Հ.Յ.Դ. Հայաստան

Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունը ճիշտ էր

Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանները՝ ընդդիմություն, ոչ ընդդիմություն, այլընտրանքային, իշխանական, ոչ իշխանական ուժեր, Հայաստանում մի տեսակ լղոզված են, հայտարարեց. «Գծերի մասին եք խոսում, ես էլ ասում եմ՝ ի՞նչ գիծ, եթե գծեր քաշելու բոլոր ժողովրդավարական մեխանիզմները բացակա են: Եթե ընտրությունը որպես…

Արտագաղթի կասեցման ՀՅԴ ծրագրի վերջնական տարբերակը՝ նոյեմբերի վերջին

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Դաշնակցության ներկայացրած՝ Հայաստանից արտագաղթի կասեցման եւ երկրում արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծման մասին ծրագրին, «Ժողովուրդ»- ին հայտնեց, որ ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ կլինի արդեն նոյեմբերի վերջին: -Պարո՛ն Մինասյան, ի՞նչ քայլեր եք իրականացնում` կյանքի կոչելու համար ՀՅԴ-ի մշակած արտագաղթի կասեցման ծրագիրը: -Ինչպես գիտեք, մենք հայտնել ենք, որ արտագաղթի տեմպերի նվազեցման…

Հրայր Կարապետյանը՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հրայր Կարապետյանը: «Ես գիտեմ, բայց դա ավելի ուշ կհրապարակվի, ավելի ճիշտ կլինի արտգործնախարարությունից ճշտեք, հիմա որ ես ասեմ՝ այո, մի քիչ կոռեկտ չի էլի, հրամանը դեռ ուժի մեջ…

ՀՅԴ-ն իրեն նման բան թույլ տալ չի կարող

ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացրած «ԼՂ ճանաչման մասին» օրենքի նախագծի մասին հայտնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ՀՅԴ-ի մոտեցումը չի փոխվել: Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի կարող չմասնակցել քվեարկությանը և մասնակցելով` կողմ է քվեարկելու այդ օրինագծին, որովհետև հակառակ դեպքում դա կարող է դիտվել, թե իրենք մենք դեմ ենք ԼՂ…

Կենսաթոշակային նոր համակարգի խնդրով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Խորհրդարանի Դաշնակցություն խմբակցությունը խորհրդակցություններ է սկսելու Ազգային ժողովի մյուս խմբակցությունների հետ՝ արտահերթ նիստ հրավիրելու 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող “Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի” հետ կապված։ Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ տեղեկացրել, որ պատգամավորներին այդ համակարգի ներդրման առնչությամբ կոչ են հղել նաեւ մի շարք կազմակերպությունները։ Պատգամավորը հիշեցնում է, որ Դաշնակցությունը…

Վերահսկիչ պալատի անկախությունից բան չմնաց

ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ իրենց տեսակետը կապ չունի Իշխան Զաքարյան անձի հետ: Ըստ նրա` Հայաստանում սահմանադրականությունը խախտված է, իսկ դրա մշտադիտարկումն իրականացնող Վերահսկիչ պալատը պետք է առաջադրեր հակակշիռների լուրջ տարրեր: Սակայն խախտված են այդ հարաբերությունները, Սահմանադրության մշտադիտարկումը խախտված է: «Վերահսկիչ պալատի…

ՀՅԴ Երևանի Մարզային կոմիտեի հայտարարությունը

Անցած շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի մարզային 17-րդ ժողովը։ Երևանը ներկայացնող շուրջ 60 պատվիրակներ քննեցին ՄԿ-ի գործունեությունը, գնահատականներ տրվեցին ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, դրա պատճառներին և հետևանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին։ Հանրապետությունում տիրող քաղաքական տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբարոյական իրողությունները ժողովը որակեց տագնապահարույց՝ երկրի զարգացման հեռանկարը վտանգող։ Ժողովը միաժամանակ…

Այդ ի՞նչ հեղափոխություն է մտել ՊԵԿ-ի մեջ

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլագիաների ժամանակաշրջանում, կառավարությունը պարտադրելով գործարարներին նոր ՀԴՄ-ներ գնել, արհեստական սրացումներ է մտցնում տնտեսության մեջ: Այս կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Lragir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անընդունելի է կառավարության այն քաղաքականությունը, որ ամեն անգամ նոր պահանջ է ներկայացվում տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պարտադրվում նոր տեխնիկա ձեռք բերել: «Իրեն հարգող…

Այն ինչ եղավ, ճիշտ ճանապարհ չէ

Երեկ Երեւանի կենտրոնում Շանթ Հարությունյանի կազմակերպված «Հեղափոխական պայքարը» վերածվեց բենզինի շշերի հեղափոխության, որն էլ ավարտվեց ձերբակալություններով: Եղան մարդիկ, այդ թվում` ոստիկաններ, որոնց տեղափոխեցին հիվանդանոց: Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» տարբեր գնահատականների արժանացավ. ոմանք ողջունեցին նրա արարքները, ոմանք էլ նրա քայլերը գնահատեցին որպես արկածախնդրություն, անգամ` խելահեղություն: Yerkir.am-ը երեկվա դեպքերի վերաբերյալ լսել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի…

Կառավարությունն ընդունել է արտագաղթի կասեցման ՀՅԴ առաջարկած ծրագրի որոշ դրույթներ

ՀՅ Դաշնակցությունն առաջիկայում պատրաստվում է վերջնական խմբագրել և հրապարակել «Մենք ապրելու ենք մեր տանը» արտագաղթի կասեցման ծրագրի ամբողջական տեքստը: Մանավանդ, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կուսակցության խորհրդարանական խմբակցության մշակած ծրագրի մի քանի դրույթներ եւ դրանք ներառել օրենսդրական տարբեր նախաձեռնություններում: «Իհարկե, գաղափարը կառավարության կողմից ընդունելի է, սակայն կատարման տեսանկյունից դեռևս թերություններ կան: Մենք մտադիր ենք ծրագիրը…