Շրջանային մամուլ

«Ազդակ»` Իննսունամեայ Առաքելութեան Ճամբուն Վրայ. Արցախեան Եւ Ազրպէյճանական Զինուորական Ուժերու Յարաբերակցութիւնը

– Օմարի Լեռնանցքին Ռազմագիտական Նշանակութիւնը Ազերիական ուժերը 1994 փետրուարի 20-էն սկսեալ յարձակումներ շղթայազերծեցին Մարտակերտի Մատաղիս գիւղին ուղղութեամբ: Հայ ազատամարտիկները ծանր կորուստներ պատճառեցին նախայարձակ ուժերուն: Ազրպէյճանի ղեկավարութիւնը չէր ուզեր համակերպիլ այն իրողութեան հետ, որ պետութեան բոլոր հնարաւորութիւնները, մարդկային եւ նիւթական բոլոր միջոցները ռազմաճակատին համար հրապարակ նետելէ ետք, բոլոր յարձակումներն ալ ձախողած էին: Հետեւաբար, օրը օրին, նորակոչ…

Հայ Դատը Եւ Միացեալ Նահանգներու Դեսպանը Կարծիքներ Կը Փոխանակեն Հայ-Ամերիկեան Առեւտրական Կապերուն Շուրջ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ դիւանագիտական ջանքերը համացանցին միջոցաւ ընդարձակելու շուրջ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան աշխատանքներուն ծիրէն ներս, «Ֆէյսպուք»ի միջոցաւ կարծիքներու փոխանակում տեղի ունեցած է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարիչ Արամ Համբարեանի եւ Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան Ռիչըրտ Միլզի միջեւ. ընթացքին շեշտուած է հայ-ամերիկեան առեւտրական կապերը ամրապնդելու եւ ներդրումներու ջանքերը…

«Ա­զատ Օր»ի նո­րո­գո­ւած կայ­քէ­ջ

Մեր թեր­թի հա­մա­ցան­ցա­յին է­ջի (www.azator.gr) այ­ցե­լու­նե­րը,1 ­Յու­նո­ւար 2017էն սկսեալ, ար­դէն վար­ժո­ւած են տես­նե­լու նո­րո­գո­ւած մեր կայ­քէ­ջին մէջ հրա­տա­րա­կո­ւած նիւ­թե­րը։ Ա՛յն, որ մեր այ­ցե­լու­նե­րուն հա­մար շատ հե­տաքրք­րա­կան եւ ու­սում­նա­սի­րե­լի է, հրա­պա­րա­կո­ւած տո­ւեալ­ներն են, որ կը փո­խան­ցո­ւին խմբագ­րու­թեան կող­մէ՝ նոր կայ­քէ­ջի ըն­ձե­ռած հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րուն մի­ջո­ցաւ։ Այդ­պէ՛ս, 1-31 ­Յու­նո­ւար 2017ին, մէկ ամ­սո­ւան ըն­թաց­քին, կայ­քէ­ջը 8255 հո­գիի այ­ցե­լու­թիւ­նը ա­պա­հո­ված է…

Ազգ- բանակի հրամայականը եւ ՀՅ Դաշնակցութեան պատմական փորձառութիւնը

19-րդ դարի վերջին տասնամյակեն սկսեալ մինչեւ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացում, հայոց բանակի բացակայութեան, Դաշնակցութիւնը վերցուցած էր հայկական զինուած ուժերէն ակնկալուած գործառոյթներու իրականացումը, Երկրի մէջ ծաւալած ֆետայական շարժում ըլլայ անիկա, թէ Մուսա Լերան վրայ կազմակերպուած հերոսամարտ, կամաւորական շարժումի կազմակերպում ըլլայ անիկա, թէ Սարդարապատի ծառացում եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան պետական բանակի կազմութիւն, եւ Զանգեզուրի ժողովրդային գոյամարտի դիւցազնակերտում, «Նեմեսիս»-ի…

