
Նոյեմբերի 10-12-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հրավերով ՀՅԴ Պռոշյանի գրասենյակում մեկտեղվել էին Երևանի պետական բժշկական համալսարանի շուրջ 30 ուսանողներ: «Խորհուրդ բժշկից» խորագիրը կրող եռօրյա սեմինար-քննարկումների ընթացքում ապագա բժիշկները հանդիպեցին շուրջ մեկ տասնյակ վաստակաշատ բժիշկների հետ՝ քննարկելով բժշկական նեղ մասնագիտացումներին առնչվող հիմնախնդիրներ, ինչպես նաև պետության կողմից արդյունավետ առողջապահական քաղաքականություն իրականացնելու մարտահրավերները: Հանդիպումներին մասնակցում էին այնպիսի…














