Դարաններ

Կայուն զարգացումը հնարավոր է միայն արդար Հայաստանում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում, (27 հունվար 2017թ.) Հայ Յեղափոխական Դաշնակցության 126-ամյակի ժողովրդային տոնակատարության ժամանակ Ողջույն: Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցության միջոցները, դրանց տարածվածությունը բոլորին հնարավորություն են տալիս ամեն օր հետևելու մեզ, ամեն օր անդրադառնալու մեր գործին և մեր գործունեությանը: Այլ խոսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք…

Փրկել Արամ Մանուկյանի կիսավեր, պատմական տունը

Ակցիա՝ Արամի 9 հասցեում Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի՝ Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր տան մոտ այսօր մի խումբ երիտասարդներ կազմակերպեցին ակցիա. երգեցին, պարեցին, ներկայացրեցին Արամ Մանուկյանի գործունեությունը եւ այն կարեւոր փաստերն ու դրվագները, որոնք կապված են նրա տան հետ: Պահպանվող հուշարձանների ցանկում ներառված այս տանն Արամ Մանուկյանը բնակվել է 1917-1919թթ.: Միջոցառումը…

Մեր նպատակը ձայն փախցնելը չէ, մեր նպատակը մեր առաջադրած խնդիրները լուծելն է

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը -Պարոն Վարդանյան, նախընտրական դաշինքները գրեթե ձևավորվել են, շտաբները ձևավորվել են, ի՞նչ նորություն կա ՀՅԴ-ում: Մինչև այս պահը դուք հայտարարել եք, որ որևէ դաշինքում ձեզ չեք տեսնում և առանձին կմիանաք ընտրապայքարին, բայց մամուլում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն, որ դուք հանդիպել եք լայն կոնսոլիդացիայի առաջարկով հանդես…

Հայ Դատը Կոչ Կ՛ընէ Դիմելու Թրամփին՝ Հայաստանին Աջակցելու Հարցով

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ կ՛ընէ ամերիկահայութեան, որ Միացեալ Նահանգներու նոր նախագահ Տանըլտ Թրամփին դիմէ, Հայաստանին եւ Արցախին աջակցութիւն ապահովելու նպատակով։ Այս նպատակին համար, Հայ Դատի կայքին վրայ պատրաստուած է Սպիտակ տան ուղարկուելիք նամակ մը, որուն մէջ լուսարձակի տակ կ՛առնուին ամերիկահայութիւնը յուզող հարցեր, ներառեալ՝ հայ-ամերիկեան յարաբերութիւններու սերտացում, Արցախի անկախութեան եւ ապահովութեան երաշխաւորում, ինչպէս նաեւ՝…

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամը ընտրվել է ավստրալական նահանգի վարչապետ

ԱՄՆ Հայ Դատի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամ Գլեդիս Բերեջիքլյանը՝ փոխարինելով Մայք Բերդին: Հայ Դատի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 46-ամյա Բերեջիքլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը: Նա դեռ երիտասարդ հասակում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ավստրալիայի հայկական համայնքի կյանքին, եղել է Հայ Մարմնակրթական…

Քաղաքական մոտեցումները պետք է փոխվեն

Ամերիկահայությունը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ Հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասում…

Այսօր ամենամոդայիկ բառը «դաշինք»-ն է դարձել, բայց ՀՅԴ-ն մոդայիկ չէ, ՀՅԴ-ն մոդան թելադրողն է

ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ համապատասխան ժամկետներում կներկայացնեն այն: Պատգամավորն ասաց, որ համամասնական ցուցակի եռյակը շատ չի տարբերվի իրենց նախորդ ցուցակներից: Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն այսօր «մոդա թելադրող» քաղաքական ուժ է, ոչ թե մոդայիկ, ինչպիսին են այն ուժերը, ովքեր փորձում են…

Ազատամարտիկների պահեստային գումարտակը վարժանքներից հետո պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի

ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հարցերով հանձնախմբի կոչին արձագանքել է 650 քաղաքացի, ձևավորվել է պահեստային գումարտակ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը՝ հավելելով, որ գումարտակը հետագայում մարտի դաշտում գործելու է Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված։ «Ապրիլյան դասերը մեզ ստիպեցին, որպեսզի սպառնալից ժամանակահատվածում ձևավորենք գումարտակ, որպեսզի պատրաստ լինենք…

Մենք երկու մեծ խնդիր ունենք

ԿԳ նախարարը նախագահին զեկուցել է ծրագրերի մասին Հանրապետության նախագահին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտների ներկայիս վիճակի, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքի, դեռևս առկա խնդիրների և հանրապետությունում որակյալ կրթության հնարավորությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքի ու նորարարական ծրագրերի մասին. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:…

Սփյուռքի մարտահրավերները եւ անհրաժեշտ ռազմավարական ուղղությունները

RadioAYPFM – Cartes sur table հաղորդման հյուրն են` Կիրո Մանոյանը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ (Հայաստան) Մկրտիչ Մկրտիչյանը՝ Համազգայինի Կենտրոնական Վարչության ատենապետ (Լիբանան), Հայկ Օշականը՝ Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ (ԱՄՆ)։ Հաղորդումը վարում է՝ Վարդան Գաբրիելյանը