Խմորո՞ւմ Մը Կը Պատրաստուի

Վերջերս, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն յայտարարութիւն մը հրատարակեց՝ յայտնելով, թէ դաշնակցական պատգամաւորները դէմ պիտի քուէարկեն սահմանադրութեան վերամշակուած նախագիծին, որովհետեւ անիկա չի նպաստեր պետական համակարգի բարելաւումին, չի համապատասխաներ համակարգը առաւել ժողովրդավարացնելու կուսակցութեան պատկերացումին, հետապնդած նպատակին… Նախագիծը Ազգային ժողովէն քուէարկուած ըլլալով, արդէն իսկ նախագահական հրամանագիրով որոշուած է հանրաքուէի թուականը՝ 20 Փետրուար 2017: Մշակուած նախագիծով փոխանակ անցում կատարելու…

Առաջ սրով էին մեզ ընդունում, հիմա ոչինչ` բարևում են

Դեպի Հադրութ տանող ճանապարհի ամբողջ ընթացքում մի տեսակ անհանգիստ էի, որովհետև դժվար ու պարտավորեցնող է գրել այն մարդու մասին, ում ոչ մի անգամ չես տեսել, բայց ում մասին շատ ես լսել: Հեռախոսով աշխատավայրը ճշտելուց հետո` ահա Հադրութի շրջվարչակազմի շենքի մոտ եմ, աստիճաններով բարձրանում եմ դեպի «Դիզակ» թերթի խմբագրություն: Ներս մտնելուց հետո Երմոնյա Զաքարյանի բարեհամբույր ժպիտն…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւն Մը Այցելեց Նախագահ Աունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Րաֆֆի Աշգարեան, երէկ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի, որուն հետ քննարկեց երկրին ընդհանուր իրավիճակը, յատկապէս լիբանանցիներուն ճշգրիտ ներկայացուցչութիւնը ապահովող ընտրական նոր օրէնքի մը շուրջ համաձայնութիւն գոյացնելու խորհրդակցութիւնները: aztagdaily.com

Բո­ղո­քի յու­շա­գի­ր

Հայ ե­րի­տա­սարդ­նե­րը ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ պա­հան­ջե­ցին ­Լափ­շի­նի ա­զատ ար­ձա­կու­մը Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բը եւ յու­նա­հայ ե­րի­տա­սար­դու­թիւ­նը՝ առ ի զօ­րակ­ցու­թիւն ­Մինս­քի մէջ Ատր­պէյ­ճա­նի պա­հան­ջով ձեր­բա­կա­լո­ւած լրագ­րող-պլո­կեր Ա­լեք­սանդր ­Լափ­շի­նի, բո­ղո­քի քայ­լե­րու դի­մե­ցին ան­ցեալ ­շաբ­թո­ւան ըն­թաց­քին։ Ի մաս­նա­ւո­րի ան­ցեալ Ուր­բաթ՝ 3 ­Փետ­րուա­րի կէ­սօ­րին, ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ ­Պե­լա­ռու­սիոյ հիւ­պա­տո­սա­րա­նը այ­ցե­լեց պա­տո­ւի­րա­կու­թիւն մը, բաղ­կա­ցած ­Հայ ­Դա­տի Յանձ­նա­խում­բի եւ Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան ­Միու­թեան «­Սո­ղո­մոն…

ՆԵՆԳԱՄԻՏ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արցախի հանրապետության սահմանադրության նախագիծը հանրության դատին ներկայացնելու ներկա փուլը կարևորվում է է մի շարք առանձնահատկություններով, որոնք, հակասում են առաջադրված սահմանդրության մի շարք հոդվածների և որոնք հետագայում էական ազդեցություն են ունենալու հասարակական կյանքի մի շարք դրսևորումների, ինչպես նաև, բնական է ենթադրել,որ էապես ազդելու է նույն այդ քաղաքացու և քվերկությանը մասնակցելու պատրաստակամ անհատի հետագա տարաբնույթ գործողությունների վրա:…

Հայաստան-Իրան՝ ընդդեմ Ադրբեջան-Իսրայել տանդեմի. ինչո՞ւ էր Վիգեն Սարգսյանը Թեհրանում

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով նախորդ մի քանի օրերին գտնվում էր Իրանում, որտեղ նրան ընդունեցին բավական բարձր մակարդակով: Նախկինում Իրանի հետ նմանատիպ փոխայցեր եղել են, սակայն այս այցը տարբերվում է մի քանի առումով: Նախ՝ Ռուսաստանից, Հունաստանից և Վրաստանից հետո այցելելով Իրան՝ Սարգսյանը գծում է «ռազմաքաղաքական այն քարտեզը», որը ոչ միայն Երևանն ընդունում է…