Երիտասարդական

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի երթ է կազմակերպում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ուսանողության հիմնախնդիրների, ինչպես նաև կառավարության սոցիալ-տնտեսական արատավոր քաղաքականության մասին: Նոյեմբերի 17-ին` ուսանողի օրվան ընդառաջ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 14-ին նախաձեռնում է STOP-ի երթ, որն ավարտվելու է կառավարության շենքի դիմաց` ցույցով: Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop է ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով…

Մեկնարկել է ՀՅԴ համահայկակական երիտասարդական ամենամյա համաժողովը

ՀՅ Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական ավելի քան 14 միությունների 24 երիտասարդներ մասնակցում են համահայկակական երիտասարդական ամենամյա համաժողովին: Այն տեւելու է երեք օր: Խորհրդաժողովի նպատակն է առաջին երթին ամփոփել ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում գործող երիտասարդական եւ ուսանողական կառույցների մեկամյա գործունեությունը եւ նոր ծրագրեր մշակել: Համաժողովի ընթացքում հատկապես դրսում գործող երիտասարդական կառույցների նպատակն է՝ պատրաստվել Ցեղասպանությայան…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը Աւստրիայի ընկերվարական երիտասարդների համագումարին

Այսու տեղեկացնում ենք, որ Աւստրիայի ընկերվարական երիտասարդների (SJÖ) հրաւէրով, ՀՅԴ Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ` Կարապետ Շադոյեան (Աւստրիա) և Սերժ Տէր-Յակոբեան (Գերմանիա) մասնակցեցին յիշեալ կազմակերպութեան տարեկան համագումարին, որը տեղի ունեցաւ թուականիս հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, Աւստրիայի Ֆելտեն քաղաքի մէջ։ Համագումարին մասնակցել են շուրջ 250 երիտասարդներ Աւստրիայից և հրւաիրեալներ Շուեդիայից, Նիդերլանդներից, Չեխիայից, Սերբիայից և այլ երկրներից։ Համագումարն սկսել…

ՀՅԴ երիտասարդականի հանդիպումները

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները, թուականիս հոկտեմբերի 14-ին, Բրիւսէլում հանդիպումներ ունեցան Միջազգային Ֆալկոն Շարժում-Ընկերվարական Միջազգայնական Դաստիարակչական կազմակերպութեան (International Falcon Movement-Socialist International Educational) և, Եւրոպական ընկերվարական երիտասարդներ (Young European Socialists) կազմակերպութիւնների ղեկավարութեան հետ, վերջիններիս գրասենեակներում։ ՀՅԴ Երիտասարդականն անդամակցում է վերոյիշեալ կազմակերպութիւններին։ Միջազգային Ֆալկոն Շարժման պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկուեցին…

ՌԴ մայրաքաղաքում սկսել է գործել «Քաղաքական բանավեճի երկխոսություն» ակումբը

«Ռուս-հայկական համագործակցություն կազմակերպության» նախաձեռնությամբ Մոսկվայում քաղաքական հարթակ է ստեղծվել՝ հարաբերությունների հետագա ընթացքին վերաբերող մի շարք հարցեր քննարկելու համար: «Քաղաքական բանավեճի երկխոսություն» ակումբում փորձագետներն ու վերլուծաբանները կքննարվեն հասարակական հնչեղություն ստացած թեմաներ եւ միջազգային հարաբերություններին վերաբերող հրատապ հարցեր։ Ակումբի առաջին հյուրը ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, «Հայաստան. հազարամյակների ուղի…» գրքի հեղինակ Ռաֆայիլ Զինուրովն էր։ «Մոսկվայում իմ աշխատանքային գործունեությունը…

Ավստրալիայի նոր կառավարության կազմում շատ են Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչները

Ավստրալիայի նորընտիր վարչապետ Թոնի Էբբոթը և երեք նախարարներ, որոնք վերջին երեք տարիներին ընդդիմության շարքերում էին, մշտապես խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հրապարակային ելույթներում ու հայտարարություններում: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia) գտնում է, որ «հայերը պետք է ուրախ լինեն, որ Ավստրալիայի նոր կառավարության 20 տոկոսը, ինչպես նաև ԱԳՆ անդամներից շատերը հանդես են գալիս Ավստրալիայի…

Խորհրդատվություն-հանդիպում` սիրիահայերի հետ

ՀՕՄ-ի Արաբկիրի «Մգրո» մասնաճյուղը սեպտեմբերի 28-ին, ժամը 17ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում (Գյուլբենկյան 38) կազմակերպում է Արաբկիր համայնքում բնակվող սիրիահայերի հետ խորհրդատվություն-հանդիպում` նրանց համապատասխան աջակցություն եւ խորհրդատվություն ցուցաբերելու նպատակով:

Հայ համայնքը բողոքեց Թուրքիոյ վարչապետի դէմ

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («ԱՐՄԵՆԻԱ» թերթ).- Շաբաթ, Սեպտեմբեր 7ին, հակառակ տեղատարափ անձրեւին, Արժանթինի հայ համայնքը բողոքեց Թուրքիոյ Վարչապետ Ռէճէպ Թալիպ Էրտողանի դէմ, որ Պուէնոս Այրէս կը գտնուի 2020 թուականին համար Ողիմպիական Խաղերու նստավայրը Պոլիս քաղաքի նշանակումը քաջալերելու նպատակով։ Ցուցարարները յատկապէս շեշտեցին Մարդկային Իրաւունքներու դէմ Թուրքիոյ ճնշումները եւ 1915/23 թուականներու Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ իր ժխտողական քաղաքականութիւնը։ Բողոքի ցոյցը…

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության սեպտեմբերի 5-ին նախատեսված ակցիան չկայացավ

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության այսօր` սեպտեմբերի 5-ին, նախատեսված ակցիան չկայացավ: Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության պետ Գերասիմ Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիան հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ Հայաստանի` Մաքսային միության անդամակցելու հետ կապված ցույցեր են ընթանում Նախագահական նստավայրի մոտ եւ սպասում են հետագա զարգացումներին: Ավելի վաղ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը…

Հայ համայնքը կը քննադատէ Թուրքիոյ նշանակումը որպէս Ողիմպիական Խաղերու նստավայր

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («ԱՐՄԵՆԻԱ» թերթ).- «Մարզախաղը, որ ազգերը համախմբելու ձեւ մը պէտք է ըլլայ, կրնայ օգտագործուիլ երկրի մը իրականութիւնը թաքցնելու նպատակով»։ Այս խօսքերով սկիզբ կ’առնէ Հ.Յ.Դ. Արմենիա Երիտասարդական Միութեան հաղորդագրութիւնը, 2020 թուականի Ողիմպիական Խաղերուն նստավայրի ընտրութեան նախօրեակին։ Այդ որոշումը պիտի որդեգրուի Շաբաթ, Սեպտեմբեր 7ին, Արժանթինի մայրաքաղաք՝ Պուէնոս Այրէսի մէջ։ Հարկ է նշել թէ Պոլիսը այս ուղղութեամբ…