
Yerkir.am-ի հարցազրույցը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: – Պարո’ն Աղաբեկյան, ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հերթական հեռուստամարաթոնը: Արդեն հայտնի է, թե ինչքան գումարի խոստում է տրվել: Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա արդյունքները: – Պետք է խոստովանեմ, որ մեր ակնկալիքն ավելին էր, որովհետև մենք նպատակ ունենք 2014թ. փետրվարից սկսել Մարտակերտ-Քարավաճառ-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Դրա մասին երկար խոսելու…















