
Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության 25 ամյակին նվիրված հերթական միջոցառումն էր Աշտարակում: Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ից սկսած՝ նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում: «Այսօր հպարտությամբ նշում ենք, որ դժվարության, պատերազմի, մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն կարեւորագույն նվաճումն է, որ ունեցել է մեր երկիրն իր անցած ճանապարհին»,- ասաց միջոցառմանը ներկա Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը:…














