
«Երբ նախագահն ասում է, որ ինքը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվի, դա արդեն բավարար հիմք է հավատալու նախագահին, հատկապես, որ այդ հայտարարությունն արվել է Թուրքիայում»,– eMedia.am–ի հետ զրույցում ասել է Կիրո Մանոյանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը…















