Հ.Յ.Դ. Հայաստան

Երեկ իրեն ընդդիմություն հռչակած քաղաքական ուժը դեմ է մի բանի, որը վերահսկելու է կառավարությանը

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի համաձայն` նախատեսվում է ստեղծել բյուջետային գրասենյակ, որը զբավելու է բյուջեի ելքերի ու մուտքերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրմամբ` այդ տեղեկատվությունը տրամադրելով պատգամավորներին: Հարակից զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ բյուջետային վերահսկողության շրջանակում բյուջետային գրասենյակի դերակատարումն էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի: «Հետայսու…

Պատգամավորները հանդիպեցին նաիրիտցիների հետ

2015 Այսօր նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի մոտ: Նրանց մոտեցան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը եւ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետք է կարողանալ այնպես հասնել աշխատավարձի հարցի լուծմանը, որ «Նաիրիտի» վերագործարկումը չվտանգվի: Նրա խոսքով` գործարանի ակտիվների պաշտպանության վերաբերյալ օրենք…

ՀՅԴ-ն առաջարկում է

Դեկտեմբերի 9-ը հռչակել ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակի, այլ ցեղասպանության դեմ պայքարի օր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին հարցը, որով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության ճանաչման միջազգային օր, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության…

ՀՅԴ-ի օրակարգում կոալիցիայի հարց չկա

Վերջին օրերին ակտիվացել են շրջանառվող խոսակցությունները ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձևավորման շուրջ, և նույնիսկ շրջանառվում են ՀՅԴ-ականների անուններ, որոնք կոալիցիայի ձևավորումից հետո պետք է տեղ ունենան կառավարությունում: Նրանցից մեկը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, ում, ըստ որոշ տեղեկությունների, վստահվելու է արդարադատության նախարարի պաշտոնը: «Հայկական Ժամանակ»ը մի քանի հարց է ուղղել նրան: -Պարոն Մինասյան, խոսվում է,…

Դաշնակցությանը որեւէ մեկը չի հրավիրել կոալիցիա, Դաշնակցությունը որևէ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար

«Դաշնակցությանը» որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, ինքն էլ որևէ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Օրինակ՝ Դուք ինչպե՞ս կարող են հայտնվել մեր տանը: Երկու տարբերակ կա. մեկը, որ զանգեք ու ասեք՝ ուզում եմ գալ, մյուսը, որ ես Ձեզ հրավիրեմ: Մեզ որևէ մեկը…

Չշփոթենք հավերժականն ու անցողիկը

Ներկայացնում ենք այսօր՝ մարտի 20-ին, Հայաստան-ԵՄ հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը` «Հայ-թուրքական հարաբերություններ» թեմայով: Հարգելի գործընկերներ, Մինչև թեմային անցնելը, ասեմ, որ ես Հայաստանի խորհրդարանում ներկայացնում եմ ընդդիմադիր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի համար իմ երկրի անկախությունը, հնարավոր առավելագույն ինքնիշխանությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են, որը համոզված է՝ քաղաքակրթական, հոգևոր-մշակութային առումով մենք…

Տարածք զիջելու մասին որևէ խոսք չի կարող լինել

Աղվան Վարդանյանը՝ եվրոպացիներին Այսօր ԱԺ-ում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստում, երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` ասելով, որ Թուրքիան պետք է սահմանը բացի առանց նախապայմանների, նիստը նախագահող Սաջադ Քարիմը հարց ուղղեց Աղվան Վարդանյանին: «Մենք համաձայն ենք, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմաների: Պարզապես մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց,…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած հանդիպումների շարքը շարունակվում է: Այսօր` մարտի 19-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը հանդիպում ունեցան Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանը կարևորեց երկու երկրների միջև ռազմավարական գործակցությունը, շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, տեսակետների փոխանակումը երկկողմ հարաբերությունների, միջազգային իրավիճակի…

ՀՅ Դաշնակցությունը հանդիպել է ԵՄ հանձնակատարին

Այսօր՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհաննես Հանին։ Հանձնակատարը ողջունելով հյուրերին, ցանկություն հայտնեց լսել նրանց տեսակետներն ու մոտեցումները երկրի ներքաղաքական կացության, եվրոպական հարևանության ձևաչափում նրանց սպասելիքների ու պատկերացումների ուղղությամբ։ Գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ…

Անհրաժեշտ է օգտվել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից

Այսօր Եվրանեսթի ԽՎ չարրորդ լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ, նախ ողջունելով, որ ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում արևելյան քաղաքականության շրջանակներում այլ երկրների միջև համագործակցության ճկունությանը: «Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ չպետք է Հայաստանի անդամակցությունը դիտարկվի, որպես հակառակ դրսևորում, այլ պետք է օգտվել…