Հ.Յ.Դ. Բիւրօ

Մենք պետք է ունենաք եվրոպացիների հետ ազատ առեւտրի ասոցացման հետ համաձայնագիր` լինելով Մաքսային միության անդամ եվրասիական տարածքում

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանի ելույթը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ Արցախի տնտեսությունը շատ կողմերով ինտեգրված է Հայաստանի տնտեսության հետ, իսկ Հայաստանի տնտեսության դժվարությունները նույնպես գալիս են տարածաշրջանային պրոբլեմներից: Քաջատեղյակ եք, որ ունենք փակ ճանապարհներ, որը բազմաթիվ անգամ մեծացնում է մեր ապրանքների վրա վերադիր ծախսերը, նույնիսկ իր հարեւանների հետ…

Վահան Հովհաննիսյանն իր վեպում գաղտնազերծել է «Ով ենք մենք» հարցի պատասխանը

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին է հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: Ռուսերեն տպագրված «Мандилион» դետեկտիվը հոկտեմբերի 11-ին «Զանգակ» հրատարակչությունում կայացած շնորհանդեսից հետո այլևս հասանելի է ընթերցողներին: Առաջին գնորդները` հեղինակի ընկերներն ու գործընկերներն էին, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հնարավարություն ունեցան գիրքը ստանալ հեղինակի մակագրությամբ: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը…

106.5 լրատվական ռադիո` «Թարմ ուղեղով»

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը …Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնց անգամ ռեստորան չէին թողնի նորմալ «ֆեյս քոնթրոլի» դեպքում: Նրանք նարինջ ուտող անվանեցին սփյուռքահայերին, ովքեր ունեին թարմ գաղափարներ և կառավարելու հմտություններ:Դե, իհարկե, երկրի «սեփականաշնորհման» գործընթացը պետք է կազմակերպվեր առանց կողմնակի հայացքների ու միջամտության: Այժմ ունենք անգրագետ ու անդաստիարակ…

Ազգային էության մասին (մաս III)

Նախորդ հոդվածում փորձեցինք պարզել անգլիական հասարակությանը միավորող Ավանդույթի իմաստը: Ինչ-որ սխեմա գծել մեզ հաջողվեց, սակայն գլխավորը, ամեն դեպքում, ոչ թե սխեման է, այլ բովանդակությունը: Ավանդույթի հիմքում կայունությունն է, եւ դա զարգացման, առաջընթացի, գերակշռության կայունությունն է: Ավանդույթով զինված եւ «Իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքով առաջնորդվող անգլիացին ամրոցի է վերածում նախ` իր կղզին, հետո` իր ամբողջ…

Ազգային էության մասին (մաս II)

«Այո, պարոնա’յք, ռասիզմը չափազանց քստմնելի բան է: Եվ, միաժամանակ, ոչ մի, նույնիսկ` ամենա-ամենալիբերալ մարդը, չի կարող իրեն բացարձակ ազատ համարել այդ վարակից: Որպեսզի մատնացույց չանեմ մյուսներին, ասեմ իմ մասին` ես շատ եմ սիրում անգլիացիներին եւ հայերին: Մնացած բոլոր ազգերն ինձ համար տհաճ են»: Միխայիլ Մետս «Լուզերի գրառումները» Ժամանակակից ռուսաստանցի գրող Միխայիլ Մետսի խղճին թողնենք նրա…

ՀՅԴ ներկայացուցիչը Նիւ Եորքում մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի նախագահութեան նիստին

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. հոկտեմբերի 1) – Սեպտեմբերի 26-ին, ՄԱԿ-ի Նիւ Եորքի կենտրոնատեղիում, գումարուեց Ընկերվար Միջազգայնականի նախագահութեան նիստը, որը վարում էր կազմակերպութեան նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուն։ Ներկայ էր նաեւ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։ Ժողովի գլխաւոր թեմաներն էին աշխարհում նոր ժողովրդա¬վարութիւնների համար պայքարներում զարգացումները (ինչպէս՝…

Արցախի փոխվարչապետն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիից հետո, ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո է տեղի ունեցել նաեւ Շարժայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Պիեռ Քեոսեյան» սրահում ՀՀ պետական օրհներգին հաջորդել է Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային իշխանությունների ատենապետ Արա Քեոսեյանի բացման խոսքը: ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր ելույթում անդրադարձել…

Մեր ճանապարհը դեպի Եվրոպա, չպետք է անցնի արեւելաեվրոպական մայրաքաղաքներով

Ակնհայտ էր, որ Մաքսային միությանը միանալու մասի ՀՀ նախագահի հայտարարությունը իրավիճակային լուծում էր. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ մինչ այդ երկար տարիներ եվրոպական ինտեգրացիայի պրոցեսը մեր հասարակության մեջ չի առաջացրել դժգոհություն, տարակուսանք, կամ ինչ-որ հակադրություն, որ հեռանկարային առումով եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը ճիշտ…

Կանադան ցանկանում է օգնել սիրիահայ փախստականներին, Ադրբեջանի հիստերիան անտրամաբանական է

Այսօր, սեպտեմբերի 26-ին «Ուրբաթ» ակումբում տեղի է ունեցել մամուլի սուլիս` Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը տեղեկացրել է իր այցի նպատակը. տեղում ծանոթանալ Արցախի իրականությանը, աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը, ծանոթանալ Հայաստանում եւ Արցախում գտնվող սիրիահայերի խնդիրներին` դրանց լուծմանը Կանադայի…