
Ստեփանակերտում այսօր՝ մայիսի 9-ին Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը: Այս մասինտեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր…















