Շրջանային մամուլ

Ակնարկ. Թրքական Տրովադայի Ձին` Ռազմավարական Առանցքին Մէջ

Թեհրանի միջնախագահական եռակողմ ժողովը, ըստ էութեան միացեալ զինուորաքաղաքական որեւէ նախաձեռնութիւն առնելու որոշումին չէ յանգած: Կարգախօսաբանութիւնը գերակշիռ է ժողովէն բխած յայտարարութիւններուն, ու տակաւին` անոր մասնակից իւրաքանչիւր նախագահի կողմէ կատարուած հրապարակումներուն մէջ: Նախ նկատելի է, որ սուրիական հիմնահարցին հանգուցալուծման յատկացուած ժողովին բացակայ է ի՛նքը` Սուրիան: Մինչ պաշտօնական Անգարան կը շարունակէ Դամասկոսի կամ սուրիական վարչակարգի հովանաւոր ուժեր եզրաբանութիւնը…

Տեսակետներ՝ եկամտահարկի նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

Օրերս, հանրային քննարկման նպատակով, ՀՀ վարչապետը ներկայացրեց եկամտահարկի նախատեսվող փոփոխության երկու հիմնական տարբերակներ: Մասնավորապես, առաջին տարբերակով նախատեսվում է եկամտահարկի գործող եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը դարձնել երկաստիճան և նվազեցնել դրույքաչափերը: Այս տարբերակով առաջարկվում է եկամտահարկի 20 տոկոս դրույքաչափ՝ մինչև 250 հազար դրամ եկամտի դեպքում, և 25 տոկոս՝ 250 հազար դրամից ավելի համար: Ընդ որում, այս տարբերակով նախատեսվում…

«Ով մարդկային արդարութիւն…» Թուրքիան «մտահո՜գ» է կոտորածներով

Սիրիայի հարցով թեհրանեան գագաթաժողովում Թուրքիան, ի դէմս Էրդողանի, քաղաքական պարտութիւն կրեց լոկ անազնիւ կեցւածքի ու դիրքորոշումների պատճառով… Միաժամանակ թէ՛ մեխին, եւ թէ՛ նալին խփելով ու դիւանագիտական լարախաղացութեամբ Թուրքիայի հնարքները յօդս ցնդեցին՝ Սիրիայի ու մասնաւորապէս Իդլիբի հարցում Իրանի եւ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման առկայութեամբ: Եւ սա այն դէպքում, երբ դեռ սեպտ. 7-ին, եռակողմ նիստի նախօրեակին, Թուրքիայի «Հուրրիէթ»…

Համազգայինի 90-ամեակի Հանդիսաւոր Նշում` Հայաստանի Մէջ

Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութիւնը 9 սեպտեմբերին, ժամը 19:00-ին, հանդիսաւոր կերպով նշեց իր հիմնադրութեան 90-ամեակը, Գ. Սունդուկեանի անուան ազգային ակադեմական թատրոնին մէջ` ներկայութեամբ պետական նախարարներու, նախարարներու ներկայացուցիչներու եւ հիւրերու: Թատրոնի նախասրահին մէջ ցուցադրուած էին Համազգայինի հրատարակչական, գրական, մանկավարժական եւ տարբեր բնոյթի գործունէութիւնը մարմնաւորող նմուշներ: Այս առիթով խօսք առին Համազգայինի Կեդրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեան…

Սխալ ձեւակերպումներ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ Չնչին բացառութեամբ բոլոր ժողովրդների, ի մասնավորի հայ ժողովրդի աւանդոյթում, հեքիաթներում, պատմւացքներում և առ հասարակ առօրեայ կեանքում, սպիտակ գոյնը համարւել է բարութեան, մաքրութեան, խաղաղութեան և համերաշխութեան խորհրդանիշ, իսկ սև գոյնը՝ չարութեան, նենգութեան, թշնամութեան և անմիաբանութեան։ Արդ զարմանում եմ, Երևանի աւագանու արտահերթ ընտրութիւններում, «Իմ քայլը» դաշինքի կողմից, մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարութեանը, հակառակ Մայիսեան «թաւշեայ…

Խմբագրական. Համազգայինի 90-ամեակը` Հանրապետութեան 100-ամեակի Հետքերով

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրութեան 90-ամեակը ամէնէն ագուցուած աղերսներով կը կապուի Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Համազգայինը ինքը ամէն բանէ առաջ շարունակութիւնն է Հայաստանի Ա. Հանրապետութեան, պարզ այն պատճառով, որ երկրին մէջ պետութիւն կերտած, պետական մշակոյթ, կրթութիւն, համալսարան ստեղծած մարդիկ հիմնադրելով Համազգայինը, փաստօրէն շարունակեցին պետութեան գործունէութիւնը այս անգամ հայրենիքի սահմաններէն դուրս: Ասիկա կարեւորագոյն հանգամանքն է…

Հայ Դատը Ատրպէյճանի Մօտ Նոր Դեսպանի Դիրքերուն Յստակացումը Կը Պահանջէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, ինչպէս նաեւ Հայաստանի բարեկամներ եւ մարդկային իրաւանց պաշտօնատարներ կոչ կ՛ընեն Միացեալ Նահանգներու Ծերակոյտի անդամներուն, որ Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպանի թեկնածու Ըրլ Լիցընպըրկըրի նշանակումը վաւերացնելէ առաջ՝ յստակացնեն անոր դիրքորոշումները Թուրքիոյ, Ատրպէյճանի, Արցախի եւ Հայաստանի առնչուող հարցերուն կապակցութեամբ։ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ այս շաբաթ Ատրպէյճանի մօտ դեսպան նշանակած էր Լիցընպըրկըրը,…

Ամեն ինչ արվելու է հանուն Երևանի

Ոչ մեկ թող չկասկասծի, որ հաղթող ուժը մենք ենք, հաղթող թեկնածուն ես եմ լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը: «Երևանցիներին համոզելու եմ, որ ինձ ընտրեն` մեր ծրագրերով և իմ անձով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է 1994 թվականին Համբարձում Գալստյանի սպանության գործի…

Ընտրապայքարի Թելադրանքով

Այն օրէն, երբ ընտրապայքարի ազդանշան տրուեցաւ, այս պարագային՝ Երեւանի աւագանիի եւ քաղաքապետի պաշտօններուն համար, երկրին մէջ տիրապետողը դարձաւ ընտրապայքարին թելադրած մթնոլորտը, որուն ընթացքին դժուար թէ կարելի ըլլայ ակնկալել, որ պայքարող կողմերը իրարու սիրոյ պատգամներ պիտի փոխանցեն: Այդպէս չի՛ կրնար ըլլալ հիմա, եւ այդպէս պիտի չըլլայ նաեւ այն օրէն, երբ պիտի յայտարարուի Ազգային ժողովի ընտրութիւններու թուականը:…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն

Սեպտեմբերի 7-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Մասնակցեց 24 քաղաքացի, ովքեր եկել էին Ապարան եւ Ալագյազ խոշորացված համայնքների բնակավայրերից, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Ուշի, Դաշտադեմ, Կարբի, Սասունիկ համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ մարզպետը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարություններ եւ ցուցումներ…