
-ԵԽԽՎ-ի այս նստաշրջանը Հայաստանի պատվիրակության համար ինչպիսի՞ն էր: -Լինելով ընդդիմության ներկայացուցիչ` ես կարեւորում էի ընդլայնված կազմով քննարկումը, մանավանդ որ երկար ժամանակ Հայաստանում դիտարկումը պասիվ ընթացքի մեջ էր: Լսումները պարտադիր էին, որովհետեւ մշտապես լսվում է միայն իշխանության պաշտոնական տեսակետը, իսկ մեր տեսակետները` ոչ: Այս անգամ շատ հստակորեն արձանագրվեցին իշխանությունների մոտեցումն ու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի…















