Հ.Յ.Դ. Բիւրօ

Սպիտակ տան ստորագրահավաքը. Օբամային հորդորում են առաջարկել Թուրքիային սիրիահայ փախստականների համար բացել Հայաստանի հետ սահմանը

ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում մեկնարկել է ստորագրահավաք, որով նախագահ Օբամային առաջարկվում է կոչ անել Թուրքիայի իշխանություններին բացել Հայաստանի հետ սահմանը` սիրիահայերին հնարավորություն տալով առավել հարմար ու կարճ ճանապարհով հայրենիք հասնելու: Ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքին հունվարի 5-ից ի վեր միացել է 414 մարդ (նյութը հրապարակվելու պահին), սակայն ըստ կայքի կանոնների` այն մեկ…

Ցեղասպանության հատուցման հարցը 2013-ին Հայ դատի հանձնախմբերի գործունեության կարևոր կետը կլինի

«Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը 2013թ.–ին Ցեղասպանության ճանաչման և հատկապես հատուցման խնդիրների բարձրացման հարցում կծավալվի հատուցում ասվածի սահմանման ուղղությամբ»,- կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Այս տարի Ցեղասպանության ճանաչումը մեզ համար նույնպես կշարունակի կարևոր լինել, բայց հատուցման հարցով արդեն կարևոր է սահմանում մշակել»,– ասել է նա՝ հավաստելով,…

Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, փոխարինելով դրանք այլ փաստաթղթով

Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին գտնվում են ավելի վատ վիճակում, քան նախքան «ֆուտբոլային դիվանագիտությունը»,-տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, այդ հանգամանքը բավական ծանրակշիռ պատճառ է, որպեսզի Հայաստանը դադարեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սպասելով, թե երբ այդ երկրում իշխանության կգա քաղաքական ուժ, որը պատրաստ կլինի Երեւանի հետ հարաբերություններ…

«Չեզոքություն՝ հանուն Սիրիայի հայերի անվտանգության»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարյանի համաձայն, Սիրիահայ համայնքի կարգավիճակն արգելեց նրան կողմնակալ հայացքներ ունենալ. առանձնահատկություն՝ որը պետք է միջազգային հանրային կարծիքը հասկանա։ Լոյս է տեսել France-Arménie ամսագրի 2013թ. հունվարի համարը, որը հիմնականում նվիրված է Սիրիահայ համայնքին։ Համարում ֆրանսերենով լույս է տեսել լրագրող Վահէ Տէր Մինասեանի վարած հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։ Ստորեւ՝ հարցազրույցի…

2013-ին ղարաբաղյան խնդրում արմատական փոփոխություններ չեն նշմարվում

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը կարելի է, ընդհանուր առմամբ, հետընթաց համարել, սակայն 2012-ի ընթացքում փաստացի հետընթաց չի եղել»,-ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Նրա խոսքով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության համար պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, որն ազատ է արձակել մարդասպան Ռամիլ Սաֆարովին. «Ստեղծված իրավիճակում սխալ է…

«Շունը կհաչի` քարավանն իր ճամփեն կգնա»

Հարցազրույց ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի հետ – Պարո՛ն Շահբազյան, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Դաշնակցության Գերագույն ժողովը: Դուք այդ ժողովին մասնակցե՞լ եք: – Այո, մասնակցել եմ: – Ասում են` լարված ժողով է եղել, բավական երկար է տեւել, եւ շատերի տեսակետն է եղել, որ պետք է նախագահի թեկնածու առաջադրել: – Ժողովը եղել է աշխատանքային իմաստով…

Հայաստանը հստակ արտաքին քաղաքականություն չի վարում

2012-ին մեր երկրին շահագրգռող բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մի մասը նորմալ էր, մյուս մասը` ոչ: Կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով այսօր, դեկտեմբերի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ամփոփել է անցնող տարվա ՀՀ արտաքին քաղաքականությունը: Նրա խոսքով՝ այս տարի նկատելի էր հստակ քաղաքականության բացակայություն, իսկ արտաքին…

Նախագահը պետք է պատրաստ լինի իշխանությունը կորցնելուն

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի` «Դեպի ապահով Հայաստան» խորագրով նախընտրական ծրագրում որևէ նորություն տեղ չի գտել: «Միշտ էլ նախընտրական փուլում նախագահները հրապարակում են այդ իղձերը` մենաշնորհների դեմ պայքարել, արդարություն հաստատել, ապահովություն, ստաբիլ վիճակ և այլն, և այլն, հետո, սակայն, ոչինչ չի ստացվում»,- Lragir.am-ին ասաց Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միգուցե նման…

Սիրիահայերին գումարային օգնության հատկացումը ողջունելի է

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այս անգամ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը սիրիահայերին կօգնի գումարով: Այս կապակցությամբ զրուցեցինք Հալեպի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռայիսյանի հետ: Վերջինս ասաց, որ այս որոշումը միանշանակ ի նպաստ սիրիահայերի է, և այսպիսով շատ ավելի անհրաժեշտ և առաջնահերթ խնդիրներ կարող են լուծվել. «Ես տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին, շատ…

Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը շատ այլ պետություններ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնարավոր է մեծ թվով պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր, դեկտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը բազմաթիվ պետություններ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն պետությունները, որոնք մինչև օրս Հայոց…