Շրջանային մամուլ

Բաղաբուրջի հուշահամալիրում երեք տասնյակից ավելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը

Սեպտեմբերի 23-ին Կապանի զոհված ազատամարտիկներին նվիրված Բաղաբուրջի հուշահամալիրում երեք տասնյակից ավելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը: Երիտասարդները իրենց պատվով և հայրենիքով երդվեցին` միշտ հավատարիմ մնալ Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրին, կանոնագրին և որոշումներին և իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում, նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին:

Հալէպի Մէջ Ընդունելութիւն՝ Նուիրուած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25-ամեակին

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարեդարձին առիթով, Կիրակի, 25 Սեպտեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 6:00-ին Հայաստանի Հանրապետութեան Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Տիգրան Գէորգեան պաշտօնական ընդունելութիւն մը կազմակերպեց Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահէն ներս: Եկեղեցւոյ մուտքին հրաւիրեալները դիմաւորուեցան ՀՄԸՄ-ի արի-արենոյշներուն եւ փողերախումբին կողմէ: Սրահէն ներս հրաւիրեալները պաշտօնապէս ընդունուեցան ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Տիգրան Գէորգեանին եւ հիւպատոսութեան կցորդ Միսաք Պալայեանին…

Խոյա՞նք, Թէ…

Անցնող Շաբաթ օր, 17 Սեպտեմբերին, Լոս Անճելըս քաղաքի «Կրենտ Փարք» զբօսայգիին մէջ բացումը կատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշակոթողի մը: Արուեստի գործ մը, որուն հեղինակներն են Լեւոն Փարեան, Վահագն Թովմասեան եւ Արա Օշական: Օտար եւ հայ մամուլը լայնօրէն անդրադարձաւ այս իրադարձութեան, լուսանկարներով եւ այլն: Մամլոյ այս անդրադարձի եւ զուտ քարոզչական տեսանկիւնէն դիտած, օգտակար նախաձեռնութիւն մըն էր,…

Ադրբեջան պարտուեցաւ, Արցախ յաղթեց – հարցը լուծուած է

Արցախի սահմաններուն վրայ աւելի քան քսան-հինգ տարիէ ի վեր շարունակուող «ոչ պատերազմ-ոչ խաղաղութիւն» կացութիւնը բանակցային գործընթացով լրումի հասցնելու աշխատանքը սկսած է ձեւականութեան վերածուիլ։ Մեր իշխանութիւններն ու ժողովուրդը այս յամեցող կացութիւնը շարունակելու պերճանքը չենք կրնան ունենալ։ Պատճառը շատ յստակ է։ Ադրբեջան բանակցային գործընթացը վերածած է տարբեր ձեւերով պատերազմը շարունակելու միջոցի։ Սակայն, քաղաքական ու պատերազմական մակարդակներու վրայ…

Իմ և վարչապետի միջև լարվածություն երբևէ չի եղել

Այսօր էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նա նշեց, որ ամփոփելու է իր պաշտոնավարման յոթ ամսիների ընթացքում կատարած աշխատանքները: Նրա խոսքով՝ որպես ՀՅԴ ներկայացուցիչ կարևոր և սկզբունքային է լրատվամիջոցներին ներկայացնել հաշվետվություն իրականացրած գործունեության ու անելիքների մասին: Էկոնոմիկայի նախարարությունը միավորում է 13 գերատեսչություններ ու լիազորություններ, 30 հիմնարար ոլորտներ: Արծվիկ Մինասյանի խոսքով…

Ընդունելություն նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին

Ս.թ. սեպտեմբերի 21-ին Սանկտ-Պետերբուրգում Տավրիդյան պալատի Եկատերինինսկի դահլիճում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել ընդունելություն նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին: Ընդունելությանը մասնակցում էին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՌԴ ԱԳՆ-ի, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, ՌԴ Հյուսիս-Արևմտյան…

Ամեակները իմաստաւորելու մտասեւեռումով…

«ԱԼԻՔ»-ի ողջ ընտանիքը եւ դեռ յարակից մարմիններն ու ժրաջան աշխատանքներ ստանձնած տարբեր յանձնախմբերը՝ Թեհրանում, Ատրպատականում եւ Նոր Ջուղայում, անցնող երկշաբաթեակում (չասելու համար՝ անցնող ամիսներում) բառի բուն իմաստով մխրճւեցին թերթիս 85-ամեակը նշանաւորելու ծանրագոյն աշխատանքներում: Այստեղ շեշտենք, որ նպատակը ոչ այնքան լոկ ամեակը նշելու արարողակարգերը, ինչքան նոյն առիթով հայաշխարհի հասարակաց միտքը ձեւաւորող-լուսաբանող ԶԼՄ-ների (թէեւ ներկայացուցչական) պատասխանատուներին, խմբագիր-լրագրողներին…

Ինչպէս Աւստրալահայ Գաղութը Կրնայ Օժանդակել Սուրիահայութեան

2011 թուականէն ի վեր աստիճանաբար բայց բացայայտօրէն Սուրիոյ վիճակուեցաւ անբաղձալի մակդիրը որպէս Միջին Արեւելքի աւերուածութեան կեդրոնը: Հարկադրուած եւ անմարդկային պատերազմը աւերեց խաղաղութեան մէջ ապրող միլիոնաւոր բնակչութեան տուները: Հիասթափեցուցիչ է տրուած ըլլալով որ տուներու աւերումը կը նշանակէ ընտանիքի քայքայում, ապրուստի աղբիւրի աւերում, յիշատակներու, հաւատքի եւ սիրոյ զգացումներու համարեա ոչնչացում: Հազարաւորներ զոհ կ’երթան այս անմարդկային պատերազմին, ուրիշներ…

Ընտրական կրկէսին վերջին արարին վարագոյրը կը բացուի

Սեպտեմբեր 25-ին, Միացեալ Նահանգներու նախագահական ընտարպայքարի կրկէսը կը թեւակոխէ վերջին փուլը, երկու ախոյեաններուն՝ դեմոկրատ Հիլըրի Քլինթընի եւ հանրապետական Տանըլտ Թրամփի միջեւ առաջին ուղղակի բանավէճով։ Այդքան ալ կարեւոր չէ, թէ այս ու յաջորդ ճակատումներուն ով ի՞նչ կþըսէ. կարեւորը այն է, թէ ինչպէ՞ս պիտի զուարճանանք ու հաճելի ժամանակ պիտի անցնենք զիրենք լսելով։ Հա, չմոռնանք, որ այլ թեկնածուներ…

Մենք որեւէ խնդիր չունենք վարչապետի հետ

Վարչապետի գործունեությանը գնահատական տալը խիստ վաղաժամ է: «Երկիր մեդիայի» «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման եթերում, հարցին` ինչպես կգնահատեք Կարեն Կարապետյանի գործունեությունը, այսպես պատասխանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ընդամենը մեկ շաբաթ է Կարեն Կարապետյանը վարչապետ աշխատում: Բայց կասեմ հետեւյալը` վարչապետի հետ ունեցել ենք տեւական հանդիպումներ, որտեղ քննարկել ենք եւ’ երկրի առջեւ ծառացած…