
Այսօր, սեպտեմբերի 19-ին, վաղ առավոտյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը: Համաժողովը սկսվեց լիագումար նիստով, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իրենց օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ…















