Դարաններ

Հայ դատի հանձնախումբը ընդդեմ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կառույցի

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը «նեղն» է գցել Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կառույցի ներկայացուցչին: Փետրվարի 5-ին փոքր-ինչ լարված է եղել մթնոլորտը Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում, որտեղ դասախոսություն էր կարդում Թուրքագիտական ինստիտուտի գանձապետ Էդվարդ Էրիքսոնը: Դասախոսությանը ներկա էին նաեւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ: Էրիքսոնին նախեւառաջ տհաճ անակնկալ է մատուցել հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա այն…

«Ո’չ» կեղծավոր քաղաքականությանը. Մինսկի խմբի համանախագահներին Երեւանում դիմավորեցին բողոքի ակցիայով

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունների անդամները փետրվարի 5-ին, ժամը 11։30-ից հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի կապակցությամբ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ համանախագահների չեզոք դիրքորոշման դեմ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին ու Ժակ Ֆորին, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին…

Կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսել է հանրակրթական ոլորտում սպասվող կրճատումների մասին։ Շուրջ 10 հազար աշխատատեղ է կրճատվելու, եւ ըստ պատգամավորի, այդքան ընտանիք հայտնվելու է սոցիալական ծանր պայմաններում: «Կարծես, կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել. որքան հնարավոր է՝ շատ հակապետական գործողություններ իրականացնել», – ասել է Արծվիկ Մինասյանը եւ շարունակել,- «Դիմում ենք ԱԺ-ին,…

Մեծ շուքով նշվեց Պետրոս (Պետո)Ղևոնդյանի ծննդյան 50-ամյակը

Արցախի հերոս, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ Պետրոս (Պետո) Ղևոնդյանը հունվարի 30-ին կդառնար 50 տարեկան: Արցախի հերոսի հոբելյանի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում, հերոսի ընկերները, հարազատներն ու զինակիցները փառաբանեցին Պետոյին` կարևորելով նրա մեծ ներդրումն Արցախի անկախացման գործում: Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի` Պետոյի գործունեության շնորհիվ մենք այսօր ունենք ազատ և…

Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցի առթիվ ծաղիկիներ դրվեցին նրա կիսանդրու մոտ

«Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը՝ խոսեք ձեր խղճի հետ եւ ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»,- Նիկոլ Աղբալյանի խոսքն է գաղափարական զինակցի ու մեծ հայի մասին: Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին…

Ֆրանսահայերը բողոքի ցույց են կազմակերպել Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի դեմ

Երեկ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց գտնվող Տրոկադերո հրապարակում, Օլանդի Թուրքիա կատարելիք այցի եւ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դեմ բողոքի ցույց են կազմակերպել ֆրանսահայերը: Ցույցի մասնակիցները հիշեցրել են, որ Թուրքիան շարունակում է ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում եւ վստահեցրել են՝ պատրաստ են շարունակել պայքարը եւս մեկ հարյուրամյակ: Փարիզից բացի, բողոքի ակցիա է անցկացվել նաեւ Մարսելում: Այստեղ ցուցարարների…

ԼՂՀ-ի ընդգրկումը որպես բանակցային կողմ վաղուց հասունացած խնդիր է

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները այս կերպ շատ հեռու գնալ չեն կարող. այսօր, հունվարի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ «Վաղուց ժամանակն է, որ ԼՂՀ-ն որպես լիիրավ կողմ մասնակցի բանակցություններին, և միջնորդ կողմերն առնվազն դա պետք է ապահովեն՝ որպես զսպող մեխանիզմ, Ադրբեջանին…

Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրերում ներառելու բանաձևը մտել է Կալիֆորնիայի նահանգային վեհաժողով

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Օրինագծի հեղինակն է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի հատկացումների ենթահանձնաժողովը հունվարի 23-ին կայացած լսումների ժամանակ 16 կողմ, 0 դեմ ձայներով միաձայն ընդունել է բանաձևը:…

Մինչև ցեղասպանության 100 ամյակը պետք է ճնշում գործադրել թե ԱՄՆ վարչակազմի, թե Կոնգրեսի վրա

«Ասպարեզ» պարբերականի խմբագիր Արա Խաչատրյանը բացառիկ հարցազրույց է ունեցել ԱՄՆի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Շիֆն անդրադարձել է այն խնդրին, որ Սպիտակ Տունը հրաժարվել էր հանրության ցուցադրմանը տրամադրել հայ որբերի գորգը և դրա շուրջ ծավալվող իրադարձություններին: «Ինչպես գիտեք գորգը գործել են ցեղասպանության որբերը: Դա նախագահ Քուլիջին են նվիրել ի նշան երախտագիտության և…