Շրջանային մամուլ

Խմբագրական. «Ազատութիւն»-ը Կանխած Է «Մայտան»-ը 26 Տարիով

Ուքրանիոյ քաղաքական դաշտին վրայ արձանագրուող դիպաշարը ընդհանուր առումով ռուսամէտ եւ արեւմտամէտ արեւելումներու բախումներով կարելի է բնութագրել: Այս մէկը անշուշտ շատ ընդհանուր բնութագրում է. միջանկեալ պէտք է նկատի ունենալ ժողովուրդի երկու հատուածներու բեւեռայնացման հանգամանքները` սկսած պատմական դաւանական բաժինէն, լեզուական տարբերութենէն, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայեացքներու: Այստեղ համաուքրանական յղացքը արդէն մշուշապատուած է եւ տարանջատումը հետզհետէ…

Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչը Վրաստանի վարչապետին հարց է ուղղել Ջավախքի վերաբեյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս օրերին պաշտոնական առաջին այցով գտնվում է Վաշինգտոնում: Նախագահ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո Ատլանտյան խորհրդում Ղարիբաշվիլիի հրապարակային առաջին ելույթի ընթացքում նրան Ջավախքի վերաբեյալ հարց է ուղղել Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչը։ Հարցը վերաբերել է Ջավախքում նախորդ իշխանությունների խտրական քաղաքականության պատճառով տնտեսական ծանր պայմաններին եւ փորձ…

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդարացի է իր ակնկալիքների մեջ՝ սպասելով Եվրամիությունից դրական մասնակցություն Արցախի խնդրի լուծման համար

Հարցազրույց Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսի հետ Հաշվի առնելով վերջերս ավելի ու ավելի մեծ ծավալներ ընդգրկող անդրբեջանական հակահայ քարոզչությունն արտասահմանյան երկրներում՝ Aparaj.am-ը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի միջոցով հարցադրումներով դիմել է Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսին, ով նաև այցելել էր Արցախ: -Հարգելի պրն Տրիանտաֆիլիդես, ինչպիսի՞ն եք տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Ադրբեջանական ագրեսիայից հետո…

Եւրոմիութեանն անդամակցելու խնդիրը

2014-ի քաղաքական հարցեր (4) Անցեալ մի քանի սիւնակներում անդրադարձել էի այն հարցին, թէ Թուրքիայի համար 2014-ին ինչ քաղաքական հարցեր գոյութիւն ունեն եւ թուրք իշխանաւորները գլխաւորաբար ինչ օրակարգերով պէտք է զբաղւեն: 2014-ին Թուրքիայի գլխաւոր հարցերն են՝ ներքին իմաստով՝ երկու ընտրութիւններ. մէկը տեղական ընտրութիւններ՝ մարտին, ուր պէտք է ընտրւեն քաղաքապետեր եւ Քաղաքային խորհուրդներ, միւսն էլ օգոստոսին՝ երկրի…

«Հայրենիք»ի խմբագրական. Արցախեան հիմնահարցի աղաւաղում Հարաւային Տոքոթայի Մէջ

Փետրուարը կը նկատուի Ատրպէյճանի քարոզչական մեքենայի եւ լոպիինկի ամենաբեղուն ամիսը: Այս մէկը, յստակօրէն նշմարելի է վերջերս, յատկապէս երբ այդ նոյն ամսուան աւարտին կը նշուի Խոճալուի դէպքերու տարելիցը: Պարզումեկին սխալ վերլուծումներով, նաեւ դէպքերու աղաւաղուած եւ սուտ ու փոյթ եզրակացութիւններով կը ներկայացուի ու կը մեկնաբանուի պատահածը…ջարդարար նկատելով հայը, իսկ ջարդուող` ազերին: Զարմանալի բեմագրութիւն…կամ իր հողին վրայ պայքարած…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը ԱԺ-ում կրկին բարձրացրեց գազի գինը

Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԼՂՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը եւս մեկ անգամ բարձրացրեց գազալցակայաններում գազի գնի հարցը: ԱԺ դաշնակցական պատգամավոր Կամո Բարսեղյանը կառավարությանը հիշեցրեց, որ մի քանի անգամ հարցը բարձրացվել է խմբակցության կողմից, սակայն առ այսօր որեւէ էական քայլեր չի ձեռնարկվել: Եվ հարց է ուղղել կառավարությանը, թե ինչ աշխատաքներ են տարվում այդ ուղղությամբ: Արտադրական…

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, արձագանքելով արցախահայության գերակշիռ մեծամասնության ձգտումներին եւ առաջնորդվելով Խորհրդային Միության սահմանադրությամբ, ընդունեց որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից…

Այցելություն Յոհաննես Լեփսիուսի տուն թանգարան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանը երկուշաբթի` փետրվարի 24 -ին այցելել է Պոտսդամ քաղաքում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն թանգարանը, որտեղ տեղադրված է նաև նրա անվան հասարակական և գիտական հաստատությունը, որը հանդիսանում է Գերմանիայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և միջազգային ճանաչման համար պայքարող կարևոր հաստատություն: ՀՀ Դեսպանը հանդիպել է հաստատության ղեկավարության հետ: Քննարկվել են համատեղ միջոցառումների ծրագրեր:

Սումկայիթի Եղեռնագործութեան Զոհերու Յիշատակի Հաւաքին Շահան Գանտահարեանի Արտասանած Խօսքը

26 տարի առաջ, 1988 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը Սումկայիթեան եղեռնագործութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի աշխատանքային ծրագիրներուն մէջ ներառելը քաղաքական որոշ տրամաբանութիւն ունի անշուշտ: Պատմականօրէն իրարմէ բաւական հեռու թուականներ են այն, ինչ որ պատահեցաւ շուրջ դար մը առաջ, եւ այն, ինչ որ իբրեւ մանրապատկեր կրկնուեցաւ շուրջ քսան տարի առաջ միայն: Ժամանակները տարբեր են, միջավայրերը…

ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէն Ընդունեց Փոփոխութիւն Եւ Բարեկարգում Համախմբումի Նախարարները

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան, Աւետիս Կիտանեան եւ ուժանիւթի ու ջուրերու հարցերու նախարար Արթիւր Նազարեան երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեցին Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախարարները` Ժըպրան Պասիլը, Ռոնի Արայժին եւ Էլիաս Պու Սաապը: Հանդիպումին ընթացքին Կեդրոնական կոմիտէն շնորհաւորեց նախարարները նոր կառավարութեան կազմութեան առիթով: Քննարկուեցան նաեւ լիբանանեան իրադարձութիւնները: aztagdaily.com