Շրջանային մամուլ

Գերմանիա ապացուցեց իր անխառն արիութիւնը

Թուրքիոյ կողմէ ձեռնարկուած անբարեացակամ համազարկերու դէմ՝ Գերմանիա դժուարին շաբաթ մը ունեցաւ։ Թուրքիոյ փոխ վարչապետ եւ կառավարութեան բանբեր Նուման Քուրթուլմուշ ազդարարեց, «Գերմանիա պէտք է զգուշութիւն ցուցաբերէ Թուրքիոյ հետ իր յարաբերութիւններուն մէջ»։ Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան սպառնաց, «…կրնան վնասուիլ մեր ապագայ յարաբերութիւնները, … մեր երկու երկիրներու միջեւ դիւանագիտական, տնտեսական, քաղաքական, առեւտրական եւ զինուորական կապերը»։ Իսկ վարչապետ…

Ակնարկ. Յայտարարութիւններու Եւ Բանաձեւերու Համահնչեղութեան Խնդիրը

Գերմանիոյ խորհրդարանի այսօրուան նիստին արծարծուելիք Հայոց ցեղասպանութեան վերաբերող բանաձեւին առնչութեամբ Անգարան անհանգստանալու իրաւացի պատճառներ ունի: Գերմանիոյ որդեգրելիք բանաձեւը առանձնայատուկ նշանակութիւն ունի ոչ միայն գերմանական մեղսակցութեան իրականութիւնը նկատի ունենալու ուղղութեամբ, այլ նաեւ այն հանգամանքով, որ Գերմանիան այսօր Եւրոպան կառավարող հիմնական տնտեսաքաղաքական ուժն է, որ եղանակ կը ճշդէ նաեւ համաեւրոպական արժեչափերու գործադրելիութեան առումով: Խորհրդարանին քուէարկելիք բանաձեւը իր…

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը հաստատել է օրենք, որը Հայոց ցեղասպանության օրը սահմանում է Արգենտինայում որպես «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»: Ըստ Agencia Prensa Armenia-ի՝ մայիսի 31-ին տեղի է ունեցել նաև Էնտրե Ռիոսի նահանգապետի տեղակալի, նահանգի սենատի նախագահ Ադան Ումբերտոյի, սենատոր Լուկաս Լարատեի, Սենատի իրավական հարցերի կոմիտեի ղեկավարի հանդիպումը Հարավային Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի անդամներ…

ՀՅԴ շարքերը համալրողները երդվեցին դրոշի վրա, որը ծածանել էր Վահան Հովհաննիսյանը

Այսօր, Առաջին Հանրապետության հիմնադրման առիթով, Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ, տեղի ունեցան ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կազմակերպած երդման և խոստման արարողություններ: Միջոցառման ժամանակ հարգանքի տուրք մատուցվեց և ծաղկեպսակ դրվեց Արամ Մանուկյանի շիրիմին: Նորագիրները երդվեցին կուսակցության այն դրոշի վրա, որը բանտարկված ժամանակ ճաղերի ետևից ծածանել էր Վահան Հովհաննիսյանը:Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ, երդման արարողությունից առաջ, ելույթ ունեցավ օրվա…

Հայկական Աշխարհը՝ Հայոց Աշխարհի Արեւելեան Դարպասէն

Գ. Առաջին ակնարկով, Թալիշի շրջանը իր գեղեցիկ բնութեամբ ռոմանթիկ մթնոլորտ մը կը ստեղծէ այցելուին մօտ, յատկապէս Ապրիլի այդ օրերուն: Սակայն կը բաւէ քարտէսին վրայ աչք մը նետելը, որպէսզի դիւրաւ տեսնուի, որ անիկա «թերակղզի» մըն է՝ երեք կողմէն թշնամիով շրջապատուած: Այս «քարտէսային» դիտարկումին եթէ աւելցնենք թշնամիին գիծերը՝ մեր խրամատներէն դիտուած, պատկերը կը դառնայ ամբողջական, միաժամանակ՝ յստակ:…

