Շրջանային մամուլ

Քաղաքապետարանի մոտ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա է կայացել

Բողոքի ակցիա է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Ակցիայի փոքրաթիվ մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Հավաքվածներին փորձել են հանգստացնել ու նրանց հարցերին պատասխանել ոլորտի պատասխանատուները: “Ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան կվճարեմ 150 դրամ”,- ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը: Քաղաքապետարանի մոտ հավաքված փոքրաթիվ մարդկանցից թերեւս յուրաքանչյուրն է պատրաստ ծայրահեղ քայլերի` միայն թե…

Երեւանի Մամուլի Ակումբը Նշեց Հիմնադրման 18-ամեակը. Մրցանակ Է Ստացել Նաեւ «Ազդակ»-ի Գլխաւոր Խմբագիրը

Յունիսի 18-ին Երեւանի «Հրազդան» հիւրանոցում տեղի ունեցաւ Երեւանի մամուլի ակումբի հեղինակած մրցանակաբաշխութիւնը, որին ներկայ էին գտնւում հայաստանեան լրատուական դաշտի յայտնի դէմքեր: Այդ օրը նաեւ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 18-րդ տարեդարձն էր: Ինչպէս նկատեց Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Պորիս Նաւասարդեանն` ակումբն արդէն թեւակոխել է «չափահասութեան» տարիք: «Կատակով ասում ենք, որ արդէն պատրաստ ենք ծառայել բանակում եւ…

Պռոշյանի գյուղապետի ՀՅԴ-ական տեղակալը աշխատանքից ազատման դիմում է գրել

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը, ով անցած կիրակի համայնքում կայացած ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն էր, երեկ պաշտոնից ազատման դիմում է գրել: Սահակյանը ձայների շատ քիչ տարբերությամբ պարտվել էր ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանին: Սահակյանը իր պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Մնացականյանին: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Սահակյանն ասել է,…

«Դաշնակցական» լույսեր սահմանամերձ Բաղանիսում

2012թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետի երիտասարդ թեկնածու, ներկայիս գյուղապետ Նարեկ Սահակյանի նախընտրական ծրագրում նշվում էր գյուղի բարեկարգման ու կառուցապատման համար սփյուռքահայ բարերարների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը: Նարեկ Սահակյանը ՀՅԴ անդամ է եւ կուսակցական օղակներով կապ է հաստատել Կանադայի Մոնրեալ քաղաքի դաշնակցականների հետ: Դրա արդյունքում ՀՅԴ տեղի կառույցի հատկացրած 2000 ԱՄՆ…

Շարունակենք զօրակցիլ մեր սուրիահայ եղբայրներուն ու քոյրերուն

Հարցազրոյց Սուրիոյ հայութեան օժանդակութեան Գանատայի Համադրիչ մարմնի Ատենապետ Ժան Հալլաճեանի հետ Գանատայի Սուրիահայութեան օժանդակութեան ֆոնտը ցարդ 210 հազար տոլար փոխանցած է սուրիահայութեան Հարց – Ի՞նչ էր Սուրիոյ հայութեան եւ յատկապէս Հալէպի մեր գաղութի կացութիւնը անցնող օրերուն։ Պատ – Կացութիւնը ճգնաժամային էր, յատկապէս վերջին տասնօրեակին։ Այսօր չի բաւէր միայն կարեկցիլ ու զօրակցութիւն յայտնել մաքարող հայորդիներուն, որոնք…

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները Պետդեպարտամենտի և ՄԶԳ-ի հետ քննարկել են սիրիահայերին օժանդակության տրամադրման հարցը

ԱՄՆ-ի հայ համայնքի, Հայ առաքելական եկեղեցու և մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ Վաշինգտոնում մասնակցել են Սիրիային հումանիտար օժանդակություն տրամադրելու վերաբերյալ քննարկումներին, որոնք կազմակերպվել էին ԱՄՆ պետդեպարտամենտի և Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանդիպման ընթացքում բարձրացվել են ամերիկահայ համայնքին հուզող բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվել են սիրիահայությանը տրամադրվող աջակցությանը: Որպես…

Ավստրալացի խորհրդարանականները կոչ են անում հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման ու ազատ տեղաշարժվելու իրավունքները

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ Ֆրեդերիկ Նայլը կոչ է անում գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը և հարգել Արցախի ժողովուրդի ազատորեն և ապահով տեղաշարժման իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ավստրալացի խորհդրարանականը հայտարարեց օրերս Հայաստան և ԼՂՀ այցելած Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակության` հուլիսի 18-ի (Կոնգրես հյուրանոց) ասուլիսի ժամանակ: «Մեզ…

Փաստաբաննե’ր վարչապետի, միացե’ք

Հայաստանում ամեն երկրորդը վարչապետ Տիգրան Սարգսյանի փաստաբանն է դարձել: Դե, հիմա մարդը լուրջ խնդիրներ ունի և պաշտպանության կարիք, ի՞նչ կարող ես անել: Անմարդկային կլիներ նույնիսկ նրան այս վիճակում միայնակ թողնելը: Եվ բազմաթիվ ԶԼՄ-ներ, վերլուծաբաններ, քաղաքական և ոչ այնքան քաղաքական գործիչներ իրենց ողջ ջանքը ներդրել են վարչապետին խայտառակություններից հեռու պահելու համար: Ի՞նչ ասեմ, Աստված տա հաջողեն:…

Արցախցիներն արժանի են ամենաբարձր գնահատանքի. Արցախում են Արցախի բարեկամները

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի 6 հոգանոց պատվիրակությունն ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ հուլիսի 15-ին այցելել է Հայաստանի Հանրապետույթուն, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ: Հուլիսի 16-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն: Հուլիսի 17-ին առավոտյան խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ նախագահի հետ: Հանդիպման ժամանակ նախագահ…

Քննարկվել է Նոր Հարավային Ուելսի եւ Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Նոր Հարավային Ուելսի ԱԺ պատգամավորներին և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի եւ Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին…