Շրջանային մամուլ

Ակնարկ. Ինքնութեան Խնդիրներ Գուցէ Այլ Հանգրուանի

Պոլսոյ եւ այլեւս նաեւ Անգարայի իրադրութիւններուն (եթէ տակաւին չենք ուզեր ընդհարումներ բառակապակցութիւնը օգտագործել` բնութագրելու համար ներթրքական իրավիճակը) հետեւելու ընթացքին կ՛աւելնան քանի մը դիտակէտեր: Նախ անշուշտ ցոյցերուն, բողոքներուն տեւողութեան երեւոյթը: Եթէ ցոյցերուն մօտ տարողութեան նոր մագլցումներ չեն արձանագրուիր, այսուհանդերձ պէտք է նկատել անպայման, որ անոնք կը շարունակուին: Իսկ զանգուածային բողոքի գործողութիւններու աւելի քան տասը օր տեւելը…

«Ամէն հայ Եղեռնի պատմութիւն մը ունի: Ամէն հայ նահատակ մը ունի իր հոգիին մէջ»

Կարճ ժամանակ առաջ մեր թերթի էջերէն յայտարարութիւն մը լոյս տեսած էր Libra-6 Productions, Inc. կազմակերպութեան կողմէ «ՎԿԱՅԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ» կոչուող ծրագրի իրագործման մասին, որ կը միտի անգլերէնով հրատարակել Եղեռնի զոհերու, Եղեռնէնազատողներու եւ անոնց գերդաստաններուն պատումները՝ գրի առնուած զոհերու եւ վերապրողներու յաջորդ սերունդին կողմէ: Libra-6 Productions, Inc. Նիւ Եորք նահանգի մէջ արձանագրուած, ոչ շահաբեր կազմակերպութիւն է եւ համամարդկային…

Էներգետիկայի նախարարը սուտ է խոսում

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն իրավիճակին չի տիրապետում եւ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում սխալ եւ կեղծ տեղեկություններ է հաղորդել Որոտանի հիդրոհամակարգի վերաբերյալ: Այդ մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների շրջանակներում: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Որոտանի հիդրոհամակարգը 2006-07 թ.թ. ընդունված մասնավորեցման ծրագրից…

Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան և ոչ թե Մալի

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քննարկում է Հարավային Լիբանան երկու զորախումբ ուղարկելու հարցը: Այս շաբաթ նախարարության պաշտոնատարները մեկնելու են Հռոմ՝ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության պատասխանատու իտալացի գործընկերների հետ հայկական զորախմբերի կառուցվածքի, տեղակայման վայրի, թվաքանակի և տեխնիկական ապահովման հարցերը քննարկելու համար: Սա դրական տեղաշարժ է 2006 թվականից ի վեր, երբ նախագահ Քոչարյանի կառավարությունը…

Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի հակահայկական որոշումը «խիստ հիասթափեցնող է» բնութագրել

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, անդրադառնալով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի օրեր առաջ կայացրած հակահայկական որոշմանը, նշել է, որ «այն շատ հիասթափեցնող էր»: Հիշեցնենք, որ ԱՄՆ Գերագույն դատարանը հունիսի 10-ին հայտարարեց, որ քննության չի առնի և չի վերանայի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, որով չեղյալ էր հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու ժամկետը…

«Թաքսիմի իրական դեմքը» . ցույցերի դեմ պայքարը սոցկայքերում հակահայկական գույներով է ներկվում

«Ֆեյսբուք» սոցիալան ցանցում Turk Polisi՝ “Թուրքական ոստիկանություն” անվամբ էջը սկսել է թիրախավորել հայերին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրքերին: allTurkey.am թուրքագիտական պորտալի փոխանցմամբ՝ շուրջ 40 հազար մարդու կողմից դիտվող էջում նյութ է հրատարակվել, որում փորձում են ցույց տալ, թե Թուրքիայի հակակառավարական ցույցերի հետեւանքներն ինչպիսի՞ն են եւ ովքե՞ր են կանգնած դրա հետեւում: Ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրությունն…

Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է

Ուկրաինայի հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչ, նախագահին առընթեր Հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկը շատ երկար է սպասել Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հայտնվելուն: Analitika.at.ua-ի հետ զրույցում Լարիսա Սկորիկը նշել է, որ այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հեղինակները տարբեր քաղաքական ուժերի պատգամավորներ են, խոսում է, որ գոյություն ունի տվյալ հարցի կարեւորության…

Լայն Խարիսխ

Ազատամարտիկներու կենցաղային, ընկերային աննախանձելի վիճակը, առաւել բանակին մէջ տեղի ունեցած անբաղձալի դէպքերը կը յուզեն մեր ժողովուրդի լայն խաւերը՝ դրականօրէն տրամադրելով զանգուածները ի նպաստ կռուած տղոց կամ բանակի վեթերաններուն իրաւունքներու պաշտպանութեան միտող որեւէ նախաձեռնութեան, ցուցական որեւէ արտայայտութեան: Նկատի ունենալով, որ Արցախի Ազատագրութեան պայքարին մասնակցողները նկատառելի թիւ կը կազմեն, նկատի ունենալով, որ մեր ժողովուրդի մարտունակութիւնը բարձր պահելու…

Պռոշյանցիները համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին չեն ընդունում եւ գյուղապետարան չեն թողնում

Պռոշյանում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին գյուղացիները չեն ընդունում: Իրենց դժգոհությունը հիմավորում են այսպես. Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասները բացահայտված չեն, մեղավորները շարունակում են անպատիժ մնալ, համայնքում մթնոլորտը լարված է, իսկ նորանշանակ պաշտոնակատար Արմինե Մելիքյանը հայտնի է Պռոշյանում ցանկացած ընտրություն տապալելու փորձերով: Գյուղացիներն ասում են, որ արդեն մի քանի անգամ տապալվել է նաեւ…

Ակնարկ. Ներթրքական Ալիքը Եւ Հայկական Հայեցակէտեր Ճշդելու Պահը

Ներթրքական նորագոյն իրադարձութիւնները յանկարծակիութեան գործօնով մեկնաբանելը որոշ տեղ մը միայն իր բացատրութիւնը ունի: Բնապահպանական հարցերու յառաջացուցած այս տարողութիւնը ճիշդ է կտրուկ մագլցողականութեան եւ յանկարծակիութեան բնութագիրը կը կրէ, այսուհանդերձ պարարտ ենթահողի մը գոյութեան մասին կը խօսի անպայման: Դժգոհ հասարակութեան խճանկարը տարբաղադրելը եւ համապատկերի բաղադրամասերուն ճիշդ սահմանումներ տալը կը թուի, որ դժուար աշխատանք է: Բնապահպաններ, քաղաքացիական շարժումի…