Հ.Յ.Դ. Հայաստան

Վերջին մոտ 10 տարում առաջին անգամ կենսաթոշակները չեն բարձրանալու

2013թ. բյուջեն ամբողջովին թույլ է, և չկա մի կետ, որ կարելի լիներ առանձնացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: «Երկրի առջև ծառացած մարտահրավերները իսկապես շատ են, խորքային և ընդգրկուն: Բյուջեն, որ պետք է կոչված լինի այդ մարտահրավերների մի զգալի մասի հաղթահարմանը, նախագծում…

Վերաբնակեցում բառից մի վախեցեք.Արմեն Ռուստամյանը` ԱԳ նախարարին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բյուջե-2013թ.-ի քննարկման ժամանակ, ի պատասխան Փարիզում ՀՀ ԱԳ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել էր, որ Փարիզում կայացած հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին բանակցությունների կառուցողական դաշտ վերադարձնելն էր: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԳ նախարարից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են Ադրբեջանին պատրաստվում…

ՀՅԴ-ն ընդունում է համատեղ պայքարելու իշխանության առաջարկությունը

ՀՅԴ-ն ընդունում է կոռուպցիայի դեմ համատեղ պայքարելու իշխանության առաջարկությունը: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկություններ է ներկայացրել: «Մեր առաջարկությունները երկու հիմնական ուղղվածության են: Առաջինը` նախ, կոռուպցիան համակարգային երեւույթ է եւ սա պետք է ընկալեն բոլորը: Իշխանությունը…

Ազգային էության մասին

Ինչպիսի՞ն է մեր շարքային հայրենակցի ստանդարտ կամ համենայնդեպս հաճախադեպ արձագանքը՝ նոր տեղեկատվության, գաղափարի, վարկածի հանդեպ: Շատ պարզ և անդրդվելի՝ «Գիտեմ»: Այդ պատասխանին առնչվում ենք բոլորս և բոլորս նույնկերպ ենք վարվում: Եվ բոլորիս դա զայրացնում է, բայց… ոչինչ չի փոխվում: Բոլորն ամեն ինչ գիտեն: Դիապազոնը լայն է՝ գիտեն, թե ինչպես խորոված անեն և ինչպես ինտեգրվեն Եվրոպային,…

Հնարավոր են ամեն կարգի զարգացումներ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, չի բացառում, որ առաջիկա ամիսներին ընդդիմությանը կհաջողվի առաջադրել գործող նախագահին լուրջ մարտահրավեր նետելու ունակ թեկնածուի: «Հայաստանի վիճակն այնպիսին է, որ բոլոր զարգացումներն էլ հնարավոր են», – ասաց Աղվան Վարդանյանը` հիշեցնելով 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմությունը միասնական թեկնածու ուներ` Վազգեն…

Հաջորդ տարվա պետբյուջեն նախորդից վատն է

30-ը հոկտեմբերից ԱԺ-ում մեկնարկեցին 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց առկա մի քանի արձանագրումներ: «Առաջին արձանագրումը այն է որ բյուջեի նախագիծը համարձակ չէ եւ միտված չէ այն մարտահրավերների լուծմանը, որոնց առջև կանգնած է մեր երկիրը: Օրինակ` այս պահին ամենաարտահայտիչ մարտահրավերը Հայաստանում աշխատատեղերի ստեղծումն է, որին պետբյուջեն, կարծես, մասնակցություն…

Թեկնածուի շուրջ հավաքվելը դեռ խոշորանալ չէ

«Երկկուսակցական համակարգ Հայաստանում չի կարող լինել, իսկ խառնաշփոթ կարող է լինել բոլոր կուսակցություններում, բացի Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»- այսօր ԱԺ Ճեպազրույցների ժամին լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ–ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ կուսակցության` առաջիկա դեկտեմբերին կայանալիք Գերագույն ժողովում կորոշվի, թե նախագահական ընտրություններում ինչ ձևաչափով հանդես կգա ՀՅԴ-ն: Լրագրողի ճշտող հարցին`եթե…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի ելույթն ԱԺ–ում

Դաշնակցությունը կրկին հանդես է եկել Ընտրական օրենսգրքում մեկ կոնկրետ առաջարկություն իրականացնելու նախաձեռնությամբ: Այն է՝ հրաժարվել գործող մեծամասնական ընտրակարգից և անցնել 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Բոլորը հիշում են, որ այս հարցի հետ կապված՝ անցած գումարման խորհրդարանում ստեղծվեց «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ: Գլխավոր ընդդիմացող ՀՀԿ-ն այդ քննարկումներում իր դիրքորոշումը ներկայացնելիս նշում էր, թե սկզբունքորեն դեմ չլինելով 100–տոկոսանոց համամասնական…

Սիրիական սցենարը Լիբանանում չի կրկնվի

Վերջին օրերին Լիբանանում ստեղծված տագնապահարույց իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ի հարցերին պատասխանում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը: – Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ ստեղծվել Լիբանանում. կան խոսակցություններ, որ ահաբեկչական վերջին գործողությունների պատճառով սրվել են հարաբերությունները Լիբանանի սուննի եւ շիա համայնքների միջեւ: – Այժմ Լիբանանում բնականոն կյանքը վերստին գտնում է իր հունը։ Որոշ զինյալներ կային Բեյրութի փողոցներում,…

Հումանիտար նոր ուղեբեռը Սիրիա կուղարկվի առաջիկայում` «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցությամբ

Սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ փուլի հումանիտար բեռներն արդեն պատրաստ են: Դրանք մոտ օրերս կփոխադրվեն Սիրիա: Քննարկվում է «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցելու հարցը՝ Իրանի և Իրաքի օդային ճանապարհներով մարդասիրական ուղեբեռն ուղարկելու համար` խուսափելով Թուրքիայի տարածքում դրանք ավելորդ անգամ վերազննելուց և ավելորդ ծախսերից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Համազգային հիմնադրամի նախագահ, ՀՅԴ անդամ Լիլիթ…