
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած 46 համայնքներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ վնասվել են 17 հազար հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի, պտղատու այգիներ, բանջարաբոստանային ցանքատարածություններ: 46 գյուղերից 22-ում բերքը փչացել է 100 տոկոսով: Azatutyun.am-ի փոխանցմամբ, ըստ հաստատված ծրագրի` հիշյալ 22 համայնքների բնակիչները հողի հարկից կազատվեն ամբողջությամբ, մնացած…















