
Ամերիկացի կոնգրեսականներ Ջուդի Չուն, Մայքլ Գրին, Դեւի Նյունսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ եւ իրենց աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդավարական կայուն զարգացմանը: Նրանք իրենց հարգանքն են հայտնել հայ ժողովրդին, մասնավորապես` ԼՂՀ բնակիչներին, ովքեր քաջաբար պայքարում են իրենց` ինքնորոշվելու իրավունքը պաշտպանելու համար: «Իրենց պատմության ընթացքում հայերը դաժան բարբարոսություններ են տեսել`…










