Շրջանային մամուլ

12 կէտերը տարբեր առումներով հրատապ են

Հարցազրոյց Արտաշէս Շահպազեանի Հետ Երեքշաբթի, 24 յունիսին «Ազդակ»-ի «Արսէն Չաղլասեան» ժողովասենեակին մէջ տեղի ունեցաւ հարցազրոյց ՀՅԴ Մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահպազեանի հետ: Հարցազրոյցը վարեց «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր Վահրամ Էմմիեան: Հարցազրոյցին ընթացքին անդրադարձ կատարուեցաւ Հայաստանի Հանրապետութեան ներքին ու արտաքին քաղաքականութեան, ինչպէս նաեւ հայաստանեան տեղեկատուական դաշտին դիմագրաւած հարցերուն: Պատասխանելով վերջերս Հայաստանի մէջ ընկերային եւ տնտեսական հարցերով…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Ժողովը Կ՛ընտրէ Կեդրոնական Կոմիտէի Նոր Կազմ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի կազմակերպութիւնը անցած երկու շաբաթներու ընթացքին գումարեց իր 49րդ Շրջանային Ժողովը, մասնակցութեամբ 95 պատգամաւոր եւ հրաւիրեալ ընկերներու: Համահայկական եւ համագաղութային օրակարգերու համապարփակ քննութեան ծիրէն ներս, Ժողովը եկաւ անգամ մը եւս շեշտելու հայ համայնքի բոլոր ուժերը համախմբելու եւ կազմակերպելու անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ թափ տալու մեր երիտասարդ եւ ուսանող ուժերու առաւելագոյն լարումին, ի…

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Թեւանիկ» ֆիլմի պրեմերիան

Հունիսի 20-ին, Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոսրահում, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հայ-լիտվական արտադրության գեղարվեստական ֆիլի պրեմերիան Արցախում: «Թևանիկ»-ը դրամատիկական պատմություն է՝ բախկացած երեք մասից: Յուրաքանչյուր մաս պատմում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի մասին, որոնց պատանեկությունը ընդատել էր դաժան պատերազմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո…

«Հայրենիք»ի Խմբագրական. Պաքուի որջէն ներս

Անտառի քաղաքականութիւնն է որ կիրարկուեցաւ, վերջերս Պաքուի մէջ կազմակերպուած, ՆԱԹՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, որ կը կրէր «Հարաւային Կովկաս.- Մարտահրաւէրներ եւ Հնարաւորութիւններ» խորագիրը: Այսպէս, իրենց որջէն ներս, ազերի ղեկավարութիւնը կազմակերպելով եւ հիւրընկալելով այս համագումարը, զայն վերածեց, աժան քարոզչական բնոյթ ունեցող հաւաքներու, ուր ամէն լաւ բան կը պատկանի նոյնինքն տեղւոյն երկրին ու ղեկավարութեան, փոխարէն չարն ու գէշը` թշնամիին:…

Արցախին անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման համակարգ

aparaj.am-ի հարցացրույցը ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԱրցախիԿենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի հետ: -Տեղեկություն ունենք, որ ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ պետք է կատարվեն, սակայն հասարակությանը հասանելի չէ՝ այդ փոփոխությունների նախաձեռնությունը կառավարությա՞նն է, թե՞ Ազգային ժողովինը: Նաեւ հասկանալի չէ, թե ո՞րն է ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելու պահանջը : -Իրականում կառավարությունն է նախաձեռնել՝ ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ…

Ամերիկեան Հեգնանք

Տեղեկատուական ոլորտը ունի իր օրէնքները, որոնցմով կը ղեկավարուինք մենք՝ ամէնօրեայ լուրերու հոսքով բաւարարուած, անոնցմով յագեցած ու անոնց վերլուծումով սահմանափակուող բազմութիւնը կազմողներս: Այս խումբին մէջ մտածողութեան յատկանշական գիծը մակերեսայնութիւնը կրնայ ըլլալ: Աւելի խորը վերլուծելու պարտականութիւնը վերապահուած է մասնագէտներու, քաղաքագէտներու, դիւանագէտներու եւ անշուշտ՝ լայն ուսումնասիրութիւն ընելու ճոխութիւնը ունեցող հրապարակագիրներու: Առաջին խումբին պատկանելու խոստովանութիւնը ընելէ ետք, մենք կրնանք…

ՀՅԴ նախաձեռնությամբ Կովսականում աշխատատեղեր կբացվեն

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում նախատեսվում է բիզնես շահագործման համար տարածք կառուցել եւ տրամադրել գործարարներին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքերով` ՀՅԴ մտահոգությունների դաշտում միշտ տեղ է գտել վերաբնակեցված շրջաններում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, դրա համար բավարար արդյունք ապահովելու համար պետք է նոր աշխատատեղեր բացվեն: Նա նշեց, որ ելնելով Հայաստանի եւ…

Զավարյանականներին Արցախ է բերել հայրենի հողի կանչը

Արցախցի պատանիներն անհամբերությամբ են սպասում ամառային արձակուրդներին, քանզի հենց այդ ժամանակահատվածում է, որ Արցախում Սփյուռքից ժամանած երիտասարդները կազմակերպում են երկշաբաթյա, երբեմն նաեւ երեք շաբաթ տեւողությամբ ճամբարներ: Արդեն 10 տարի է, ինչ Լիբանանի Զավարյան ուսանողական միությունը (ԶՈՄ) Արցախում իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թվում նաեւ` կազմակերպում է պատանեկան ճամբարներ, որին մասնակցում են 9-16 տարեկան պատանիներ: «Զավարյան»…

Հանդիպում ՀՕՄ-ի Արցախի մեկուսի կենտրոնական վարչության հետ

Հերթական այցելությամբ Արցախ է ժամանել Արցախի բարեկամ, բարերար, ՀՕՄ-ի կենտրոնական գրասենյակի գործավար Ժասմեն Բունիաթյանը: Այցի շրջանակներում նա հանդիպել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի կենտրոնական վարչության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընդլայման, ինչպես նաեւ կազմակերպական մի շարք հարցեր: ՀՕՄ-ի Արցախի մեկուսի կենտրոնական վարչությունը առանձնահատուկ ուշադրության է արժանացրել վերաբնակեցված շրջաններում ՀՕՄ-ի դերակատարությանը: aparaj.am

Թուրքիան` որպէս «իրաքեան ճգնաժամի» հրահրիչ

1- Նախագահ Ռոհանիի Անկարա այցելութեան գնահատականը՝ թուրքական լրատւամիջոցների կողմից, որպէս նաեւ Թուրքիայի պետական դիրքորոշման խօսափողներ, բնութագրելի է որպէս խիստ բացասական: 2- Թուրքական պետական մամուլն ու իշխանամէտ ԶԼՄ-ները իրենց այդ գնահատականի ապացոյց ու հիմք էին ծառայեցնում Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահի Աթաթուրքի դամբարան չայցելելը: 3- Նոյն մամուլի ճամբով նաեւ Թուրքիայի իշխանութիւնները իրենց տարակուսանքն են դրսեւորել Իրանի սիրիամէտ…