Լուրեր

Լոնտոնի մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողովը

Յունիս 29-30, 2013-ին, Լոնտոնի Նաւասարդեան կեդրոնին մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի յանանձխումբերու խորհրդաժողովը, նախաձեռնութեամբ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբին եւ հիւրընկալութեամբ Հայ Դատի Անգլիոյ յանձնախումբին։ Խորհրդաժողովին մասնակցեցան Անգլիոյ, Սպանիոյ, Ֆրանսայի, Հոլանտայի, Պելճիքայի, Պուլկարիոյ, Յունաստանի եւ Կիպրոսի յանձնախումբերու ներկայացուցիչերը, ինչպէս նաեւ Հայ Դատի Պրիւքսէլի, Փարիզի եւ կեդրոնական (Երեւանի) գրասենեակներու պատասխանատուները։ Խորհրդաժողովը վարեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում երկարատև ճգնաժամի խորացումը հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում խաղաղության վերահաստատման հեռանկար կա, «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի: Հիմնադրամը, հավատարիմ մնալով քաղաքացիական նախաձեռնության բարեգործական աշխատանքների ուղղվածությանը, շարունակելու է սիրիահայերին օգնության ծրագրերը: Չդադարելով աջակցել Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված…

Ինչո՞ւ վարչապետը չի դիմել Կիպրոսի դատախազություն

«Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան՝ վարչապետը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, եւ ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում: ԱԺ-ում Yerkir.am-ի…

ՀՅԴ պատուիրակությունը մասնակցեց Սոցինտերնի տարածաշրջանային հանձնախմբի ժողովին

Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախմբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Թբիլիսիում, 3-4 հունիսին, Վրաստանի Սոցիալ դեմոկրատներ զարգացման համար կուսակցության հյուրընկալությամբ։ Ժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի, Հունգարիայի, Յունաստանի եւ Թուրքիայի անդամ կուսակցութիւններից, ինչպես նաեւ՝ որպես հյուր՝ Ադրբեջանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Ներկա էր նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։…

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովը մեկնարկել է. եվրոպացիները հեռուստաանդրադարձ են կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններին

Բրյուսելում մեկնարկել է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովը։ Խաղաղություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ: Սրանք այն հարցերն են, որոնք դրված են օրակարգում: Ի՞նչ է «Եվրանեսթը», որո՞նք են դրա ստեղծման նպատակները, լուսաբանել է «Եվրոպական խորհրդարանին» կից գործող հեռուստաընկերությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: Տեսանյութը վերնագրվել է «Դժվար հարեւաններ»: Դասեր քաղել եվրոպական միավորումից, վերացնել միջահմանային եւ ներքին լարվածությունները, որպեսզի…

Եթե մահացածները կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանան

«Եթե մահացածները կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանանա: Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել, որ դուք մնաք իշխանութան գլուխ, ինչու չի կարելի նրանց օգտագործել այլ ուղղությամբ: Այդ պարագայում ինչ է արել Խաչիկյանը»,- Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով նախօրեին վարչապետի այն հավաստիացումբներին, թե կառավարության բոլոր այն անդամները, ովքեր սխալվում են…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է նյութապես եւ բարոյապես աջակցել սիրիահայերին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Արցախում բնակություն հաստատած սիրիահայերին: «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի տրամադրած տվյալների համաձայն` ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանային խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրն ամբողջացնելու նպատակով այս շաբաթ 4 մլն դրամի փոխանցում է կատարվել «Քաշաթաղ» հիմնադրամին: Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին այդ…

Իշխանափոխությունը պետք է սկսել Երեւանից եւ Երեւանը կփոխի Հայաստանը

Մարդիկ, ովքեր մինչեւ հիմա իշխանության գլուխ են Հայաստանում, ինչպես եկան իշխանության գլուխ կոմունիստներից հետո, այնպես էլ իշխանությունը չի փոխվել. այսօր Կենտրոնում Երեւանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Նա հորդորեց երեւանցիներին չխափվել կուսակցությունների անունների փոփոխությանը, որովհետեւ դեմքերը նույնն են, մոտեցումները նույնն են եւ ագահությունը եւս նույնն է:…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը` աջակցության ծրագրեր իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հաստատված մեր սիրիահայ հայրենակիցների համար: Այսօր սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան են այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և Խաչիկ Ջոզիկյանը: Կիլիկյան վարժարանում` առաջինից իններորդ դասարաներում, սովորում են շուրջ երեք հարյուր սիրիահայ երեխաներ: Նախաձեռնության անդամները վարժարան…