
2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ մենք ազգովի սկսենք խոսել ոչ միայն դրա փաստացի ճանաչման, ժխտումը քրեականացնելու մասին, այլ նաև Ցեղասպանության հետևանքների հատուցման մասին: Այսօր, դեկտեմբերի 10-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Սա Թուրքիան էլ է հասկանում…















