Քննարկում

Ակնարկ. Պրանսըն, Կիւլեն, Խաշոկճի` Պատժամիջոցներու Որդեգրման Պատրուակային Կերպարներ

Ռիատ Ուաշինկթըն – Անգարա գիծին վրայ արձանագրուող իրադարձութիւնները իրենց բնոյթով անջատ ըլլալու տպաւորութիւնը կը ձգեն, սակայն միջպետական յարաբերութիւններու դիտանկիւնէն փոխկապակցուածութեան տեսութեան մասին կը համոզեն: Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ Սպիտակ տան մէջ ընդունած էր ամերիկացի հոգեւորական Էնտրիւ Պրանսընը, որ աւելի քան երկու տարի Թուրքիոյ մէջ կալանքի տակ մնալէ ետք, շաբաթ օր վերադարձած էր իր երկիրը:…

Խմբագրական. «Ապրիլ Միասին»- ի Առաջադրանքն Ու Զայն Արգելակողները

(Ֆրանսախօս Երկիրներու Կազմակերպութեան 17-րդ Վեհաժողովին Առիթով) Ֆրանսախօս երկիրներու կազմակերպութեան 17-րդ վեհաժողովի Երեւանի մէջ կայացումը նախ կը տեղաւորուի ֆրանսերէնի պահպանման համար պաշտօնական Փարիզի կիրարկած լեզուամշակութային քաղաքականութեան տրամաբանութեան մէջ: Լեզուի, լեզուամշակոյթի ու ընդհանրապէս լեզուամտածողութեան պահպանումը եւ տարածումը ինքնին շեշտակիօրէն քաղաքական երանգներ, լուռ ենթանպատակներ կը ներառեն եւ ըստ էութեան տարբեր աշխարհագրական միջավայրերու մէջ պետութիւններու ներկայութեան եւ արմատաւորման նպաստող…

Կառավարությունը պետք է փոխի տնտեսական քաղաքականությունը և փորձի զարգացնել բաժնետիրական շուկան

Վերջին տարիներին մեր բիզնեսմեններն իրենց բիզնեսից հանում են գումարները, դնում են ավանդ և դրա փոխարեն վարկային գումարներ են դնում են բիզնեսի մեջ: Այս պրոցեսը շարունակվում է առ այսօր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը: «Սա վկայում է, որ բիզնեսմենն իր բիզնեսի…

Ինչքանո՞վ է տուժում տնտեսությունը ոչ աշխատանքային օրերին

Աշխատանքային օրը ոչ աշխատանքային հայտարարելուց առաջ նախ պետք է հաշվի առնել այն բարդություններն ու խնդիրները, որոնք առաջանում են տնտեսվարողների համար։ Armdaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ տնտեսագիտական տեսանկյունից, յուրաքանչյուր կազմակերպություն պլանավորում է իր գործունեությունը՝ կոնկրետ ամսվա, օրվա կտրվածքով։ Նրանք որոշակի պարտավորություններ են ստանձնում այս կամ այն գործընկերոջ…

Եթե լինի քաղաքական կոնսենսուս, ՀՅԴ-ն դեմ չի լինի, որ ընտրությունները լինեն դեկտեմբերին

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը խորհրդարանական մնացած ուժերի միջև կոնսենսուսի դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: Նրա կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: «Պետք է լինի նաև ոստիկանության ենթակայության փոփոխություն, ոստիկանությունը պետք է լինի կառավարության ենթակայության տակ: Ընտրությունները կարող են…

Հայաստանի նորագոյն զարգացումներուն լոյսին տակ. Ո՞վ Պիտի Փրկէ «Մազ»ը…

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Հոկտեմբեր 2ին, Հայաստանի քաղաքական բեմը արագօրէն ջերմացաւ իրերայաջորդ դէպքերու պատճառով, որոնք եթէ անմիջականօրէն նոր գագաթնակէտի մը հասցուցին Երեւանի քաղաքապետական խորհուրդի ընտրութեամբ դրսեւորուած հակադրութիւնները, խորքին մէջ պարզապէս նոր քայլեր էին այն երթին մէջ, որ սկիզբ առած էր աւելի քան հինգ ամիս առաջ, «Թաւշեայ Յեղափոխութեան» ճամբով։ Անմիջական պատճառներն ու հետեւանքները ծանօթ են. ինքզինք ժողովուրդի կամքին…

Սէրն ու համերաշխութիւնն այս օրերին

Վահէ Թորոսեան Սէր նշանակում է սիրել, որեւէ մէկի հետ հաշտ ու բարիացակամ յարաբերութիւն ունենալ, բարեկամաբար վարւել, համակրել, յարգել եւ … Համերաշխութիւն նշանակում է հաշտ, համաձայն եւ միաբան լինել, կարծիքների գործելակերպի մէջ համաձայնութիւն ունենալ եւ … Իսկ յեղափոխութիւն նշանակում է փոփոխութիւն, մի վիճակից ուրիշ վիճակի փոխւել, բարեփոխել, վատից դէպի լաւը գնալ եւ … Վերջին քանի ամիսների…

Ալեն Սիմոնյան, այդ երբվանի՞ց են «դուխով» հեղափոխականները վախենում միայնակ անտառ մտնելուց

Պարոն Սիմոնյան Ուշադրությամբ դիտել եմ Հանրային հեռուստատեսության «Խաղի կանոններ» հաղորդումը, որի գլխավոր հյուրը Դուք էիք: Ասում եմ գլխավոր, որովհետև ստուդիա բերված «հասարակությունը» ծափահարում էր միայն Ձեզ: Ճիշտն ասած՝ ինձ համար հետաքրքիր էր, այսպես ասեմ, «առաջին ձեռքից» տեղեկանալ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին տարավ ԱԺ և ինչու կազմակերպեց Բաղրամյան փողոցի այդ կլոունադան: Ես այդ հարցի…

Խմբագրական. Քաղաքական Հոգեհանգիստ

Մեծանուն Շարլ Ազնաւուրի հոգեհանգստեան-մեծարանքի արարողութիւնը ֆրանսական պետութեան բարձրագոյն մակարդակով նախ բնականաբար այդ պետութեան մշակութային քաղաքականութեան կարեւորագոյն յատկանիշի մասին կը խօսի` իր մշակոյթի գործիչները արժեւորելու եւ այդ գերագոյն գնահատումի օրինակով ամբողջ ազգին, մարդկութեան կարեւորագոյն ուղերձ փոխանցելու: Ուղերձ, որ արժէքներ հարուածող այսօրուան յորձանուտին մէջ իսկական մշակութային արժէքը եւ այդ արժէքաբանը գերագոյն մեծարման արժանի կը շարունակեն մնալ Ֆրանսայի…

Առջեւում ցուրտ ձմեռ է ու համատարած գնաճ

Առաջին սպառման մթերքների ու ապրանքների շուկայում գնաճն այս տարի եւս չշրջանցեց Հայաստանը: Թանկացումները զգալի էին անգամ ամռան սեզոնին եւ հենց գյուղատնտեսական շուկայում, մինչդեռ սովորաբար այդ ընթացքում պտուղ-բանջարեղենի առատության պայմաններում միշտ գնանկում է ակնկալվում: Գյուղմթերքների շուկայում գնաճի մասին շատ է խոսվել ու քննարկվել, եղել են բազմաթիվ մեկնաբանություններ ու բերվել պատճառաբանություններ, բայց սովորական սպառողին այդ մեկնաբանությունները հոգու…