Հիմնարկներ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպմանը, որին ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը ՀՅԴ 125-ամեակի առթիւ

Կաթողիկոսարան Մեծի տանն Կիլիկիոյ Անթիլիաս, Լիբանան Գիր Օրհնութեան ՈԻ Գնահատանքի Հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով կ’ողջունենք Ձեզ` Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մայրավանքէն: Ներկա տարին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրութեան 125-ամեակն է: Արդարեւ, անցնող 125 տարիներուն Հ.Յ.Դաշնակցութեան Հ.Յ. Դաշնակցութիւնը մեր ժողովուրդի հաւաքական կեանքի մայր էջին վրայ դարձաւ մնայուն ներկայութիւն` մեր գերագոյն արժէքներուն կենսագործման…

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը ՀՅԴ 125-ամյակի առթիվ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին Մեծահարգ պարոն Մարգարյան, ՀՅԴ Կուսակցության պատվարժան անդամներ, ուղեկից կառույցների հարգարժան ղեկավարներ Լրացավ ՀՅԴ կուսակցության հիմնադրման 125-ամյա հոբելյանը, որը յուրաքանչյուրիս հնարավորություն է ընձեռում մեկ անգամ եւս անդրադառնալու կուսակցության անցած ուղուն, հայրենանվեր գործունեությանը եւ Հայ դատի արդարացի լուծմանն ուղղված նրա ջանքերին: ՀՀ սփյուքի նախարարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՅԴ բոլոր…

Ընդունելություն՝ ի պատիվ Ավստրալիայում գտնվող ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի

Դեկտեմբերի 3-ին Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ Ավստրալիայի Հայ Առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու Եդգարյան սրահում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Ավստրալիայում գտնվող ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի: Ընդունելությանը ներկա են եղել Թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, համայնքի տարբեր միությունների ներկայացուցիչներ և կուսակցական ընկերներ: Հանդիսության…

Հանդիպումներ Ավստրալիայի Խորհրդարանում

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին և 2-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ Ստեփան Աբուլաքյանի, Արին Մարգարյանի, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ, Ավստրալիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել մոտ 15 սենատորների և պատգամավորների հետ, որոնց ներկայացրել…

Նոր փոփոխություններով` գլխավոր դատախազին, ԿԲ նախագահին ընտրելիս ստիպված են հաշվի նստել ընդդիմության հետ

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով ստեղծված են բոլոր նախադրյալները երկիրը միակուսակցական վտանգից պաշտպանելու համար: Վայքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա բացատրեց, թե ինչպես է հնարավոր դա իրականացնել, ինչ է նշանակում ձևավորել կայուն մեծամասնություն և որն է դրա առավելությունը: Նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումներով կարևորվում է գործուն իշխանություն ձևավորելու մեխանիզմներ ստեղծելը:…

Չի լինի այն աթոռը, որի վրա պետք է վերարտադրվի որևէ մեկը

Նոյեմբերի 15-ին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակներում այցելել էր Արարատի մարզի Մասիս քաղաք: Ռուստամյանը, հանդիպելով բնակիչների հետ, նախ նշեց, որ ՀՅԴ տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վաղուց է հայտնի. իրենց կուսակցությունն առաջինն էր, որ կողմ էր արտահայտվել խորհրդարանական կառավարման մոդելին: Ռուստամյանի խոսքով` եթե Սահմանադրությունը պարզապես թղթի վրա է, և իրագործման մեխանիզմները չեն…

Հենց այնպես «ոչ» ասելով` հարց չի լուծվում

Եթե մնաց նույն սահմանադրությունը՝ կմնանք նույն ճահճում, եթե փոխվեց՝ կունենանք ինչ-որ բան փոխելու հնարավորություն: Այս մասին նոյեմբերի 15-ին՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում՝ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք միշտ պաշտպանել ենք կառավարման խորհրդարանական մոդելը ՝ համոզված լինելով, որ ճիշտը սա է: Մենք չենք ասում մի բան,…

ՀՅԴ անդամները հանդիպեցին էջմիածինցիների հետ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ քարոզարշավն այսօր շարունակվեց Արմավիրի մարզում: Էջմիածինցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախկին նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց գործող սահմանադրության թերություններն ու նախատեսվող փոփոխությունների` մասնավորապես կառավարման մոդելը փոխելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` այսօր աշխարի զարգացած երկրների մեծամասնությունը խորհրդարանական կառավարման ձևն ունի, իսկ մեր երկրում ժամանակը ցույց է տվել, որ կառավարման կիսանախագահական ձևն…

Գիտաժողով`Ամստերդամի Ազատ համալսարանում

Նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» անվանումով: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը: Դասախոսելու համար հրավիրվել էին համլսարանների դասախոսներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը և ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նախօրեին Ադրբեջանի դեսպանությունը մեծ հակաքարոզչություն էր ծավալել գիտաժողովի դեմ և կառավարությանն ու խորհրդարանին…