
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հայկական ուղղաթիռի կործանման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձյալ խուսափեց միջադեպի մանրամասների մեջ խորանալուց և մեղքը հավասարապես բարդեց երկու կողմերի վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «ԵԱՀԿ-ն իր արձագանքով ևս մեկ անգամ խուսափեց միջադեպի մանրամասնությունների մեջ խորամուղ լինելուց և…















