տարին

Ապրիլի 2-ին լրանում է Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության երրորդ տարին: Տեղեկացնում ենք, որ ապրիլի 2-ին` ժամը 12:00-ին, Պռոշյանի գյուղապետարանի մոտից Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամները, համայնքի բնակիչները կայցելեն «Զորաց պանթեոն»՝ խնկարկելու Հրաչ Մուրադյանի հիշատակը:

Հետզհետե. թափով

Բրիտանական «Ինդիփենդենթ» թերթի հաղորդումը Հորդանանի թագավորի կատարած հայտարարության մասին որոշ կարեւոր լուսարձակներ է բացում ԻՊ-ի նկատմամբ ոչ միայն Անկարայի ունեցած դերակատարության, այլ ավելի Ամմանի եւ գուցե նաեւ արեւմտյան շրջանակների կողմից այս խնդրի ուղղությամբ կատարվող բարձրաձայնումների վրա: Նա նման հայտարարություն է արել հունվարի 11-ին` ԱՄՆ-ի կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում, սակայն հայտարարությունը միայն վերջերս է հրապարկվել։ Նախ…

Տիտանական Աշխատանք

Խոստումը տրուա՛ծ է: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայաստանի կառավարութեան մաս կազմելով՝ անկարելին պիտի ընէ, որպէսզի բարելաւուի հայրենի ժողովուրդին վիճակը: Նահանջելու տեղ չկայ, ժամանա՛կ ալ չկայ: Լարուած աշխատանքի լծուած են դաշնակցական նախարարները, որոնց հետ նաեւ՝ ամբողջ կուսակցութիւնը, իր հայրենական եւ սփիւռքեան կառոյցներով: Հասկնալի է, որ Հայաստանի մէջ Դաշնակցութիւնը կը դիմագրաւէ ժողովուրդին մօտ ամրացած՝ ընդհանրապէս բոլո՛ր քաղաքական ուժերուն,…

Դէպի Ո՞ւր Կ՛երթայ Թուրքիան Ներկայիս

Կը թուի, թէ Թուրքիան ներկայիս, առանց որեւէ ուղղութեամբ, կը քալէ իր քաղաքականութեան փշոտ ճանապարհներուն մէջ: Օսմանեան կայսրութիւնը գոյատեւեց հարիւաւոր տարիներ, երբ օսմանեան կայսրը (խալիֆան) կայսրութեան քաղաքական եւ կրօնական պետն էր. իբրեւ իսլամներու խալիֆա, ոեւէ մահմետական չէր կրնար չհետեւիլ անոր։ Կայսրութեան փլուզումէն ետք, Մուսթաֆա Քեմալ Աթաթիւրք հիմնեց Թուրքիոյ Հանրապետութիւնը՝ 1923ին, եւ Թուրքիան աշխարհիկ պետութեան վերածեց. սակայն…

Ժողովուրդը յառաջիկայ խորհրդարանէն կ՛ակնկալէ այնպիսի բարեփոխումներ, որոնք երկիրը կ՛առաջնորդեն դէպի ծաղկուն ապագայ

«Գանձասար»ի հարցազրույցը երեսփոխանական թեկնածու, Բերիոյ թեմի բանբեր Ժիրայր Ռէյիսեանի հետ Սուրիոյ խորհրդարանական ընտրութիւններու նախօրէին, Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթը Սուրիոյ խորհրդարանին եւ ժողովուրդի ակնկալութիւններուն առնչութեամբ երեսփոխանական թեկնածու, Բերիոյ Հայոց թեմի բանբեր Ժիրայր Ռէյիսեանի հետ ունեցաւ հարցազրոյց մը, զոր կը ներկայացնենք ստորեւ. «ԳԱՆՁԱՍԱՐ».- Սուրիոյ ժողովուրդը կը նախապատրաստուի 13 Ապրիլ 2016ին կայանալիք խորհըրդարանական ընտրութիւններուն: Այս առիթով կը խնդրենք համառօտ…

Թուրքիա Դարձեա՛լ «Կը Վրիպի» Արեւմուտքի Տեսադաշտէն

(ԱՅՍ ԱՆԳԱՄ… ՊՐԻՒՔՍԵԼԻ ՀԱՐՑՈՎ) Համաշխարհային տպագիր, եթերային եւ էլեկտրոնիք մամուլը կը յորդի Պրիւքսելի վերջին ոճրային դէպքերուն մասին տեղեկութիւններով, վերլուծումներով եւ «վերլուծումներով»: Կան երկու ուշագրաւ արարներ, զորս անհրաժեշտ է քով-քովի բերել, որպէսզի պատկերը աւելի յստականայ: Արար առաջին: Դէպքէն մէկ օր ետք, հետեւեալ ուշագրաւ լուրը հաղորդուեցաւ. ուրեմն, ոճրային արարքի ենթադրեալ հեղինակներէն մէկը, Իպրահիմ Պահրաուի անունով, ամիսներ առաջ…

Դաշնակցության Նոր Նորքի տարածքային նորաբաց կենտրոնը կրում է Նիկոլ Դումանի անունը

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Նանսենի փողոցում գտնվող Դաշնակցության տարածքային նորաբաց կենտրոնը դառնալու է ոչ միայն կուսակցության աշխատանքների կազմակերպման, այլ նաեւ երիտասարդների միավորման կենտրոն։ 1989 թվականին Նոր Նորքում ձեւավորված կուսակցական միավորը կրում է հայ ազատագրական պայքարի լեգենդար հերոս Նիկոլ Դումանի անունը։ Գրասենյակը վերանորոգվել է ՀՅԴ Ավստրալիայի «ԴՐՈ» կոմիտեության, Երիտասարդական Միության եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ:…