Տեսադարան

Ուսանողը, դասախոսը, տնօրենը չպետք է դառնան կուսակցական խնդիրները լուծելու գործիք

Ուսանողը, դասախոսը, դպրոցի տնօրենը չպետք է դառնան գործիք՝ քաղաքական, կուսակցական խնդիրները լուծելու համար, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Իհարկե ուսանողը, կամ դասախոսը կարող են լինել կուսակցության անդամ, կարող են ունենալ իրենց համոզումը, կամ տնօրենը, ես հասկանում եմ՝ գյուղական շրջանում ընտրությունների կազմակերպման ժամանակ մտավորականությունն իրենք են, պետք է մասնակից լինեն,…

Աղվան Վարդանյանին շարունակում է մտահոգել կուտակային կենսաթոշակային համակարգը

Այսօր խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցեր ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Կենսաթոշակային կուտակային համակարգում ի՞նչ է կատարվում: Միայն ձեր ոլորտը չէ, դրա համար էլ անորոշությունները շատ են: Էական ժամանակ է, որ համակարգը գործում է: Ցուցանիշների, ներդրումների չափը, քաղաքացիների ու պետության…

Շիրակի մարզպետը արտագաղթի մասին

«Մեր մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը: Ճանապարհների ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով: Աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով: Կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ հավելելով, որ հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում…

Այս կանոնակարգը պետք է փոխվի

Հունվար ամսից սկսած՝ պատրաստվում էր Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որը ԱԺ-ում դրվել է քննարկման, հնչել են բազմաթիվ քննադատական կարծիքներ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները կանոնակարգ­ օրենքի նախագծի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ սա իսկապես համակարգաստեղծ օրենք է, և լուրջ աշխատանք է իրականացվել: «Այս կանոնակարգը երկու…

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը Համազգային թատրոնում էր

Համազգային թատրոնում այսօր երեկոյան տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը: Սիրված գրողին ու մտավորականին հրաժեշտ տալու էին եկել արվեստի գործիչներ, գրողներ ու մտավորականներ: Ռուբեն Հովսեփյանին այսօր հրաժեշտ տվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես նաև մշակույթի նախարարը և մի շարք պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա…

Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է

ՀՅԴ-ն Ծառուկյանի վերադարձը չի բացառում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Նրա խոսքով՝ բոլորովին էլ պետք չէ բացառել, որ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն: «Ես չեմ բացառում, որ նման բան կարող է կատարվել, հակառակը՝ շատ հավանական եմ համարում: Իսկապես, Հարվարդ…

Սիրիահայերը Հայաստան տեղափոխվելուց և չհարմարվելուց հետո մեկնում են Կանադա

Շուրջ 5 օր է, ինչ Հալեպում դարձյալ ջրի խնդիր է առաջացել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սիրիայում գործող «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ-ի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ արդեն 4 ամիս է, ինչ քաղաքում չկա նաև էլեկտրականություն, սակայն որոշ թաղամասերում բնակիչները գեներատորներ են տեղադրել, որոնց համար մեծ գումարներ են վճարում, որպեսզի օրական 10…

Հայ դատի խոշոր միջոցառում Լոս Անջելեսում

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Կիրակի, Հոկտեմբեր 16ին, «Ուեսթին Պոնավենչըր» պանդոկի սրահին մէջ տեղի ունեցաւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկը, ուր աւելի քան հազար Հայ Դատի համակիրներ, ներառեալ 80է աւելի տեղական, նահանգային եւ դաշնակցային մակարդակի պաշտօնատարներ, համայնքային ղեկավարներ, «Օսքար» մրցանակի արժանացած բեմադրիչ Թերի Ճորճ ու «Խոստումը» ֆիլմը արտադրողներէն մաս մը միասնաբար տօնեցին Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի…

ՀՅԴ-ն ամփոփեց կառավարության ծրագիրը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում, մինչ կառավարության ծրագրի քննարկումը, ներկայացրեցին ծրագրի վերաբերյալ խմբակցության տեսակետը: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում չէ, որ ծանոթանալու են կառավարության ծրագրին. մոտ տասն օրն է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են եղել,…

Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը, այդ ժամանակ էլ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների հանդեպ

Մի քանի օր առաջ հարևան պետության ղեկավարը՝ Թուրքիայի նախագահը, Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում ելույթ ունենալով՝ ուղղակի տեքստով հայտարարեց, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա ոչ լեգիտիմ սահմանների մերձակայքում։ «Մեր երկրի 79 000 000 բնակիչներից բացի գոյություն ունեն ևս միլիոնավոր եղբայրներ, որոնք ապրում են այլ աշխարհագրական շրջաններում,…