
Պռոշյանի գյուղապետի հուլիսի 14-ին նշանակված արտահերթ ընտրություններում մինչեւ այս պահը 4 թեկնածու է առաջադրվել: Նոր թեկնածուները կարող են առաջադրվել մինչեւ վաղը ժամը 18.00-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Գրիգոր Արշակյանը: Առաջադրված թեկնածուների թվում են ՀՅԴ-ական Վովա Սահակյանը, ով գյուղապետի տեղակալն էր, անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, Ցոլակ Գրիգորյանն եւ…















