Հ.Յ.Դ. Բիւրօ

Հաշտեցում եղել է

Արմեն Ռուստամյանը հաստատեց Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մանրամասներ պատմեց Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից եւ հաշտեցումից: Նա հաստատեց, որ հաշտեցում եղել է. «Մենք ինչ ասել ենք, հրապարակավ ենք ասել: Այս երկու-երեք օրը, իսկապես մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները դրել ենք, որ հանգուցալուծում լինի, բոլորին բավարարող պայմաններ ստեղծվեն: Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը…

Միասին գտնենք ճիշտ լուծումներ եւ չտանենք երկիրը արյունահեղության

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցի ամբողջական սղագրությունը: Հարցազրույցն անց է կացվել փետրվարի 16-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարով: Բարի երեկո: Անցած շաբաթ, կիրակի օրերը համեմատաբար հանգիստ անցան` սպասցածից ավելի հանգիստ ու լուռ: Բայց այդ լռության մեջ օդում կախված տագնապ կա՝ անսպասելի զարգացումների սպասումներ: Այսօր արդեն գործի դրվեցին Հանրապետության նախագահի հանձնարարականներն ու հորդորները…

Չհաշտվելը նշանակում է պատերազմ

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ է առնում։ Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի. «Մենք կարող ենք կորցնել այն ամենն, ինչ որ ունենք՝ փորձելով իբրեւ թե ունքը սարքելու տեղ աչքն էլ հանենք եւ ամբողջ աշխարհով խայտառակ լինենք»: Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու…

Սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ

Կիրո Մանոյանը` հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին Սա առաջին քայլն է արձանագրությունները վերջնականապես վնասազերծելու ուղղությամբ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: «Սա ողջունելի քայլ է, բայց բավարար…

ՀՅԴ Բիւրոյի Պատուիրակութիւնը Այցելեց Անթիլիասի Մայրավանք

Շաբաթ, 14 փետրուար 2015-ի առաւօտուն, Արամ Ա. վեհափառ հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նորընտիր Բիւրոյի պատուիրակութիւնը` գլխաւորութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի: Վեհափառ հայրապետին հետ հանդիպման ընթացքին քննարկուեցան Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով տեղի ունենալիք ձեռնարկները թէ՛ Հայաստանի եւ թէ՛ սփիւռքի մէջ ու յատկապէս համահայկական հռչակագիրը եւ անոր ձգած դրական արձագանգը հայ ժողովուրդի կեանքին…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը քաղաքական դպրոցի աշխատանքներին

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի համադրմամբ, Հ.Յ.Դ. Հայաստանի և Արցախի երիտասարդական միութիւնների մէկական ներկայացուցիչներ 2015 թ. փետրուարի 8-12-ին մասնակցեցին Միացեալ Թագաւորութեան Աշխատաւորական կուսակցութեան և Նիդերլանդների Թագաւորութեան «Մաքս վան դեռ Սթոլ» հիմնադրամի կողմից իրականացուած քաղաքական դպրոցի աշխատանքներին, որը կայացաւ Նիդերլանդներում և Բելգիայում։ Դպրոցի աշխատանքները վերաբերում էին Եւրամիութեան՝ Արևելեան Եւրոպայի և Հարաւային Կովկասի գործընկերութեան ծրագրին։ Դպրոցի աշխատանքներին մասնակցում…

Առճակատումը ճանապարհ չէ

ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի, ինչպես նաեւ այդ ելույթին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություն-պատասխանի, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Արմեն Ռուստամյանի պատասխանն՝ առանց խմբագրման՝ ստորեւ. «Վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր,…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայցուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը, քննարկվել են ռազմաքաղաքական, տնտեսական և հումանատար ոլորտների հարցեր: ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են վերջւին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը…

Հանդիպում` Իրանի դեսպանատանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՅԴ ներքաղաքական օրակարգը, միջազգային զարգացումների առնչությամբ ՀՅԴ տեսակետները ներկայացնելու նպատակով նախաձեռնել է հանդիպումների շարք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանն ու Պետրոս Մեղրյանը հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ…

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն այսօր ընդարձակ մի հոդված էր տպագրել, որում նա հանգամանքորեն ներկայացնում էր իր վերապահումներն ու քննադատությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունված հռչակագրի մի քանի կետերի կապակցությամբ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը համաձայն չէր այդ վերապահումների ու դիտարկումների հետ: Մասնավորապես…