
Ս.թ. սեպտեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգի հայ մշակութային կենտրոնում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Ընդունելությանը մասնակցեցին ՌԴ ԱԳՆ-ի, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլն: Ընդունելության սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր…















