Լուրեր

Ռումանիոյ դեսպանը այցելեց երեսփոխան Բագրատունի

Լիբանանի մէջ Ռումանիոյ դեսպան Տանիել Թանասէ այցելեց Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիի, որ զինք ընդունեց «Շաղզոյեան» կեդրոնի իր գրասենեակին մէջ: Լիբանանի ներկայ անցուդարձերուն մասին կարծիքներու փոխանակման կողքին, քննութեան նիւթ դարձան յատկապէս արաբական աշխարհին մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները եւ մանաւանդ Լիպիոյ կացութիւնն ու այդ իմաստով եւրոպական պետութիւններուն դերակատարութիւնը: Դեսպան Թանասէ մօտէն ծանօթ է հայութեան հետ…

Մեր եռագույնները թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ բողոքի ցույցեր անելու համար են

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության առջեւ բողոքի ցույցերով հանդես են գալիս ֆրանսահայ որոշ ակտիվիստներ: Բողոքի ցույցն ուղղված է Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների եւ դրանց արդյունքների դեմ: Բողոքի ցույցին վերաբերող որոշ մանրամասներ yerkir.am-ը փորձեց ճշտել Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանից: Նա մեզ հայտնեց, որ բողոքի ցույց կազմակերպողը ֆրանսահայերի նոր ձեւավորված…

ԱՄՆ կոնգրեսականները իրենց աջակցությունն են հայտնում Արցախին

Ամերիկացի կոնգրեսականներ Ջուդի Չուն, Մայքլ Գրին, Դեւի Նյունսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ եւ իրենց աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդավարական կայուն զարգացմանը: Նրանք իրենց հարգանքն են հայտնել հայ ժողովրդին, մասնավորապես` ԼՂՀ բնակիչներին, ովքեր քաջաբար պայքարում են իրենց` ինքնորոշվելու իրավունքը պաշտպանելու համար: «Իրենց պատմության ընթացքում հայերը դաժան բարբարոսություններ են տեսել`…

Մենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումը վաղը ավելի տեսանելի կդառնա

Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ՀՅԴ-ն կողմնորոշելու իր ընտրազանգվածին: Ըստ Աղվան Վարդանյանի՝ թեեւ իրենք թեկնածու չեն առաջադրել դա չի նշանակում, որ այս ընթացքում ՀՅԴ-ն ձեռքները ծալած նստել է եւ քաղաքական գործընթացներից դուրս է. «Ընդհակառակը մեզ համար այսօր շատ բարենպաստ, նպաստավոր իրավիճակ է եւ մենք շատ ինտենսիվորեն զբաղվում…

Աւելի Քան 1500 Հայորդիներու Ներկայութեամբ Տեղի Ունեցաւ ՀՅԴ 122ամեակի Տօնակատարութիւնը

ԿԼԵՆՏԷՅԼ.- Անցեալ Կիրակի, 27 Յունուարին, երեկոյեան ժամը 6ին, «Կլենտէյլ Հայ Սքուլ»ի հանդիսասրահ եկած էին աւելի քան 1500 հայորդիներ՝ մասնակցելու համար ՀՅԴ 122ամեակի տօնակատարութեան: Բազմաթիւ էր նաեւ թիւը անոնց, որոնք չկարենալով իրենց ինքնաշարժներուն տեղ գտնել սրահին մօտակայքը՝ ստիպուած եղան տուն վերադառնալու: Ներկաներու շարքին էին Հայաստանի գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեան, շրջանի հայ համայնքի բոլոր յարանուանութեանց հոգեւոր առաջնորդները…

«Հորիզոն»ի Փակման Կամայական Որոշումին Դէմ Յայտարարութիւն

«Չարթըր Քոմիւնիքէյշընզ» ընկերութիւնը վերջերս Հորիզոն Հայկական Հեռատեսիլի կայանի տնօրէնութեան տեղեկացուց, որ երկու տասնամեակէ աւելի հայ համայնքին իր ծառայութիւնը բերած կայանը Փետրուար 19ին պիտի հանուի ընկերութեան կայաններու ցանկէն: Այս ցնցող ու միակողմանի որոշումը՝ առնուած ընկերութեան մը կողմէ, որ կը տնօրինէ Կլենտէյլի, Պըրպենքի, Լա Քրեսենթայի, Լա Քանիատայի, Փասատինայի եւ Սան Կապրիէլ Հովիտի քապելային կայաններու համակարգը, պիտի զրկէ…

Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբը պարգեւատրուեցաւ Պոնտոսցիներու միութեան կողմէ

Շաբաթ 19 Յունուարի երեկոյեան, Այիա Վարվարայի պոնտոսցիներու միութեան կողմէ կազմակերպուեցաւ նոր տարուայ առիթով գաթայի ձեռնարկ մը։ Տօնական մթնոլորտի մէջ կատարուեցաւ գաթայի կտրումը, որու յաջորդեց պոնտական աւանդական պարերու ներկայացում։ Բացումը կատարեց միութեան նախագահ տիկին Սոֆիա Սաւիտու։ Պատուոյ գիրեր յանձնուեցան Յունաստանի ոտնագնդակի ազգային խումբի վեթերան մարզիկ Գոսթաս Նեսթորիտիսի, յունահռոմէական ըմբշամարտի երիտասարդներու աշխարհի ախոյեան Տիմիթրիս Փափատոփուլոսի, Ասորիներու միութեան…

Քեսապը Ցնցուած Է Ու Սգաւոր. Յովակին Կիթառին Լարերը Դեռ Թաց Են…

Յովակ Պետրոս Քորթմոսեան՝ ծնեալ Քեսապ, 2 ապրիլ 1989-ին։ Նախնական կրթութիւնը ստացած է Քեսապի Ազգային Ուսումնասիրաց միացեալ վարժարանին (ներկայիս՝ Ճեմարան) մէջ։ Միջնակարգ ուսումը ստացած է Քեսապի կառավարական «Վարուժան Քիլաղպեան» վարժարանին մէջ. սպա երեք տարի յաճախած է Լաթաքիոյ «Ահմատ Շաֆիք Թուման» երկրորդական վարժարանը։ Երկրորդական ուսումը աւարտելէ ետք շարունակած է իր բարձրագոյն ուսումը Լաթաքիոյ «Թըշրին» համալսարանին մէջ՝ հետեւելով…

ՀՅԴ-ի 122-ամեակի Համաժողովրդային Եւ Արժանավայել Տօնախմբութիւն.

Մինասեան. «Դաշնակցութեան Ընդդիմադիր Կեցուածքը Ինքնանպատակ Չէ, Այլ Կը Միտի Պահպանել Եւ Ամրապնդել Պետականութիւնը, Հետապնդել Հայութեան Շահերը» Մխիթարեան. «Դաշնակցութիւնը Լիբանանի Մէջ Իր Բոլոր Ճիգերը Ի Գործ Կը Դնէ Զօրակցելու Երկրին Գերիշխանութեան Եւ Հողային Ամբողջականութեան» Երէկ ուխտի վերանորոգման օրն էր: Երէկ աւելի քան մէկ դար պատմութիւն ունեցող կուսակցութեան հաշուետուութեան պահն էր: Երէկ հաւաքական կամքով պայքարը շարունակելու վճռականութեան…

Տոնակատարություն նվիրված ՀՅԴ 122-ամյակին

Երեկ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում նշվեց ՀՅԴ 122-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար անձինք, ՀՅԴ Արցախի կառույցի ընկերներ, հյուրեր: Բացման խոսքով ելույթ է ունեցել Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազան հայրն իր խոսքում…