«Ազդակ»ի Խմբագրական. Բացառե՜լ Անհասկնալի Միտումները

(Հայաստանի Ա. Հանրապետութեան 98-Ամեակին Առիթով) Հայաստանի Ա. Հանրապետութեան 98-ամեակը, զոր կը փորձենք լոյսին բերել, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին յաջորդող տարուան կը զուգադիպի, նաեւ` մեր երկու հանրապետութիւններուն հիմնադրութեան 25-ամեակին: Երկու տարի ալ մեզ կը բաժնէ Հայաստանի Ա. Հանրապետութեան կերտման 100-ամեակէն: Տարելիցի եւ յոբելենական տարեթիւերու առանցքին վրայ Հայաստանի Ա. Հանրապետութեան պատմակերտ հանգամանքը անպայման համազգային մակարդակի վրայ գիտական, քաղաքական…

«Ազատ օր» ի Խմ­բագ­րա­կան -­ Հա­յաս­տա­նի ա­զա­տու­թիւնն ու ան­կա­խու­թիւ­նը ամ­րապն­դե­լու ու­ղիով

(­Մա­յիս 28ի առ­թիւ) Ա­զատ ու ան­կախ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան հիմ­նադ­րու­թեան 98ա­մեա­կը կը տօ­նենք քա­ղա­քա­կա­նօ­րէն ծանր ու մտա­հո­գիչ պայ­ման­նե­րու մէջ։ Հա­յաս­տա­նի ու հա­յու­թեան նկատ­մամբ թշնա­մա­բար տրա­մադ­րո­ւած մեր եր­կու դրա­ցի­նե­րը՝ Ատր­պէյ­ճանն ու ա­նոր ա­ւագ հո­վա­նա­ւոր ­Թուր­քիան, նո­րո­վի թափ տո­ւած են ի­րենց հա­կա­հայ զօ­րա­շար­ժին՝ մէկ կող­մէ ա­զա­տագ­րո­ւած Ար­ցա­խը վերստին ընկ­ճե­լու, իսկ միւս կող­մէ վե­րան­կա­խա­ցեալ ­Հա­յաս­տա­նը, շրջա­փակ­ման օ­ղա­կը սեղ­մե­լով ա­նոր…

Դամասկոսում նշվեց Հայաստանի անկախության 98 – ամյակը

Մայիսի 26-ին Դամասկոսում Համազգայինի «Լեւոն Շանթ» մասնաճյուղի նախաձեռնությամբ հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի անկախության 98-ամյակը։ Հանդիսությանը ներկա էին Սիրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլատյանը, հյուպատոս Արշակ Հարությունյանը, դեսպանատան խորհրդական Վարդան Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, արցախյան ազատամարտի առաջամարտիկ Դավիթ Իշխանյանը, Սիրիայի խորհրդարանի անդամ դոկտ. Նորա Արիսյանը, Հայ կաթողիկե…

ԼՂՀ միջազգային ճանաչումըէ նրա տարածքային ամբողջականությամբ, ոչ միայն մեչ ժողովրդի անվտանգության, այլեւ արժանապատվության հարցն է

– Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ խախտվեց ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, և Սահմանադրությամբ ամրագրված մեր հողերն անցան թշնամուն: Արդյո՞ք մենք պետք է հաշտվենք կատարվածի հետ: – 1991-1994 թթ. Ղարաբաղյան ազատագրական պատերազմի տարիներին մեր ժողովրդին հաջողվեց մասամբ վերականգնել պատմական արդարությունը: Ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, որտեղ հազարամյակների ընթացքում հայ մարդն իր քաղաքական, տնտեսական, մշակութային, մի խոսքով՝ հանրային կյանքն է…

Սարդարապատէն Թալիշ` Մայիս 28-ի ուղիով

Մեր նորագոյն պատմութեան պատուանդանը կը կազմէ Մայիս 28, 1918ի անկախութեան նուաճման ու պետականութեան կառուցման կրկնակ աքթը։ Այդ պատուանդանը կերտուեցաւ յեղափոխական խոյանքներով ու ցեղասպանական նահատակութիւններով։ Այդ պատուանդանը մնաց ու կը մնայ անխորտակելի՝ հակառակ մեր հայրենիքին դէմ ցցուող թշնամական կեցուածքներուն, հակառակ մեր ժողովուրդին դիմակալած բազում դժուարութիւններուն, քանի որ այդ պատուանդանը արմատացած է հայրենի հողի ընդերքին ու մեր…