Շրջանային մամուլ

Բուն Խզումը՝ Ինք (Իր Չունեցած Շարքերէն)

Մօտաւորապէս շաբաթ մը առաջ, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ կայացած հանրահաւաքի մը ընթացքին, 1in.am կայքի թղթակիցը հարցուց «Ժառանգութիւն» խմբաւորումի (չեմ համարձակիր կուսակցութիւն կոչելու) ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանին, թէ ինչպէ՞ս կը գնահատէ ՀՅԴ-իշխանութիւն համախոհական կառավարութիւն (կոալիցիա) կազմելու մասին խօսակցութիւնները: «Ժառանգութեան» ղեկավարը բառացիօրէն պատասխանեց (կ՛արտագրենք նոյն կայքի տեսաերիզէն). «… Դաշնակցութիւնը ինքը եւ յատկապէս դաշնակցական շարքայինները իրե՛նք պիտի գնահատեն իրենց…

Հարգանքի տուրք՝ Արամ Մանուկյանի հիշատակին

Այսօր լրացավ Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մահվան 97-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մի խումբ դաշնակցականներ հարգանքի տուրք մատուցեցին Մանուկյանի շիրիմին: «Արամ Մանուկյանի դերն այնքան մեծ է մեր պետականության վերականգնման գործում, որ անհնար է անգամ գերագնահատել»,-yerkir.am-ի հետ զրույցում նշեց պատմաբան, ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը: Նրա խոսքով` այսօր, սակայն, Արամ Մանուկյանին,…

Հաղորդագրութիւն

Պէյրութի քաղաքապետական խորհուրդը, երէկ գումարած իր նիստի ընթացքին, ընդառաջելով Հայկական երեսփոխանական պլոքի դիմումին, միաձայնութեամբ որոշեց Քորնիշ Փիեր Ժեմայէլի (Քորնիշ Նահր) վրայ գտնուող շուրջ 750 քառ. մեթր տարածութեամբ թիւ 3940 հողաշերտը 99 տարուան համար եւ տարեկան հազար լիբանանեան ոսկի վարձակալութեամբ տրամադրել Ազգային առաջնորդարանին` համայնքային գործածութեան համար: Այս առիթով պլոքը շնորհակալութիւն կը յայտնէ քաղաքապետական խորհուրդի նախագահին, անդամներուն…

Ակնարկ. Եւրոպական Խաղը Կը Շարունակուի. Հերթը Հայկական Կողմին Է

ԵԽԽՎ-ի քուէարկութիւններէն բազմաթիւ հետեւութիւններ կարելի է ընել: Շատ արագ նշելու համար, թէ հակահայ զեկուցումներու հեղինակները առանց Արցախ այցելելու, տեղւոյն վրայ տիրող իրավիճակին ծանօթանալու քաղաքական, զինուորական եւ նոյնիսկ ջրամբարի օգտագործման վերաբերեալ գնահատականներ կ՛ամրագրէին. թէ զեկուցումները բացառապէս կողմնակալ էին եւ կը խախտէին անաչառութիւնը: Տակաւի՛ն` Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները մշտապէս արտայայտած են իրենց պատրաստակամութիւնը` Ազրպէյճանի հետ համատեղ Սարսանգի ջուրերն…

ԵԽԽՎ վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է: ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցի քննարկման ժամանակ: Արմեն Ռուստամյանը նշեց, որ զեկույցի վերնագիրը անընդունելի է, որովհետև նշված չէ՝ «ով է մեղավոր, որ լարվածության աճ կա,…

Բագրատունի Լազարինիի Հետ Քննարկեց Սուրիահայ Գաղթականներու Պարագան

ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղար Պան Քի Մունի անձնական փոխներկայացուցիչ Ֆիլիփ Լազարինի այցելեց Շաղզոյեան կեդրոն, ուր հանդիպում ունեցաւ երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ սուրիահայ գաղթականներու օժանդակութեան գրասենեակի պատասխանատու Աւետիս Կիտանեանի հետ: Լազարինի ստանձնած է մարդասիրական օժանդակութիւններու թղթածրարը: Անոր կ՛ընկերանային ՄԱԿ-ի Լիբանանի գրասենեակի պատասխանատուներ: Մէկուկէս ժամ տեւած հանդիպումին ընթացքին լայնօրէն քննարկուեցաւ Լիբանան ապաստանած սուրիահայ գաղթականներու օրակարգը եւ տարբեր մակարդակներու…

Գէշ Բան Չէ Գրելէ Կամ Խօսելէ Առաջ… Կարդալը

Քանի մը օր առաջ, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան հեռատեսիլի «Երկիր Միդիա» կայանէն իր հարցազրոյցին ընթացքին լայնօրէն անդրադարձաւ Հայաստանի մէջ նոր, համախոհական (կոալիցիոն) կառավարութեան մը կազմութեան հարցին եւ յայտարարեց, թէ այս մասին սկզբունքային խօսակցութիւն եղած է վերջերս:(Սոյն հարցզրոյցը կրնաք կարդալ կողքի էջին վրայ): Բնականաբար, նման լուրջ խնդիրի մը շուրջ համաձայնութիւն գոյացնելու համար, անհրաժեշտ են բանակցութիւններ,…

Հայ իրականության մեջ տեղի ունեցող ամեն ինչի համար Դաշնակցությունը պատասխանատու է

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը Բարի երեկո: Հայաստանում թեեւ 2017 թվականն է խորհրդարանական, ընտրական, բայց 2016 – ն էլ խոստանում է բավական հետաքրքիր լինել. Նոր սահմանադրություն, ընտրական նոր օրենսգիրք, փոփոխություններ մի շարք օրենքներում եւ նոր օրենքներ: Քաղաքական ուժերի համար 2016 թվականը նաեւ դիրքորոշումների հստակեցման, ճշգրտման, միավորումների եւ սահմանազատումների…

Պատերազմ չի սկսվել, երկրաշարժ չի եղել, ջրհեղեղ` առավել եւս

ՀՅԴ-ն սկզբունքորեն ընդունել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը: Այսինքն` պատերազմ չի սկսվել, երկրաշարժ չի եղել, ջրհեղեղ` առավել եւս: Եվ, առհասարակ, որեւէ կատակլիզմ չկա այդ իրողության մեջ: Իսկ թե ինչն է այս համատարած աղմուկի պատճառը, թերեւս ճիշտ կլիներ հետաքրքրվել աղմուկ անողներից: Մի՞թե այս աղմուկի պատճառն այն է, որ ՀՀԿ-ն քայլ է արել իր բացարձակ միապետությունը…

ՀՅ Դաշնակցութեան Դաշինքը

Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան առաջարկին ընդառաջելով՝ համախոհական կառավարութիւն կազմելու Դաշնակցութեան սկզբունքային որոշումը հրապարակուած է պաշտօնապէս եւ ՀՀ նախագահին հետ բանակցութիւններու գործընթացը արդէն իսկ սկիզբ առած: Այս կէտին վրայ գոյութիւն ունին շարք մը հարցականներ եւ սակայն յստակ է մէկ բան: Սահմանադրական փոփոխութիւններու հանրաքուէին յաջորդող այս փուլը նոր մարտահրաւէրներու առջեւ պիտի դնէ Հանրապետութեան նախագահն ու ցարդ ընդդիմութեան դիրքերէն…