Շրջանային մամուլ

ՀՅԴ Առաջադրած Չորս Թեկնածուներէն Երեքը Երեսփոխան Ընտրուեցան

6 մայիսը իբրեւ սովորական թուական պիտի չնշուի ընդհանրապէս լիբանանեան, յատկապէս լիբանանահայութեան պատմութեան մէջ, որովհետեւ տասնամեակի մօտեցող սպասումէ ետք այդ օրը լիբանանցի քաղաքացիները կարելիութիւն ունեցան ընտրելու երեսփոխանական թեկնածուներ, որոնք իրենց ներկայացուցիչները պիտի ըլլան խորհրդարանին մէջ: Այս ընտրութիւններուն, բնականաբար, հայութիւնը եւս բերաւ իր աշխուժ եւ տիրական մասնակցութիւնը, որովհետեւ լիբանանահայութեան իսկական եւ արժանաւոր ներկայացուցչութեան խնդիր գոյութիւն ունէր: ՀՅԴ-ի…

«Հայրենիք»ի խմբագրական. Ցնցոտիացումէն դուրս գալու պահը

Ամերիկացի հանրածանօթ վիպագիր Ալիս Ուոքըր կարճ ու տպաւորիչ նախադասութեամբ մը կը նկարագրէ շահագործողին մտայնութիւնը.- «Իշխող ղեկավարութիւնը բաւական ժամանակ տրամադրած պէտք է ըլլայ՝ մեր վրայ ծիծաղելու համար» («Those in power must spend a lot of their time laughing at us») : «Տը Քալըր Փրրփըլ» վէպի հեղինակ Ուոքըրի տուած օրինակը ցայտուն է, սակայն ո՛չ նոյնքան, որքան Հայաստանի…

Օր առաջ հարցին լուծում պետք է տալ՝ առաջ շարժվելու համար

Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների այցը Արցախ արդյունավետ էր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Վահրամ Բալայանը նշեց, որ տարբեր հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի ներքաղաքական կացությունը, քննարկվել են դրա հանգուցալուծման հետ կապված հարցեր, Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ: «Կողմերը մտահոգություն են հայտնել, որ անհրաժեշտություն կա հարցին արագ լուծում տալու, որովհետև…

Համազգային կամքի երիտասարդական ներուժը…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ Միջազգային մամուլի հեղինակաւոր ներկայացուցիչներ առանձնակի դրւատանքներով են մեկնաբանում Հայաստանի Հանրապետութիւնում վերջին իրադարձութիւնները, կապւած՝ խաղաղ իշխանափոխութեանն ու դրանում նոր սերունդի՝ երիտասարդութեան անվերապահ դերակատարութեանը: Փաստօրէն երիտասարդութեան արթնացած ներուժը՝ քաղաքացիական շարժման ներգործումով քաղաքականապէս նոր հարթակ ձեւաւորեց Հայաստանեան քաղաքական-կառավարական դաշտում, մինչդեռ աւանդօրէն եւ գործնականում պատահում էր հակառակը, երբ քաղաքական ուժերն ու կուսակցութիւններն են հանդիսացել հասարակա-քաղաքական, տնտեսական եւ…

«Ազդակ»ի խմբագրական. Քուէն Ուժ Է

Ընտրարշաւի աշխատանքները աւարտած են: Հարցազրոյցներ, հաղորդագրութիւններ, յայտարարութիւններ, պաստառներ, ժողովրդային լսարաններ, հանրահաւաքներ` բազմաշերտ, լայնածաւալ եղանակներով լուսաբանումներ, ճառեր, ընտրական ծրագիրներ, բացատրողականներ եւ այդ բոլորին առօրեայ, միաժամանակեայ կշռոյթով մամուլի եւ քարոզչամիջոցներու արձագանգումներ այլեւս որեւէ տեղ չեն ձգած յաւելեալ իրազեկման, տեղեկացման: Պահը եկած է լիբանանահայ համայնքի քաղաքական գործօնի ուժեղացման նպաստելու, համաժողովրդային մասնակցութիւնը առարկայացնելու համար ընդառաջ շարժելու մեկնարկը ազդարարելու: Զուգահեռ`…

Բազմահազար Լիբանանահայեր Մասնակցեցան Ընտրական Վերջին Միթինկին

Ծով բազմութիւն…Ծերունիներէն մինչեւ նորածիններ, տարբեր սերունդներու ներկայացուցիչներու հարազատ հանդիպում եւ միասնական կերպով հաստատում` Դաշնակցութեան կողքին ըլլալու, անոր նկատմամբ վստահութիւնը ամրապնդելու, անկէ ուժ եւ կորով ստանալու եւ փոխադարձաբար անոր տալու հաւատարմութեան երաշխիքը` ընտրական քուէն: Պատկերը տպաւորիչ էր ու յուզիչ, միշտ չէ, որ կարելի է տեսնել քալելու դժուարութիւն ունեցող ծերունիներ կամ իրենց կաթ խմող երեխաները գրկած մայրեր,…

«ՀՅԴ-ն Համոզուած Է, Որ Լիբանանի Մէջ Հայ Համայնքի Քաղաքական Գործունէութիւնը Հիմնուած Է Կուսակցութիւններուն Եւ Ոչ Թէ Անհատներու Վրայ» Ընդգծեց Յ. Բագրատունի

2018-ի երեսփոխանական ընտրութիւններուն սեմին, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ «Վանայ Ձայն»-ի հետ հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ որեւէ երկրի մէջ, ուր խորհրդարանական համակարգ գոյութիւն ունի, բնական է, որ երեսփոխանը կը ներկայացնէ ժողովուրդը, որուն կարծիքը, տրամադրութիւնները եւ պահանջները խորհրդարանին կը հասնին անոր երեսփոխաններուն միջոցով: Լիբանանի մէջ խորհրդարանի պաշտօնավարութիւնը երեք անգամ երկարաձգելէ ետք, արդէն…

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Աժ խմբակցությունների պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության…

Քսան օրեր, որոնք ցնցեցին երկրի կեղտը

Սեդօ Պոյաճեան Կեղտ մը պաշարած էր մեր հայրենիքի հասարակական կեանքը։ Կեղտը թափանցած էր ղեկավարման մակարդակէն մինչեւ ժողովրդային խաւերը։ Կեղտը կը կրծէր մեր հաւաքական ներուժը, կը խորթացնէր մեր ազգային արժէքները, կը կեղեքէր մեր հայրենական հարստութիւնը։ Այս կեղտին շարժիչները ցեցերու նման սեփական յղփացման համար կը վատնէին մեր ժողովուրդի ու յատկապէս ապագայ սերունդի նիւթական եւ մտաւոր ժառանգութիւնը։ Ինչպէս…

«Ապառաժ»-ի խմբագրական. Զարգացման երաշխիքը

Քաղաքակրթության պատմության մեջ առանձնակի դեր ունեն մարդկային հավաքականությունների ըմբոստությունները, որոնք զանազան ձևերով արտահայտվել են որպես հեղափոխություններ, ապստամբություններ կամ ընդվզումներ: Այդ ըմբոստությունները հիմնականում հանդիսացել են մարդկության զարգացման թռիչքային հանգրվանների բեմահարթակներ: Այս դիտանկյունից՝ սուտ են և մտացածին լիբերալիստական այն տեսակետները, որ իբրև միայն կայունության ապահովմամբ կարելի է ունենալ զարգացում: Զարգացման համար, իհարկե, պետք է ունենալ ոչ միայն…